Մաքսիմոս Խոստովանող (580, Կոստանդնուպոլիս — 662 թ. օգոստոսի 13, Կողքիս), քրիստոնյաաստվածաբան, մենակյաց և փիլիսոփա։ Երկկամության՝ Հիսուս Քրիստոսի մեջ երկու՝ մարդկային և աստվածայինկամքերի առկայության քրիստոսաբանական ուսմունքի ստեղծող և պաշտպան։ Պայքարել է իր ժամանակի պաշտոնական եկեղեցու կողմից դավանվող միակամության՝ Քրիստոսի մեջ մեկ կամքի առկայության ուսմունքի դեմ։ Հալածվել է բյուզանդական կայսրերի կողմից։ Հետագայում, երբ նրա տեսակետը գերիշխող է դարձել և բյուզանդական ու արևմտյան աշխարհում ընդունվել որպես ուղղադավան՝ Կաթոլիկ և հույն-ուղղափառ եկեղեցիների կողմից դասվել է սրբերի շարքը։