Jump to content

Միլիարդ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլիարդ
ռուս.՝ Миллиард
Երկիր Ռուսաստան
Ժանրքրեական կատակերգություն, կինոկատակերգություն և մարտաֆիլմ
Թվականապրիլի 18, 2019
Լեզուռուսերեն
ՌեժիսորՌոման Պրիգունով
Սցենարի հեղինակԱնդրեյ Զոլոտարյով
ԴերակատարներՎլադիմիր Մաշկով, Ալեքսանդրա Բորտիչ, Դանիիլ Սպիվակովսկի և Գելա Մեսխի
ՕպերատորԻլյա Ավերբախ
Պատմվածքի վայրՄոսկվա
Բյուջե₽ 240 041 307[1]
Շահույթ₽ 423 406 586 (Ռուսաստան + ԱՊՀ)[2]
Պաշտոնական կայքէջ

«Միլիարդ» (ռուս.՝ Миллиард), ռուսական լիամետրաժ կատակերգական-արկածային գեղարվեստական ֆիլմ-էքշն, որ նկարահանել է ռեժիսոր Ռոման Պրիգունովը 2019 թվականին[3]։ Գլխավոր դերը կատարել է Վլադիմիր Մաշկովը[4][5]։

Ռուսաստանում ֆիլմը վարձույթի է հանվել 2019 թվականի ապրիլի 18-ին[6]։ «Միլիարդ» ֆիլմի պատճառով Ռուսաստանում ամերիկյան «Վրիժառուները։ Վերջնախաղ» ֆիլմի պրեմիերան Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության որոշմամբ 2019 թվականի ապրիլի 25-ից տեղափոխվել է նույն ամիս 29-ը[7]։

2019 թվականի ապրիլի 21-ին «Միլիարդ» ֆիլմը վարձույթի է հանվել Գերմանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Դանիայում և Կիպրոսում, 2019 թվականի ապրիլի 23-ին՝ Մեծ Բրիտանիայում, 2019 թվականի մայիսի 5-ին՝ ԱՄՆ-ում և Կանադայում[8]։

Ռուս հաջողակ բանկիր Մատվեյ Ֆեոդորովիչ Լևինը (Վլադիմիր Մաշկով), որը երկար ժամանակ պաշտպանվում էր իր ապօրինի ժառանգների դեմ, իր ողջ ունեցվածքը փոխանցում է իր բիզնես-գործընկեր Լեոնիդ Եվգենիևիչին։ Սակայն գործընկերոջ հանկարծակի մահը արմատապես փոխում է միլիարդատեր Լևինի կյանքը։ Նրա բոլոր եկամուտների պաշտոնական սեփականատեր է դառնում հանգուցյալի մերկանտիլիստական դուստրը՝ Իրինա Լեոնիդովնան, ինչի հետևանքով Մատվեյը զրկվում է իր ամբողջ ունեցվածքից։

Որպեսզի վերադարձնի իր կապիտալը, Լևինը պետք է հասնի Մոնտե Կառլոյում իր սեփական բանկի պահեստարան, որտեղ գտնվում էր անդորրագիրը, որն ապացուցում էր բիզնեսի իրեն պատկանելը։ Մատվեյն ստիպված է օգնության դիմել նրանց, ում երկար տարիներ փորձում էր իրենից հեռու պահել՝ իր չափահաս արտաամուսնական որդիներին։ Նրանք ծնվել էին տարբեր մայրերից, և նրանցից ոչ մեկը կյանքում հաջողության չէր հասել. որդիներից մեկը դարձել էր հաքեր, մյուսը՝ շինարար, երրորդը՝ աղանդի հոգեբան, չորրորդը՝ անհաջողակ ավազակ։ Հայրն իր ժառանգներին առաջարկում է մեկ միլիարդ ռուբլի իր բանկը կողոպտելու դիմաց։ Դա անելու համար միմյանց լրիվ անծանոթ մարդիկ պետք է դառնան իսկական միավորված ընտանիք։

Իրավիճակը բարդանում է նրանով, որ Իրինա Լեոնիդովնան իր գործակալ Լյուդմիլային ներառում է Լևինի թիմին։ Լյուդմիլան ներկայանում է որպես Լևինի արտամուսնական դուստր։ Չնայած ամեն ինչին՝ Մատվեյ Ֆեոդորովիչի նորաստեղծ թիմը ժամանում է Մոնտե Կառլո և սկսում կողոպուտը։ Բայց ամեն ինչ չի ընթանում ըստ պլանի, և տղաները, ինչպես և հենց Մատվեյը, ստիպված են լինում իմպրովիզացիաներ անել...

