Միխայիլ Կալատոզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Կալատոզով
Ծնվել էդեկտեմբերի 15 (28), 1903[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմարտի 27, 1973(1973-03-27)[3][1][4][…] (69 տարեկան) կամ մարտի 26, 1973(1973-03-26)[5] (69 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, դիվանագետ, օպերատոր-բեմադրիչ և կինոօպերատոր
Ոճ(եր)սոցիալիստական ռեալիզմ
Պարգևներ
IMDbID ID 0435563

Միխայիլ Կոնստանտինի Կալատոզով (ռուս.՝ Михаи́л Константи́нович Калато́зов, դեկտեմբերի 15 (28), 1903[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] - մարտի 27, 1973(1973-03-27)[3][1][4][…] կամ մարտի 26, 1973(1973-03-26)[5], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կինոռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969

Կյանքը և ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1903 թվականի դեկտեմբերի 15-ին, Թիֆլիսում։ Տասնչորս տարեկանից աշխատել է որպես փականագործ, իսկ 1923 թվականին կինոցուցադրող, լաբորանտ, օպերատոր։ Նկարել է մի շարքփաստավավերագրական և գեղարվեստական ֆիլմեր։ Առաջին ռեժիսորական աշխատանքը «Նրանց թագավորությունը» (1928) ֆիլմն է, որին հաջորդում է դարեր շարունակ արտաքին աշխարհից կտրված սվանների կյանքը պատկերող «Սվանեթի աղը» (1930) և «Մեխը սապոգի մեջ»։ 1933 թվականին Կալատոզովը մեկնում է Լենինգրադ՝ ուսանելու։ Կալատոզովի ստեղծագործության լավագույն գծերը դրսևորվել են «Վալերի Չկալով» (1941), «Դատապարտվածների դավադրությունը» (1950), 1954 թվականին Կարլովի Վարիում մրցանակի արժանացած՝ նուրբ հումորով հագեցած, քնարական-կատակերգական «Հավատարիմ ընկերները» (1954), խոպանը նվաճող երիտասարդությանը նվիրված «Առաջին էշելոնը» (1956), «Չուղարկված նամակ» (1960) ֆիլմերում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) տարիներին Կալատոզովը Սերգեյ Գերասիմովի հետ նկարահանել է «Անպարտելիները»։ Համաշխարհային ճանաչման է արժանացել Կալատոզովի «Թռչում են կռունկները» (1957) կինոնկարը, որը 1958 թվականին Կաննում արժանացավ «Ոսկյա արմավենի» գլխավոր մրցանակին։ Դրամատիկական խոր հագեցվածությամբ ստեղծագործություն է «Չուղարկված նամակ» (1960) կինոնկարը։ «Ես Կուբան եմ» (1964) բեմադրելուց հետո ռեժիսորը նկարահանեց «Կարմիր վրան»-ը (1970, իտալա-խորհրդային համատեղ արտադրություն)։

Մահացել է 1973 թ, մարտի 27-ին, Մոսկվայում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1951

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Калатозов Михаил Константинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 169
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Կալատոզով» հոդվածին։