Jump to content

Միլուոքիի արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլուոքիի արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՄիլուոքի[1]
Ղեկավարության նստավայրՄիլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ
Հիմնադրվել է1888, 2001 և 1882[2]
ՀիմնադիրFrederick Layton?[3]
Այցելուներ350 000 մարդ
Կայքmam.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Միլուոքիի արվեստի թանգարան (անգլ.՝ Milwaukee Art Museum), արվեստի թանգարան ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում։ Հավաքածուն ներառում է շուրջ 25000 արվեստի գործ[4]։ Համարվում է երկրի ամենամեծ թանգարաններից մեկը։

1872 թվականին Միլուոքին դեռևս զարգացող նավահանգստային քաղաք էր, որը շատ հնարավորություններ չուներ խոշոր ցուցահանդես կազմակերպելու համար, ուստի ստեղծվեցին բազմաթիվ կազմակերպություններ Միլուոքիում արվեստի պատկերասրահ հիմնադրելու համար։ Խոշոր արվեստի պատկերասրահ ստեղծելու ինը տարվա ջանքերը ապարդյուն անցան։ Կարճ ժամանակ անց, այդ նույն տարում, Ալեքսանդր Միտչելը իր ամբողջ հավաքածուն նվիրաբերեց քաղաքի պատմության մեջ առաջին մշտապես կառուցվող ցուցասրահին[փա՞ստ]:

1888 թվականին մի խումբ գերմանացի արվեստագետներ և տեղացի գործարարներ հիմնադրեցին Միլուոքիի արվեստի ընկերակցությունը։ Նույն թվականին բրիտանացի գործարար Ֆրեդերիկ Լեյթոնը կառուցեց Լեյթոն արվեստի պատկերասրահը (այժմ քանդված է)։ 1911 թվականին ավարտվեց Միլուոքիի արվեստի ինստիտուտի կառուցումը, որը ստեղծվեց անմիջապես Լեյթոն արվեստի պատկերասրահի կողքին։ Միլուոքիի արվեստի թանգարանը Միլուոքի քաղաքի (Լեյթոնը բացվել է նույն թվականին) առաջին թանգարանն էր։ Բացվել է 1888 թվականին[փա՞ստ]:

Միլուոքիի արվեստի կենտրոնը (այժմ՝ Միլուոքիի արվեստի թանգարան) ձևավորվեց, երբ 1957 թվականին Միլուոքիի արվեստի ինստիտուտն ու Լեյթոն արվեստի պատկերասրահը միավորեցին իրենց հավաքածուները և տեղափոխվեցին Էերո Սաարինենի նախագծած Milwaukee County War Memorial կառույց։

Կահլեր և Կալատրավա շենքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի երկրորդ կեսին թանգարանը ներառել է Պատերազմի հուշահամալիր կենտրոնը (1957), ինչպես նաև բրուտալիզմ ոճով կառուցված Կահլեր շենքը (1975, կառուցված Դավիթ Կահլերի նախագծով) և Կվադրաչի տաղավարը (2001, ստեղծել է իսպանացի ճարտարապետ Սանտյագո Կալատրավան)։

Կվադրաչի տաղավարն ունի շարժական թևանման Brise soleil: 2004 թվականին տաղավարը Կամուրջների և շինարարական ճարտարագիտության միջազգային ընկերակցության կողմից արժանացել է Լավագույն կառույց մրցանակին[5]։ Այս իկոնիկ կառույցը, որին հաճախ անվանում են «Կալատրավա», օգտագործվել է թանգարանի լոգոյում։

Թանգարանն ունի հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր ավելի քան 35000 արվեստի գործեր, որոնք տեղավորված են կառույցի չորս հարկերում։ Հավաքածուում ներառված են 15-20-րդ դարերի եվրոպական և 17-20-րդ դարերի ամերիկյան արվեստագետների նկարներ, քանդակներ, տպագրական գործեր, գծագրեր, դեկորատիվ արվեստի նմուշներ, լուսանկարներ, ժողովրդական, ինքնուս վարպետների գործեր։ Թանգարանում ներկայացված են Գյուստավ Կայբոտի, Նարդո դի Չոնեի, Ֆրանսիսկո Սուրբարանի, Ժան Օնորե Ֆրագոնարի, Ուինսլոու Հոմերի, Օգյուստ Ռոդենի, Էդգար Դեգայի, Կլոդ Մոնեի, Անրի դը Տուլուզ-Լոտրեկի, Ֆրենկ Լլոյդ Ռայթի, Պաբլո Պիկասոյի, Խոան Միրոյի, Մարկ Ռոթկոյի, Ռոբերտ Գոբերի և Էնդի Ուորհոլի աշխատանքները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  3. https://mam.org/info/history.php
  4. «Collections». www.mam.org. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  5. «Milwaukee Art Museum Addition, Milwaukee, Wisconsin». www.iabse.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլուոքիի արվեստի թանգարան» հոդվածին։