Մաքսիմիլիան (Մաքսիմ) Եգորովիչ Մեսմախեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաքսիմիլիան (Մաքսիմ) Եգորովիչ Մեսմախեր
Messmacher.JPG
Ծնվել էմարտի 21, 1842(1842-03-21)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 4, 1906(1906-09-04) (64 տարեկանում)
Վախճանի վայրԴրեզդեն, Գերմանական կայսրություն
Ոճ(եր)էկլեկտիկ ճարտարապետություն և ճարտարապետական մոդեռն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Ուշագրավ աշխատանքներMassandra Palace?, Մեծ իշխան Ալեքսեյ Ալեքսանդրովիչի պալատ և Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
Maximilian Messmacher Վիքիպահեստում

Մաքսիմիլիան (Մաքսիմ) Եգորովիչ Մեսմախեր (գերմ.՝ Maximilian von Messmacher, 1842-1906 թվականներ), էկլեկտիկայի ժամանակաշրջանի ռուս ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս և գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բազմաթիվ շենքերի հեղինակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմիլիան Մեսմախերը ծնվել է 1842 թվականի մարտի 21-ին Սանկտ Պետերբուրգում, կառքեր պատրաստող գերմանացի վարպետի ընտանիքում: Նա վաղ է կորցրել հորը, բայց մայրը, չնայած նյութական մեծ դժվարություններին, օգնել է որդուն, որ լավ կրթություն ստանա: 1850 թվականին Մաքսիմիլիանը ընդունվել է Սուրբ Պետրոսի անվան Գլխավոր գերմանական ուսումնարանը, որը ավարտելուց հետո՝ 1857 թվականին, սկսել է պարապմունքները Արվեստների խրախուսման ընկերության նկարչական դպրոցում: 1860 թվականին Մեսմախերը ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիան, իսկ 1861 թվականին արժանացել է Փոքր արծաթե մեդալի՝ որսորդական տնակի նախագծի համար: 1866 թվականին ակադեմիան ավարտելիս նա ստացել է Մեծ ոսկե մեդալ՝ քաղաքամերձ առանձնատան նախագծի համար: Այդ պարգևը հնարավորություն է տվել Մեսմախերին՝ շարունակելու ուսումը արտասահմանում՝ որպես Ակադեմիայի թոշակառու:

Երիտասարդ ճարտարապետի արտասահմանյան շրջագայությունը սկսվել է 1867 թվականի մայիսի 1-ին: Մեսմախերը եղել է Իտալիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Հունաստանում և Թուրքիայում: Ճամփորդության ընթացքում նա շատ է նկարել: Մեսմախերի նկարներն ու ակվարելները հիացական գնահատանքի են արժանացել Ռուսաստանում: Արվեստների ակադեմիան Մեսմախերին ուղարկել է Համաշխարհային ցուցահանդեսին, որտեղ մրցատյանը նրան «Արվեստի համար» մեդալ է շնորհել: Իտալիայում համագործակցելով Վիկտոր Կոսսովի հետ՝ նա աշխատել է Սիցիլիայի Տաորմինյան թատրոնի վերականգնման վրա: Սանկտ Պետերբուրգ վերադառնալուց հետո նրան տրվել է ճարտարապետության ակադեմիկոսի կոչում (1872 թվական):

Կարիերան Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1873 թվականին տիտղոսակիր խորհրդականի պաշտոնում նա աշխատանքի է անցել Շինարարատեխնիկական կոմիտեում, իսկ 1874 թվականին սկսել է կոմպոզիցիա դասավանդել Արվեստների խրախուսման ընկերության նկարչական դպրոցում: 1877-1879 թվականներին Մեսմախերը Ա. Շամբախերի հետ միասին վերափոխումներ և շինարարություն է կատարել արվեստների խրախուսման ընկերությանը կայսեր կողմից շնորհված շենքում: 1880 թվականին պետքարտուղար Ալեքսանդր Պոլովցովի հրավերով նա զբաղեցրել է բարոն Ալեքսանդր Շտիգլիցի նորաստեղծ Տեխնիկական նկարչության կենտրոնական ուսումնարանի տնօրենի պաշտոնը:

Մեսմախերի գլխավոր կառույցներն են. Մեծ իշխան Ալեքսեյ Ալեքսանդրովիչի պալատը (տուն թ. 122՝ Մոյկա գետի ափին, Անգլիական պողոտա 2-4, 1882-1885 թվականներ)՝ կառուցված Ալեքսանդր Սաբուրովի առանձնատան հիման վրա (1844 թվական, ճարտարապետ` Դմիտրի Եֆիմով) և Սանկտ Պետերբուրգում գտնվող բարոն Շտիգլիցի Կենտրոնական ուսումնարանի շենքը, Ալեքսանդր Երրորդի պալատը Ղրիմի Մասսանդրում (այժմ`մասսանդրովյան պալատ-թանգարան):

1877-1888 թվականներին Մեսմախերը եղել է Իսակիևյան տաճարի գլխավոր ճարտարապետը: 1882 թվականին նրա անմիջական մասնակցությամբ են ընթացել տաճարի շենքի անհավասար իջվածք տված հիմքի վերանորոգման եզակի աշխատանքները: Մեսմախերի մշակած նախագծով տաճարի քառասունութ բազմատոննանոց սյուներից յուրաքանչյուրը թեքված վիճակից ճշգրիտ ուղղահայաց վիճակի են բերել ընդամենը վեց բանվոր:

1884 թվականի մարտի 31-ից Մեսմախերը եղել է տեխնիկական և մասնագիտական կրթության գծով Ժողովրդական լուսավորության նախարարության Գիտական խորհրդի հատուկ բաժնի անդամ[1]:

Նա բարոն Շտիգլիցի Տեխնիկական նկարչության կենտրոնական ուսումնարանի շենքի կառուցողն էր և նրա առաջին տնօրենը (1877-1896 թվականներ)[2]:

1897 թվականի վերջին Մաքսիմիլիան Մեսմախերը տեղափոխվել է Գերմանիա, որտեղ շարունակել է կազմել ճարտարապետական նաշագծեր և դասավանդել ճարտարապետություն: Նա մահացել է 1906 թվականի փետրվարի 4-ին Դրեզդենում: Թաղված է Յոհաննիսֆրիդհոֆի լյութերական գերեզմանոցում:

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեոնորա Մաքսիմիլիանովա Կոնդիայնը (1899-1986 թվականներ)՝ նկարչուհի , գծանկարիչ, մանկական գրքերի ձևավորող, դասագրքեր կազմող, Մեսմախերի և նկարչուհի Վ. Անդրեի (1865—1918 թվականներ) դուստրն էր և աստղագետ Կոնդիաիյնի (1889—1937 թվականներ) կինը:

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսմախերի տունը` Շուվալովյան այգում

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]