Մերի Ջեյ Բլայջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Ջեյ Բլայջ
Նաև հայտնի է որպեսMary J. Blige, Brook Lynn, Queen of Hip Hop Soul
Ծնվել էհունվարի 11, 1971(1971-01-11)[1][2][3][…] (53 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][4]
Երկիր ԱՄՆ
Ժանրերսոուլ, հիփ հոփ, ժամանակակից R&B[5] և swingbeat?[6]
Մասնագիտությունհեղինակ-կատարող, դերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, երաժշտական պրոդյուսեր, կինոդերասանուհի, պրոդյուսեր և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ[5]
Գործունեություն1989 թվականից սկսած
ԼեյբլUptown Records?, Geffen Records, MCA Records, Universal Music Group և Republic Records
Պարգևներ
Կայքmaryjblige.com
 Mary J. Blige Վիքիպահեստում

Մերի Ջեյ Բլայջ (լրիվ անունը՝ Մերի Ջեյն Բլայջ, անգլ.՝ Mary Jane Blige, հունվարի 11, 1971(1971-01-11)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][4]), ամերիկացի երգչուհի, երգահան, երաժշտական պրոդյուսեր և դերասանուհի, ով ստեղծագործում և կատարում է R&B, սոուլ, հիփ հոփ ժանրերում։ Նրա ալբոմների ամբողջական վաճառքը միասին կազմում է 50 միլիոն պատճեն։ Ավելի հայտնի է իր բոցավառող ելույթներով, նա 2015 թվականին 27 անգամ անվանակարգվել է Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլայջը սկսել է հիթ շքերթներում հայտնվել 1991-1992 թվականներից հիփ հոփ, սոուլ ժանրում, նրա պրոդյուսերն է եղել Պաֆ Դեդին։ Վերջերս սկսել է ստեղծագործել սոուլ ժանրում։ Մեծ հաջողության է հասել 1990-ական թվականներին իր համար գրված «Not Gon' Cry» երգով, որը դարձել է «Ելքին սպասելով» ֆիլմի սաունդթրեքը, որի գլխավոր դերում խաղացել է Ուիթնի Հյուսթոնը։ 1999 թվականին երգչուհին դուետ է կատարել Ջորջ Մայքլի հետ «As» երգը։ Այս սինգլը թողարկվել է Ջորջ Մայքլի «Ladies and Gentlemen» հավաքածուում։

2001 թվականին Մերի Ջեյը առաջին անգամ իր կարիերայի ընթացքում առաջին հորիզոնականն է զբաղեցրել Billboard Hot 100-ում «Family Affair» երգով, որի պրոդյուսերն է Dr. Dre.-ն։

2005 թվականին U2-ը հրավիրել է Մերի Ջեյին իր համերգին Նյու Յորքում, որտեղ նա հանդես է եկել խմբի հետ «One» երգով։ Ավելի ուշ ձայնագրվել է այդ երգը, Մերին կատարել է գլխավոր վոկալային հատվածը։ Ձայնագրությունը The Breakthrough ալբոմում է հրապարակվել, որն էլ թողարկվել է 2005 թվականին և դարձել է մուլտիպլատինե։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմմի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 - Լավագույն ալբոմ R&B ժանրում - Growing Pains
  • 2008 - Լավագույն R&B կատարում, դուետ կամ խումբ - «Disrespectful»
  • 2008 - Լավագույն կատարում գոսպել ժանրում - Never Gonna Break My Faith»
  • 2007 - Լավագույն կանացի կատարում R&B ժանրում - «Be Without You»
  • 2007 - Լավագույն երգ R&B ժանրում - «Be Without You»
  • 2007 - Լավագույն ալբոմ R&B ժանրում - «The Breakthrough»
  • 2004 - Լավագույն փոփ համագործակցություն վոկալով - «Whenever I Say Your Name» (Սթինգի հետ)
  • 2003 - Լավագույն կանացի կատարում R&B ժանրում - «He Think I Don't Know»
  • 1996: Լավագույն ռեփ կատարում դուետով «I'll Be There for You/You're All I Need to Get By» Method Man-ի հետ

American Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթողներ

  • 2006: Լավագույն սոուլ/R&B կատարող
  • 2006: Լավագույն սոուլ/R&B ալբոմ - The Breakthrough
  • 2003: Լավագույն հիփ հոփ/R&B կատարող
  • 1998: Լավագույն սոուլ/R&B ալբոմ - Share My World

Billboard Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթողներ։

  • 2006:
    • R&B / տարվա հիփ հոփ արտիստ
    • R&B / տարվա հիփ հոփ արտոիստ
    • R&B / տարվա հիփ հոփ ալբոմ - The Breakthrough
    • Տարվա երգ - Be Without You
    • Տարվա արտիստ R&B ժանրում / Хип-хоп песни
    • R&B / տարվա հիփ հոփ երգ - Be Without You
    • R&B /տարվա հիփ հոփ երգ - Be Without You
    • Տարվա տեսահոլովակ - Be Without You
  • 1995:
    • Տարվա R&B ալբոմ - My Life

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Ջեյ Բլայջ» հոդվածին։