Jump to content

Մեղուների գաղտնի կյանքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեղուների գաղտնի կյանքը
անգլ.՝ The Secret Life of Bees
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][…] և վեպի էկրանավորում
ՀիմքThe Secret Life of Bees?
Թվականսեպտեմբերի 5, 2008[4] և ապրիլի 23, 2009[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋինա Փրինս-Բայթվուդ[6][2][7][…]
ՊրոդյուսերՋեյմս Լասիթեր և Ուիլ Սմիթ
Սցենարի հեղինակՋինա Փրինս-Բայթվուդ
ԴերակատարներՔուին Լաթիֆա[2][7][3][…], Դակոտա Ֆանինգ[6][2][7][…], Ջենիֆեր Հադսոն[2][7][3], Եվա Լոնգորիա, Ալիշա Քիզ[2], Սոֆի Օկոնեդո[2][7], Փոլ Բեթանի[6][2], Հիլարի Բյորթոն[6][2], Շոնդրելլա Էվերի[2], Նեյթ Փարքեր[2], Tristan Wilds?[2], Ռոբին Մալինզ[8], Քուլեն Մոս[9], Էմիլի Էլին Լինդ[9], Էդդի Միլլեր[9], Ալան Օպենհայմեր[9], Քեթի Կավադինի[9] և Լանեյ Չեփման[9]
ՕպերատորՌոժե Ստոֆերս
ԵրաժշտությունՄարկ Այշեմ
ՄոնտաժԹերլին Ա․ Շրոփշիր
Պատմվածքի վայրՀարավային Կարոլինա
Նկարահանման վայրՀյուսիսային Կարոլինա
ԿինոընկերությունFox Searchlight Pictures և Overbrook Entertainment
Տևողություն110 րոպե
Պաշտոնական կայքէջ

Մեղուների գաղտնի կյանքը, (անգլ.՝ The Secret Life of Bees) 2008 թվականի ամերիկյան արտադրության ֆիլմ, նկարահանված Սյու Մոնկ Քիդի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերում են Քուին Լատիֆան, Դակոտա Ֆենինգը, Ջենիֆեր Հադսոնը, Ալիշա Քիզը, Սոֆի Օկոնեդոն և Փոլ Բեթանին։ Ֆիլմի ռեժիսորն է Ջինա Փրինս-Բայթվուդը, պրոդյուսերները՝ Լորեն Շուլեր Դոները և Ուիլ Սմիթը, գործադիր պրոդյուսերը՝ Ջադա Փինկեթ Սմիթը

«Մեղուների գաղտնի կյանքը» հայտնի է Քուին Լատիֆայի քննադատորեն ճանաչված կատարմամբ՝ Օգոստոս Բոութրայթի դերում։ Ֆիլմը ԱՄՆ-ում թողարկվել Է 2008 թվականի հոկտեմբերի 17-ին, իսկ Միացյալ Թագավորությունում՝ 2008 թվականի դեկտեմբերի 5-ին։

1964 թվական, Հարավային Կարոլինայում Լիլի Օուենսը դեղձի այգում ապրում է իր աբյուզիվ ամուրի հոր՝ Թ Ռեյի հետ։ 10 տարի առաջ 4-ամյա Լիլին պատահաբար ոչ մահացու հրազենային վնասվածք էր հասցրել մորը, երբ վերջինս փորձել էր հեռանալ ամուսնուց։

Լիլիի ծննդյան 14-րդ տարեդարձը մոտ է, հիմա նա նշում է «քաղաքացիական իրավունքների մասին» օրենքի ստորագրումը իր հոր սևամորթ օգնականի՝ Ռոզալինի հետ միասին։ Իր ծննդյան նախորդ գիշերը Լիլին փախչում է մոտակա եգիպտացորենի դաշտ, որտեղ նա գաղտնի թաղել է մոր մասին մի քանի հուշանվերներ, այդ թվում՝ մի անոթ, որի վրա գրված է «Սև Մադոննայի մեղր, Թայբուրոն, Հարավային Կարոլինա»։ Լիլին մոր նկարը դնում է որովայնին և մեջքի վրա պառկում է եգիպտացորենի դաշտում։