  • Վլադիմիր Մաշկով – Մատվեյ Ֆեոդորովիչ Լևին՝ 53 տարեկան, «Ժողովրդական» բանկի սեփականատեր, միլիարդատեր
  • Ֆեոդոր Բավտրիկով – Նիկոլայ՝ բանկիր Լևինի արտամուսնական որդին, հաքեր
  • Մարինա Պետրենկո – Իրինա Լեոնիդովնա՝ մահացած բանկիր Լեոնիդ Եվգենիևիչի դուստրն ու ժառանգը
  • Ալեքսանդրա Բորտիչ – Լյուդմիլա՝ Իրինա Լեոնիդովնայի գործակալը, բանկիր Լևինի խմբում ընդգրկվել է որպես նրա արտամուսնական դուստր
  • Պավել Չինարյով – Օլեգ՝ բանկիր Լևինի արտամուսնական որդին, զինված անհաջողակ ավազակ
  • Գելա Մեսխի – գեորգի՝ բանկիր Լևինի արտամուսնական որդին, շինարար-բուլդոզերիստ
  • Գրիգորի Կալինին – Էդուարդ Լապշին՝ բանկիր Լևինի արտամուսնական որդին, աղանդի հոգեբան
  • Դմիտրի Աստրախան – Լեոնիդ Եվգենիևիչ՝ բանկիր, Մատվեյ Ֆեոդորվիչ Լևինի բիզնես-գործընկերը
  • Դանիիլ Սպիվակովսկի – Մարկ Զախարովիչ՝ բժիշկ պերինատալ կենտրոնում
  • Մարիա Միրոնովա – «Ժողովրդական» բանկի հաճախորդ
  • Ալեքսանդր Օբլասով«Ժողովրդական» բանկի ավագ գանձիչ
  • Վասիլիսա Իզմայլովա – բանկիր Լևինի օգնականը
  • Քրիստինա Բաբուշկինա – կին 1990-ականներից
  • Բորիս Էստրին – փաստաբան 1990-ականներից
  • Անդրեյ Տրուշին – Իրինա Լեոնիդովնայի խորհրդատու
  • Մարկո Դինելլի – Իրինա Լեոնիդովնայի խորհրդատու
  • Մատվեյ ԼիկովՌաֆայել՝ ոստիկանության հոգեբան, Մոնտե Կառլոյի բանկի կողոպտիչների հետ բանակցող
  • Նելլի Նևեդինա – ծեր կին
  • Միխայիլ Պրոխորովկամեո

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բեմադրող ռեժիսոր – Ռոման Պրիգունով
  • Սցենարի հեղինակ – Անդրեյ Զոլոտարյով
  • Մտահղացման հեղինակ – Անդրեյ Զոլոտարյով՝ Ստանիսլավ Բերեստովոյի մասնակցությամբ
  • Բեմադրող օպերատոր – Իլյա Ավերբախ
  • Բեմադրող նկարիչ – Մուխտար Միրզակեև
  • Կոմպոզիտոր – Օլեգ Բելով
  • Կատարող պրոդյուսերներ – Արսեն Տարկնաև, Մուրադ Օմարով
  • Գլխավոր պրոդյուսերներ – Ռաֆայել Մինասբեկյան, Վադիմ Վերեշագին և Վլադիմիր Մասլով
  • Պրոդյուսերներ – Բինկե Անիսիմով և Իբրահիմ Մահոմեդով

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միլիարդ» ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է ցածր գահատականներ։ «Օգոնյոկ» ամսագրի մշակույթի բաժնի վարիչ Անդրեյ Արխանգելսկին գրել է. «Երկար տարիների ընթացքում առաջին անգամ էկրանին մեծահարուստ է. այսինքն է՝ մարդ։ Ճիշտ է, հեղինակներն ամեն ինչ արել են, որ դա մեզանից թաքցնեն»[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Художественный фильм «Миллиард» (Россия, 2019 год). Динамика кассовых сборов, посещаемости, количества сеансов. Единая федеральная автоматизированная информационная система сведений о показах фильмов в кинозалах (ЕАИС) // ekinobilet.fond-kino.ru
  2. Художественный фильм «Миллиард» (Россия, 2019 год). Кассовые сборы в России и СНГ, информация о фильме. Информационный интернет-ресурс «Бюллетень кинопрокатчика» // kinometro.ru
  3. Художественный фильм «Миллиард» (Россия, 2019 год). Информация о фильме, трейлер, кадры из фильма. Արխիվացված 2020-05-22 Wayback Machine Официальный сайт кинокомпании «Централ партнершип» (Россия) // centpart.ru
  4. Сергей Сергиенко (16 марта 2018 года). «Питчинг Фонда кино 2018 года: компании-лидеры» (ռուսերեն). Журнал «The Hollywood Reporter» (Россия) // thr.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  5. Иван Акимов (16 марта 2018 года). «Стрельцов и Есенин: что поддержит Фонд кино». // gazeta.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  6. Художественный фильм «Миллиард» (Россия, 2019 год). Информация о фильме, трейлер, кадры из фильма. // filmpro.ru
  7. Екатерина Брызгалова. Кинотеатры попросили Минкульт перенести премьеру финала «Мстителей». — Премьеру фильма Disney сдвинули, чтобы не мешать показу российского фильма «Миллиард». Газета «Ведомости» // vedomosti.ru (22 апреля 2019 года)
  8. Российский фильм «Миллиард» выйдет в прокат в Великобритании, США и Канаде. РИА «Новости» // ria.ru (22 апреля 2019 года)
  9. Андрей Архангельский (22 апреля 2019 года). «Человек — это звучит бедно. Чему учит фильм «Миллиард»» (ռուսերեն). Газета «Коммерсантъ» // kommersant.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]