Մեթ Բոմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեթ Բոմեր
Ծնվել էհոկտեմբերի 11, 1977(1977-10-11)[1] (46 տարեկան)
ԾննդավայրWebster Groves, Սենտ Լուիս շրջան (Միսսուրի), Միսսուրի, ԱՄՆ[2][3]
ԿրթությունՔարնեգի Մելոն համալսարան[4][5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, դերասան և կինոպրոդյուսեր
Ծնողներմայր՝ Elizabeth Macy Staton?[6][7]
Պարգևներ և մրցանակներ
IMDbID nm0093589
ԿինոՊոիսկID 584301

Մեթյու Սթեյթոն «Մեթ» Բոմմեր (անգլ.՝ Matthew Staton «Matt» Bomer, հոկտեմբերի 11, 1977(1977-10-11)[1], Webster Groves, Սենտ Լուիս շրջան (Միսսուրի), Միսսուրի, ԱՄՆ[2][3], ԱՄՆ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկյան դերասան, որը ճանաչվել է ի շնորհիվ «Սպիտակ օձիք» հեռուստասերիալի գլխավոր դերի։ Ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ «Սովորական սիրտ» (2014) հեռուստաֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթյու Բոմերը ծնվել է Հյուսթոնի արվարձան Սփրինգում, (Տեխաս)։ Նրա ծնողներն էին Սիսի և Ջոն Բոմերները[9]։ Սովորել է Հյուսթոնից դուրս գտնվող Քլեյնի միջնակարգ դպրոցում։ 2001 թվականին ավարտել է Փիթսբուրգի Քարնեգի-Մելոն համալսարանը, Փենսիլվանիա՝ արվեստի բակալավր աստիճանով[10]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին, ավարտելով համալսարանը, Մեթյու Բոմերը տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ որոշ ժամանակ աշխատում է թատրոնում, որից հետո ոչ մեծ դերով սկսում է նկարահանվել ABC հեռուստաալիքի ցերեկային «Բոլորն իմ երեխաներն են» հեռուստասերիալում։ 2001-2003 թվականներին խաղացել է Բեն Ռիդի դերը «Ուղղորդող լույս» հեռուստասերիալում։

2005 թվականին Մեթյուն նկարահանվեց Շեննեն Դոերթիի «Հյուսիսային ափ» հեռուստասերիալում, ինչպես նաև Ջոդի Ֆոսթերի հետ՝ «Թռիչքի խաբկանք» ֆիլմում։

2006 թվականին նկարահանվեց «Տեխասյան սպանդ բենզասղոցով։ Սկիզբ» ֆիլմում, կարճատև «Կորածը» հեռուստասերիալում և մշտական հիմունքներով միացավ «Չակ» հեռուստասերիալին։

2009 թվականի հոկտեմբերի 23-ին մեկնարկեց «Սպիտակ օձիք» հեռուստասերիալը, որտեղ Բոմերը խաղում էր արվեստի գործերի նախկին գող և ներկայում ՀԴԲ-ում աշխատող Նիլ Քեֆրիի դերով[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարին լույս տեսած «Details» ամսագրին տված հարցազրույցում, որտեղ նրան ոչ առաջին անգամ հարցրեցին ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշման մասին, դերասանը հայտարարեց. «Ես չեմ մտահոգվում այն մասին, թե ինչ են մտածում իմ մասին մարդիկ. ես շատ երջանիկ եմ իմ անձնական կյանքում»[12]։ Նա հրաժարվեց մանրամասներ հրապարակել՝ ասելով. «Ես ունեմ աշխատանք և չեմ կարող փչացնել շոուում կերպարն իմ անձնական կյանքով»։ 2011 թվականի մարտին Մեթյու Բոմերը հայտնեց, որ նա ունի երեք երեխա ունի[13]։

