Մաքսիմիլիան (Մաքսիմ) Եգորովիչ Մեսմախեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմիլիան (Մաքսիմ) Եգորովիչ Մեսմախեր
Ծնվել էմարտի 21, 1842(1842-03-21)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 4, 1906(1906-09-04) (64 տարեկան)
Վախճանի վայրԴրեզդեն, Գերմանական ռայխ
Ոճ(եր)էկլեկտիկ ճարտարապետություն և ճարտարապետական մոդեռն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1866) և Սուրբ Պետրոսի դպրոց
Ուշագրավ աշխատանքներMassandra Palace?, Մեծ իշխան Ալեքսեյ Ալեքսանդրովիչի պալատ և Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
Պարգևներ
Արվեստի կայսերական ակադեմիայի մեծ ոսկե մեդալ
 Maximilian Messmacher Վիքիպահեստում

Մաքսիմիլիան (Մաքսիմ) Եգորովիչ Մեսմախեր (գերմ.՝ Maximilian von Messmacher, մարտի 21, 1842(1842-03-21), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 4, 1906(1906-09-04), Դրեզդեն, Գերմանական ռայխ), էկլեկտիկայի ժամանակաշրջանի ռուս ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս և գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բազմաթիվ շենքերի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմիլիան Մեսմախերը ծնվել է 1842 թվականի մարտի 21-ին Սանկտ Պետերբուրգում, կառքեր պատրաստող գերմանացի վարպետի ընտանիքում։ Նա վաղ է կորցրել հորը, բայց մայրը, չնայած նյութական մեծ դժվարություններին, օգնել է որդուն, որ լավ կրթություն ստանա։ 1850 թվականին Մաքսիմիլիանը ընդունվել է Սուրբ Պետրոսի անվան Գլխավոր գերմանական ուսումնարանը, որը ավարտելուց հետո՝ 1857 թվականին, սկսել է պարապմունքները Արվեստների խրախուսման ընկերության նկարչական դպրոցում։ 1860 թվականին Մեսմախերը ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիան, իսկ 1861 թվականին արժանացել է Փոքր արծաթե մեդալի՝ որսորդական տնակի նախագծի համար։ 1866 թվականին ակադեմիան ավարտելիս նա ստացել է Մեծ ոսկե մեդալ՝ քաղաքամերձ առանձնատան նախագծի համար։ Այդ պարգևը հնարավորություն է տվել Մեսմախերին՝ շարունակելու ուսումը արտասահմանում՝ որպես Ակադեմիայի թոշակառու։

Երիտասարդ ճարտարապետի արտասահմանյան շրջագայությունը սկսվել է 1867 թվականի մայիսի 1-ին։ Մեսմախերը եղել է Իտալիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Հունաստանում և Թուրքիայում։ Ճամփորդության ընթացքում նա շատ է նկարել։ Մեսմախերի նկարներն ու ակվարելները հիացական գնահատանքի են արժանացել Ռուսաստանում։ Արվեստների ակադեմիան Մեսմախերին ուղարկել է Համաշխարհային ցուցահանդեսին, որտեղ մրցատյանը նրան «Արվեստի համար» մեդալ է շնորհել։ Իտալիայում համագործակցելով Վիկտոր Կոսսովի հետ՝ նա աշխատել է Սիցիլիայի Տաորմինյան թատրոնի վերականգնման վրա։ Սանկտ Պետերբուրգ վերադառնալուց հետո նրան տրվել է ճարտարապետության ակադեմիկոսի կոչում (1872 թվական

Կարիերան Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1873 թվականին տիտղոսակիր խորհրդականի պաշտոնում նա աշխատանքի է անցել Շինարարատեխնիկական կոմիտեում, իսկ 1874 թվականին սկսել է կոմպոզիցիա դասավանդել Արվեստների խրախուսման ընկերության նկարչական դպրոցում։ 1877-1879 թվականներին Մեսմախերը Ա. Շամբախերի հետ միասին վերափոխումներ և շինարարություն է կատարել արվեստների խրախուսման ընկերությանը կայսեր կողմից շնորհված շենքում։ 1880 թվականին պետքարտուղար Ալեքսանդր Պոլովցովի հրավերով նա զբաղեցրել է բարոն Ալեքսանդր Շտիգլիցի նորաստեղծ Տեխնիկական նկարչության կենտրոնական ուսումնարանի տնօրենի պաշտոնը։

Մեսմախերի գլխավոր կառույցներն են. Մեծ իշխան Ալեքսեյ Ալեքսանդրովիչի պալատը (տուն թ. 122՝ Մոյկա գետի ափին, Անգլիական պողոտա 2-4, 1882-1885 թվականներ)՝ կառուցված Ալեքսանդր Սաբուրովի առանձնատան հիման վրա (1844 թվական, ճարտարապետ` Դմիտրի Եֆիմով) և Սանկտ Պետերբուրգում գտնվող բարոն Շտիգլիցի Կենտրոնական ուսումնարանի շենքը, Ալեքսանդր Երրորդի պալատը Ղրիմի Մասսանդրում (այժմ`մասսանդրովյան պալատ-թանգարան)։

1877-1888 թվականներին Մեսմախերը եղել է Իսակիևյան տաճարի գլխավոր ճարտարապետը։ 1882 թվականին նրա անմիջական մասնակցությամբ են ընթացել տաճարի շենքի անհավասար իջվածք տված հիմքի վերանորոգման եզակի աշխատանքները։ Մեսմախերի մշակած նախագծով տաճարի քառասունութ բազմատոննանոց սյուներից յուրաքանչյուրը թեքված վիճակից ճշգրիտ ուղղահայաց վիճակի են բերել ընդամենը վեց բանվոր։

1884 թվականի մարտի 31-ից Մեսմախերը եղել է տեխնիկական և մասնագիտական կրթության գծով Ժողովրդական լուսավորության նախարարության Գիտական խորհրդի հատուկ բաժնի անդամ[1]։

Նա բարոն Շտիգլիցի Տեխնիկական նկարչության կենտրոնական ուսումնարանի շենքի կառուցողն էր և նրա առաջին տնօրենը (1877-1896 թվականներ)[2]։

1897 թվականի վերջին Մաքսիմիլիան Մեսմախերը տեղափոխվել է Գերմանիա, որտեղ շարունակել է կազմել ճարտարապետական նաշագծեր և դասավանդել ճարտարապետություն։ Նա մահացել է 1906 թվականի փետրվարի 4-ին Դրեզդենում։ Թաղված է Յոհաննիսֆրիդհոֆի լյութերական գերեզմանոցում։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեոնորա Մաքսիմիլիանովա Կոնդիայնը (1899-1986 թվականներ)՝ նկարչուհի , գծանկարիչ, մանկական գրքերի ձևավորող, դասագրքեր կազմող, Մեսմախերի և նկարչուհի Վ. Անդրեի (1865—1918 թվականներ) դուստրն էր և աստղագետ Կոնդիաիյնի (1889—1937 թվականներ) կինը։

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսմախերի տունը` Շուվալովյան այգում

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմիլիան (Մաքսիմ) Եգորովիչ Մեսմախեր» հոդվածին։