Լիլին հանկարծ լսում է, թե ինչպես է Թի Ռեյը կանչում իրեն, արագ թաղում է մոր իրերը և փորձում արագ կոճկել վերնաշապիկը։ Թի Ռեյը բռնում է նրան վերնաշապիկը կոճկելուց, ենթադրում է, որ նա այնտեղ տղայի հետ է եղել և պատժում է Լիլիին՝ մեկ ժամ ծնկի իջած պահելով հացահատիկի կույտի վրա։

Իր ծննդյան օրը Ռոզալինը Լիլիին իր հետ քաղաք է տանում կրծկալ փորձելու պատրվակով, ինչպես նաև Ռոզալինին տրված է լինում ընտրություններին մասնակցելու հնարավորություն։ Զույգը բախվում է մի խումբ ռասիստների, ովքեր ծեծում են Ռոզալինին այն բանից հետո, երբ նա պաշտպանում է իր դիրքերը, այնուհետև վերջինս ձերբակալվում է։ Թի Ռեյը Լիլիին տուն է տանում, սակայն նա փախչում է և Ռոզալինին ուղեկցում է հիվանդանոցից, որտեղ Ռոզալինի վերքերը բուժում են, մինչ նա բանտ կտեղափոխվի։ Նրանք փախչում են Թայբուրոն, իսկ Լիլին ակնկալում է ավելին իմանալ իր մոր անցյալի մասին։

Լիլիին և Ռոզալինին երկու օր է պահանջվում Թայբուրոն հասնելու համար, որտեղ ապրում են Օգոստոս Բոութրայթը և նրա երկու քույրերը՝ Մեյը և Ջունը։ Օգոստոսը մեղվաբույծի իր հմտությունները կիրառել է հաջող բիզնես կառուցելու համար։ Չնայած Լիլիի հորինած ստերին՝ իր և Ռոզալինի մասին Ջունի կասկածներին, Օգոստոսը ընդունում է նրանց՝ համաձայնելով նրանց սենյակ ու սնունդ տրամադրել կատարած աշխատանքի դիմաց։

Լիլին դառնում է մեղվաբույծի աշակերտ և հետագայում հայտնաբերում Է Մեյի "լացի պատը", որը լի է փոքրիկ գրառումներով այն իրադարձությունների մասին, որոնք վշտացրել են փխրուն և զգայուն Մեյին, ինչպես նաև նրա երկվորյակ քրոջը՝ Էյպրիլին, որը մահացել է մանկության տարիներին։ Նա նաև բացահայտում է, որ Օգոստոսը ղեկավարում է կանանց մի փոքր խումբ, ովքեր առաջնորդության համար աղոթում են Բոութրայթի հյուրասենյակում գտնվող «Սև Մադոննայի» իրական չափերի հասնող արձանին։

Ժամանակի ընթացքում Լիլին մտերմանում է Զաքի հետ, ով աղոթքի խմբի անդամներից մեկի որդին էր և Օգոստոսի մեղվապահը։ Մեկ օր Լիլին և Զաքը փորձում են միասին ֆիլմ դիտել, սակայն, երբ նրանք անտեսում են ռասայական տարբերությունները և միասին նստում են "գունավորների" բաժնում, մի խումբ քաղաքացիներ առևանգում են Զաքին։ Ջունը և Օգոստոսը թաքցնում են այս լուրը Մեյից՝ փորձելով պաշտպանել նրան, սակայն Զաքի մայրը պատահաբար հայտնում է նրան իրողությունը։ Դրանից հետո Մեյը փորձում է փախչել իրականությունից, որպեսզի խուսափի ամբողջ աշխարհի ատելությունը զգալու ցավից և ինքնասպանություն է գործում։ Մեյը մահվանից առաջ թողած նամակում հույս է հայտնում, որ Զաքին ողջ կգտնեն։ Հաջորդ օրը Զաքը հայտնվում է։