2012 թվականի փետրվարին Բոմերը բացահայտում արեց՝ պաշտոնապես հաստատելով, որ ինքը միասեռական է և հարաբերություններ ունի հոլիվուդյան հրատարակիչ Սայմոն Հոլսի հետ[14][15]։ Բոմերն ու Հոլսն ապրում են միասին և դաստիարակում երեք երեխաների, որոնցից երկուսը երկվորյակներ են և ծնվել են փոխնակ մորից[16]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ս Բոլորն իմ երեխաներն են All My Children Յան Քիփլինգ
2001 ս Ուղղորդող լույս Guiding Light Բեն Ռիդ
2003 ս Վերադարձնել մեռածներից Tru Calling Լյուկ Ջոնսոն
2004 ս Հյուսիսային ափ North Shore Ռոսս
2005 ֆ Թռիչքի խաբկանք Flightplan Էրիկ
2006 ֆ Տեխասյան սպանդ բենզասղոցով։ Սկիզբ The Texas Chainsaw Massacre: The Beginning Էրիկ
2006 ս Էմի Քոյն Amy Coyne Չեյս
2007 ս Կորածը Traveler Ջեյ Բարչել
2007 ս Չակ Chuck Բրյուս Լարկին
2009 ս Սպիտակ օձիք White Collar Նիլ Քեֆրի
2011 ֆ Ժամանակ In Time Հենրի Համիլթոն
2012 ս Glee Glee Կուպեր Անդերսոն
2012 ֆ Կախարդական Մայք Magic Mike Քեն
2012 ս Նոր նորմա The New Normal Մոնթի
2013 ֆ Տիեզերական կայան 76 Space Station 76 Թեդ
2014 ֆ Սեր ժամանակի միջով Winter's Tale հայր Պիտա
2014 հֆ Սովորական սիրտ The Normal Heart Ֆելիքս Թյորներ
2014 ս Ամերիկյան սարսափ պատմություն․ Հրեշների կրկեսը American Horror Story: Freak Show Էնդի
2015 ֆ Կախարդական Մայք XXL Magic Mike XXL Քոն
2015 ֆ Մոնթի Քլիֆթ Monty Clift Մոնտհոմերի Քլիֆ
2015 ս Ամերիկյան սարսափ պատմություն․ Հյուրանոց American Horror Story: Hotel Դոնովան
2016 ֆ Փառահեղ տղաներ The Nice Guys Ջոն Բոյ
2016 ֆ Հոյակապ յոթնյակ The Magnificent Seven

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://www.stltoday.com/news/local/columns/joe-holleman/boys-in-the-band-movie-has-two-stl-cast-members/article_d14bc269-1b0f-5afc-bcd5-06957e5fb6a3.html
  3. 3,0 3,1 3,2 https://www.broadwayworld.com/article/VIDEO-Matt-Bomer-Talks-Epic-Karaoke-Nights-With-the-BOYS-IN-THE-BAND-Cast-20201008
  4. https://www.msn.com/pt-br/entretenimento/noticias/confira-10-filmes-e-s%C3%A9ries-com-o-talentoso-matt-bomer/ss-AAPoadr
  5. https://www.cmu.edu/homepage/creativity/2009/fall/smooth-criminal.shtml
  6. 6,0 6,1 https://www.broadwayworld.com/article/VIDEO-Matt-Bomer-Talks-THE-BOYS-IN-THE-BAND-on-LIVE-WITH-KELLY-AND-RYAN-20200929
  7. 7,0 7,1 https://news.amomama.com/283357-matt-bomer-became-estranged-from-religio.html
  8. https://www.goldenglobes.com/winners-nominees/2015
  9. «Matthew Bomer Biography | Fancast». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  10. Gotta See TV — Carnegie Mellon University
  11. Matthew Bomer, Tim DeKay in New USA Series, White Collar — Today’s News: Our Take | TVGuide.com
  12. «Matt Bomer's Big Break: Movies + TV: Details». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  13. All of Matt Bomer children
  14. «Matt Bomer Acknowledges Partner, Family». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.
  15. «I'm gay': Hollywood star Matt Bomer comes out at awards ceremony». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.
  16. «Matt Bomer Comes Out as Gay Man». E! Online. 13 февраля 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին. «Matt Bomer has long kept quiet about his private life.»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթ Բոմեր» հոդվածին։