Ալեքսանդր Սաբուրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Սաբուրով
Aleksandr Nikolayevich Saburov.jpg
հուլիսի 19 (օգոստոսի 1), 1908 - ապրիլի 15, 1974(1974-04-15)[1] (65 տարեկան)
ԾննդավայրԻժևսկ, Սարապուլսկի նրբանցք, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԶորատեսակԲանվորա-գյուղացիական Կարմիր բանակ
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս,
, Լենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, I աստիճանի Բոգդան Խմելնիցկու շքանշան, II աստիճանի Սուվորովի շքանշան, II աստիճանի Բոգդան Խմելնիցկու շքանշան, Սուվորովի շքանշան, Order of Bogdan Khmelnitsky, Հայրենական պատերազմի շքանշան, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, «Մարտական ծառայությունների» մեդալ, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, «Հայրենական պատերազմի պարտիզանի» 1-ին դասի մեդալ, Medal "To a Partisan of the Patriotic War", 2nd class, «Հայրենական պատերազմի պարտիզանին» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «Սովետական միլիցիայի 50-ամյակի» հոբելյանական մեդալ,
և Знак Почесна грамота Президії Верховної Ради Української РСР.png

Ալեքսանդր Նիկոլաևիչ Սաբուրով, (ռուս.՝ Александр Николаевич Сабуров, հուլիսի 19 (օգոստոսի 1), 1908, Իժևսկ, Սարապուլսկի նրբանցք, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն - ապրիլի 15, 1974(1974-04-15)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ուկրաինայի օկուպացված տարածքում պարտիզանական շարժման կազմակերպիչներից և ղեկավարներից, Սովետական Միության հերոս (18․5․1942[2], գեներալ–մայոր (1943)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938-ից ծառայել է ՆԳ ժողկոմատի մարմիններում։ 1941-ի աշնանը կազմակերպել է պարտիզանական ջոկատ, որը գործել է Սումիի և Բրյանսկի մարզերում։ 1942-ի հոկտեմբերին պարտիզանական միավորումը (կազմվել էր ջոկատի բազայի վրա) Սաբուրովի հրամանատարությամբ դուրս է եկել Աջափնյա Ուկրաինա՝ կատարելով 700 կմ ռազմերթ թշնամու թիկունքում։ 1942-ի նոյեմբերին Սաբուրովը նշանակվել է ժիտոմիրի մարզի պարտիզանական շարժման ղեկավարման շտաբի պետ, 1944-ից աշխատել է ՆԳ–ի մարմիններում։ 1954-ից՝ ԽՍՀՄ ՆԴՄ Գլխավոր վարչության պետ։ ԽՍՀՄ II–IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Հեղինակ է «Ռազմաճակատի գծից այն կողմ» (1955), «Նվաճված գարուն» (հ․ 1–2, 1968) ևն գրքերի։ ԽՄԿԿ անդամ 1932-ից։

1953-1954 թթ. դեկտեմբեր՝ Ուկրաինական ԽՍՀ ՆԳՆ տեղական հակաօդային պաշտպանության ծառայության տնօրինության պետ։

1954-ի դեկտեմբերից մինչ 1957-ի հուլիսի 20-ը ՝ ԽՍՀՄ ՆԳՆ Գլխավոր հրդեհային վարչության պետ։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 2-4 գումարման պատգամավոր (1946-1958)։

Ա. Ն. Սաբուրովը մահացել է 1974 թվականի ապրիլի 15-ին։ Թաղված է Մոսկվայում ՝ Նովոդևիչյան գերեզմանատանըը (հողամաս թիվ 4)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի, Սուվորովի II աստիճանի, Բոգդան Խմելնիցկու I և II աստիճանի, Հայրենական պատերազմի I աստիճանի 2, Կարմիր աստղի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Сабуров Александр Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. «О присвоении звания Героя Советского Союза т. т. Ковпаку С. А., Копенкину И. И., Сабурову А. Н., Фёдорову А. Ф., особо отличившимся в партизанской борьбе в тылу против немецких захватчиков» от 18 мая 1942 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1942. — 5 июня (№ 20 (179)). — С. 1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 107 CC BY-SA icon 80x15.png