Մեյի հուղարկավորության հետո գալիս է որոշակի մանրամասներ են ի հայտ գալիս։ Ջունը համաձայնում է ամուսնանալ իր վաղեմի ընկերոջ հետ, որին նախկինում բազմիցս մերժել էր։ Ռոզալինին խնդրում են դառնալ ընտանիքի մի մասը, և Օգոստոսն ասում է, որ նրան կկոչի Ջուլի։ Լիլին, ով մեղադրում էր իրեն մոր սպանության համար, այժմ մեղավոր է զգում նաև Զաքի առևանգման և Մեյի մահվան համար։ Նրա մոտ նյարդային խանգարումներ են առաջանում. նա համոզված է, որ մայրն այլևս չի ցանկանում տեսնել իրեն, իրեն չսիրված և ոչ ցանկալի է զգում և որոշում է հեռանալ, քանի դեռ ավելի շատ վնաս չի պատճառել ուրիշներին։ Նախքան Լիլիի հեռանալը, Օգոստոսը որոշում է Լիլիին պատմել իր մոր մասին, որին Օգոստոսը հոգ էր տարել Վիրջինիայում, նրա մանկության տարիներին, իսկ ավելի ուշ պաշտպանել էր Թի Ռեյի դաժանություններից։

Միևնույն ժամանակ, Թի Ռեյը պարզում է, թե որտեղ է գտնվում Լիլին՝ հայտնաբերելով աղջկա սենյակի պատին կախված քարտեզը։ Նա մեկնում է Թայբուրոն՝ աղջկան տուն վերադարձնելու նպատակով։ Լիլին հրաժարվում է հեռանալ, իսկ Օգոստոսը, Ջունը և Ռոզալինը սատարում են նրան։ Լիլին վիճում է Թի Ռեյի հետ իր մոր մասին, և հայրը խոստովանում է, որ ստել է աղջկան. Լիլիի մայրն իսկապես վերադարձել է նրա համար մի քանի տարի առաջ, սակայն նա թաքցրել է իրականությունը։ Այնուհետև Թի Ռեյը թողնում է Լիլիին Բոութրայթների խնամակալության տակ։

  • Քուին Լատիֆան՝ Օգոստոս Բոութրայթի դերում
  • Դակոտա Ֆենինգը՝ Լիլի Ոուենսի դերում
  • Ջենիֆեր Հադսոնը՝ Ռոզալին «Ջուլի» Դեյզի Բոութրայթի դերում
  • Ալիշա Քիզը՝ Ջուն Բոութրայթի դերում
  • Սոֆի Օկենդոն՝ Մեյ Բոութրայթի դերում
  • Փոլ Բեթանին՝ Թի Ռեյ Ոուենսի՝ (Լիլիի աբյուզիվ հոր) դերում
  • Հիլարի Բարթոնը՝ Դեբորա Օուենսի (Լիլի մոր) դերում
  • Տրիստան Ուայլդսը՝ Զաք Թեյլորի (Մերիի ընկերոջ) դերում
  • Նեյթ Փարքերը՝ Նիլի (Ջունի զուգընկերոջ) դերում
  • Շոնդրելա Էյվերին՝ Գրետա Թեյլորի (Զաքի մոր) դերում

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի զարգացման վաղ փուլում Դեյվիդ Գորդոն Գրինը նշանակվել է ֆիլմի ռեժիսոր, իսկ Focus Features ընկերությունը պատրաստվել է զբաղվել դրա առաջխաղացմամբ[10]։

