Jump to content

Մերանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մերանո
ֆր.՝ Meran
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀամայնքԲոլցանո
Առաջին հիշատակում857[1]
Մակերես26,34 կմ²
ԲԾՄ325±1 մետր
Բնակչություն41 071 մարդ (հունվարի 1, 2023)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0473
Փոստային դասիչ39012
Ավտոմոբիլային կոդBZ
Պաշտոնական կայքcomune.merano.bz.it
Մերանո (Իտալիա)##
Մերանո (Իտալիա)

Մերանո (իտալ.՝ Merano), քաղաք հյուսիսային Իտալիայում, գտնվում է Տրենտինո Ալտո Ադիջե մարզում՝ Բոլցանո գավառում։ Մակերեսով երկրորդ ամենամեծ քաղաքն է Բոլցանո ինքնավար գավառում։

Քաղաքը տեղակայված է Ալպիական հովտում, շրջապատված գագաթներով, որոնց բարձրությունը հասնում է 3335 մ, լավ հայտնի է իր սպա առողջարանների, մաքուր օդի և մեղմ կլիմայի շնորհիվ։

Բնակավայրի բարեխոս սուրբը համարվում է Սուրբ Նիկոլայը։ Բարեխոսի տոնը նշվում է դեկտեմբերի 7-ին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային կազմ
(2001 թվականի տվյալներով)
70,00 % ավստրիացիներ
26,00 % իտալացիներ
04,00 % լադիներ

Համաձայն հնագիտական տվյալների Մերանո հովիտը բնակեցված է եղել մ. թ. ա. 3-րդ հազարամյակում։ Մ. թ. ա. 15 թվականին այս տարածքը մտել է Հռոմեական Հանրապետության կազմի մեջ։ Հռոմեացիները այստեղ հիմնել են՝ Կաստրում Մայենսի ռազմական ճամբարը, որից էլ հետագայում առաջացել է Մերան քաղաքը։

Միջնադարում Մերանը մտել է Տիրոլի կոմսության կազմի մեջ, և Տիրոլ ամրոցից էլ ստացել է իր անվանումը։ Մերանը հանդիսանում է այս հանրապետության մայրաքաղաքը։

13-րդ դարում Մերանը ստացել է քաղաքի կարգավիճակ։ Մերանը Տրիոլի այլ տարածքների հետ հարյուրամյակներ շարունակ մտել է Ավստրիայի միապետություն կազմի մեջ։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մերանը հյուսիսային Տիրոլի մյուս տարածքների հետ միասին միացվել է Իտալիային։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերմաներեն լեզվով սկսեցին խոսել բնակչության մեծ մասը։ Մերանը դարձավ այս շրջանի խոշոր զբոսաշրջության տարածաշրջաններից մեկը։ 1981 թվականին Մերանոյում տեղի ունեցավ շախմատի աշխարհի առաջնության կարևոր հանդիպումներից մեկը՝ Անատոլի Կարպովի և Վիկտոր Կորրնոյի միջև։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուսաբանական այգին Տրաուտմաննսդորֆ ամրոցի տարածքում
  • Հին քաղաքը Լաուբենգասե փողոցում
  • Սուրբ Նիկոլայի կաթոլիկ եկեղեցին
  • Կուրզալ[3]
  • Տրաուտմաննսդորֆի բուսաբանական այգին[4]
  • Զբոսաշրջության թանգարան[5]
  • Կանանց թանգարան[6]
  • Արվեստի թանգարան[7]
  • Ձիարշավարան[8]

Քաղաքից ոչ հեռու տեղակայված է Տիրոլի հին ամրոցը։

Եղբայր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Getty Research Institute Getty Thesaurus of Geographic NamesLA: Getty Research Institute, 1997.
  2. https://demo.istat.it/?l=it
  3. Das Kurhaus Meran
  4. The Gardens of Trauttmansdorff Castle — Merano/South Tyrol/Italy
  5. (Touriseum)
  6. «(Frauenmuseum / Museo della Donna)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  7. (kunst Meran / Merano arte)
  8. (Pferderennplatz Meran / Ippodromo di Merano)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերանո» հոդվածին։