Արտադրությունը սկսվել է 2008 թվականի հունվարի 7-ին Լամբերտոնում, Հյուսիսային Կարոլինա և Ուաթաում, Հյուսիսային Կարոլինա, աշխատանքներն ավարտվել են մի քանի ամիս անց։ Ֆիլմը ցուցադրվել է 2008 թվականի սեպտեմբերին կայացած Տորոնտոյի 33-րդ ամենամյա միջազգային կինոփառատոնում, կինոթատրոններում ցուցադրվել է 2008 թվականի հոկտեմբերի 17-ից[11]։

Ընդունելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատների արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes-ը հայտնել է, որ ֆիլմը ստացել է 59% հավանություն՝ հիմնված 139 արձագանքների վրա, միջին գնահատականը՝ 5,94/10։ Կայքի քննադատների կոնսենսուսում ասվում է. «Մեղուների գաղտնի կյանքը» հմայք ունի, սակայն այն չափազանց սենտիմենտալ է և «քաղցր»»[12]։ Metacritic-ը ֆիլմին տալիս է 100-ից 57 միջին գնահատական ՝ հիմնված 32 քննադատների կարծիքների վրա[13]։ CinemaScore-ի կողմից հարցված հեռուստադիտողները ֆիլմին տվել են միջին «A» գնահատական ՝ «A+ -ից F» սանդղակով[14]։

The New York Times-ի համար գրված հոդվածում գրախոս Ա. Օ. Սքոթը ֆիլմն անվանել է «Չափազանց ծանոթ և ձանձրալի առակ»[15]։ Ռոջեր Էբերտը ֆիլմը համարել է «հմայիչ» և գնահատել է 3,5/4 աստղ[16]։

Ֆիլմը Հյուսիսամերիկյան կինովարձույթում առաջին հանգստյան օրերին զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ հավաքելով 10,5 միլիոն դոլար։ Ավելի ուշ այն համաշխարհային կինովարձույթում հավաքել է 40 միլիոն դոլար[17]։

Պարգևատրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը 35-րդ People's Choice Awards-ի ժամանակ արժանացել է «Սիրված կինոդրամա» և «Սիրված անկախ ֆիլմ» մրցանակներին[18]։

Ֆիլմը ստացել է NAACP Image Award-ի յոթ անվանակարգեր, այդ թվում ՝ «ակնառու ֆիլմ», «կինոյի լավագույն դերասանուհի» (Քուին Լատիֆա, Դակոտա Ֆանինգ), «կինոյի լավագույն դերասան» (Նեյթ Պարկեր) և «կինոյի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Ալիշա Քիզ, Ջենիֆեր Հադսոն և Սոֆի Օկոնեդո)։ Ֆիլմն արժանացել է Image Award մրցանակի՝ «Նշանավոր ֆիլմ» նոմինացիայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.nytimes.com/2008/10/17/movies/17bees.html
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 http://www.imdb.com/title/tt0416212/
  3. 3,0 3,1 3,2 http://www.metacritic.com/movie/the-secret-life-of-bees
  4. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. http://www.kinokalender.com/film6986_die-bienenhueterin.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://stopklatka.pl/film/sekretne-zycie-pszczol
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=133360.html
  8. http://www.imdb.com/title/tt0416212/fullcredits
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. Rooney, David (2004 թ․ մայիսի 13). «Green takes novel route». Variety. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  11. «Dakota Fanning Interview, PUSH». MoviesOnline.ca. 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 6-ին.
  12. «The Secret Life of Bees». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2021 թ․ մայիսի 4-ին.
  13. «The Secret Life is Bees reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
  14. «Find CinemaScore» (Type "Secret Life of Bees" in the search box). CinemaScore. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
  15. "A Golden Dollop of Motherly Comfort". The New York Times.
  16. Ebert, Roger (2008 թ․ հոկտեմբերի 15). «The Secret Life of Bees».
  17. «The Secret Life of Bees». Box Office Mojo. IMDB. Վերցված է 2010 թ․ փետրվարի 7-ին.
  18. «'Dark Knight,' Ellen are People's Choice». Today.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]