Մաքս Տիրիոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքս Տիրիոտ
Ծնվել էհոկտեմբերի 14, 1988(1988-10-14) (35 տարեկան)
ԾննդավայրLos Altos Hills, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունEl Molino High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, մանկական դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, գինեգործ և սցենարիստ
Ամուսին(ներ)Lexi Murphy?

Մաքսիմիլիան Դրեյք (Մաքս) Տիրիոտ (անգլ.՝ Maximillion Drake «Max» Thieriot, հոկտեմբերի 14, 1988(1988-10-14), Los Altos Hills, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և ռեժիսոր։ 2000-ական թվականներին նկարահանվել է մի շարք հոլիվուդյան ֆիլմերում և «Արգելված առաքելություն» (2004), «Ճաղատ դայակը։ Հատուկ հանձնարարություն» (2005), «Նենսի Դրյու» (2007), «Ցատկողը» (2008), «Քիթ Քիտրեջ։ Ամերիկացի աղջիկը» (2008), «Վերցրու իմ հոգին» (2010), «Տունը փողոցի վերջում» (2012) և «Կապ չկա» (2012) պատկերներում։

2013-2017 թվականներին A&E ալիքի «Մոթել Բեյթս » դրամատիկական հեռուստասերիալում խաղացել է Դիլան Մասեթի դերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքս Տիրիոտը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 14-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Ալթոս Հիլս քաղաքում։ Նրա մայրը Բրիջեթն է (ծնված Նայդեր անվամբ), իսկ հայրը՝ Ջորջ Կամերոն Տիրիոտը։ Տիրիոտն ունի քույր՝ Ֆրենկինը և եղբայր՝ Էյդանը[1]։ Դաստիարակվել է Կալիֆոռնիայի Սոնոմա շրջանի Օկսիդենտալ ոչ մեծ քաղաքում։ Տիրիոտը կրթություն է ստացել Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Ռոզա քաղաքի Սոնոմա շրջանի միջնակարգ դպրոցում, իսկ հետո սովորել է Ֆորեսթվիլում (Կալիֆոռնիայի նահանգ), որն ավարտել է 2006 թվականին։ Նրա նախնիները ժամանակին աշխատել են «San Francisco Chronicle» թերթում։

Նրա նախապապը՝ Մայքլ Հենրի դե Յանգը, որն ուներ հոլանդական և հրեական արմատներ, իր եղբոր՝ Շարլ դե Յանգի և ազգականների՝ Չարլզ և Ռիչարդ Տիրիոտների (թերթի հրատարակիչներ և խմբագիրներ) հետ աշխատել է որպես թերթի հիմնադիր[2][3][4][5]։ Տիրիոտի նախնիներից ոմանք՝ Ֆերդինանտ Մելի և Ֆրենսիս Հարիսոն (Դեյդ) Տիրիոտները 1956 թվականին զոհվել են SS Andrea Doria լայներում[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան «Արգելված առաքելություն» արկածային ֆիլմում իր առաջին լիամետրաժ առաջնաելույթը (2004), որտեղ նկարահանվել է Քրիստեն Ստյուարտի և Քորբին Բլուի հետ, Տիրիոտը հայտնվել է երկու կարճամետրաժ ֆիլմերում։ Հետո նկարահանվել է «Ճաղատ դայակը։ Հատուկ հանձնարարություն» կատակերգական մարտաֆիլմում (2005), որտեղ խաղացել է ծովային հետևակ Շեյն Վուլֆի (դերը կատարել է Վին Դիզելը) կողմից հսկվող երեխաներից մեկի դերում։ Այս դերի համար առաջադրվել է «Երիտասարդ դերասան» մրցանակին՝ «Գեղարվեստական ֆիլմում լավագույն դերի» համար։ Հետագայում Տիրիոտը նկարահանվել է 2007 թվականի փետրվարի 23-ին թողարկված «Տիեզերագնաց Ֆարմերը» դրամայում, ինչպես նաև 2007 թվականի հունիսի 15-ին թողարկված «Նենսի Դրյու» գեղարվեստական ֆիլմում։

2008 թվականին Հեյդեն Քրիստենսենի, Ռեյչել Բիլսոնի և երկրորդ անգամ Քրիստեն Ստյուարտի հետ խաղացել է «Ցատկողը» ֆիլմում, որտեղ կատարել է երիտասարդ Դևիդի դերը[7]։ Նույն թվականին նկարահանվել է «Քիթ Քիթրեջ։ Ամերիկացի աղջիկը» ֆիլմում, որտեղ կատարած դերի համար շահել է «Երիտասարդ դերասան» մրցանակը «Լավագույն դերասանակն անսամբլ» անվանակարգում[8][9]։ 2009 թվականին Մաքս Տիրիոտը նկարահանվել է «Քլոյա» էրոտիկ թրիլլերում, որը թողարկվել է 2010 թվականի մարտի 26-ին և ունեցել առևտրային հաջողություն[10][11]։ Հաջորդ տարի նկարահանվել է Ուես Քրեյվենի «Վերցրու իմ հոգին» սարսափ ֆիլմում՝ փոխարինելով Դենիս Հոպեր։ Ֆիլմում խաղացել է գլխավոր հերոս Բագի դերը, որը ֆիլմի յոթ կերպարներից մեկն էր, որը որոշել էր մեռնել[12]։

2011 թվականին Դերմոտ Մալրունիի և Բրիտ Ռոբերտսոնի հետ նկարահանվել է «Ընտանեկան ծառ» անկախ կատակերգությունում, ապա գլխավոր դեր է խաղացել «Հավերժական հողերը» դրամատիկական ֆիլմում[13][14]։ Այնուհետև Ջեննիֆեր Լոուրենսի հետ նկարահանվել է «Տունը փողոցի վերջում» հոգեբանական սարսափ-թրիլլերում, որը թողարկվել է 2012 թվականին[15][16]։ Նույն թվականին նկարահանվել է «Կապ չկա» դրամատիկ ֆիլմում։ 2013 թվականին Տիրիոտը Վերա Ֆարմիգաի և Ֆրեդի Հայմորի հետ մտել է A&E ալիքի «Մոթել Բեյստ» սերիալի հիմնական դերասանական կազմի մեջ[17]։ Սերիալի 5-րդ եթերաշրջանի «Hidden» էպիզոդում կայացել է նրա ռեժիսորական առաջնաելույթը[18]։

2015 թվականին նկարահանվել է «Տեխասի ապստամբությունը» ֆիլմում Տեխասի ռենջերների կապիտան Ջոն Կոֆի Հեյսի և «Ալիքի գագաթնակետին» ֆիլմում՝ Ջեֆի դերերում[19]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին նշանադրվել է Լեքսի Մյորֆիի հետ, որի հետ ընկերական հարաբերությունների մեջ է գտնվել յոթ տարի։ Նա աղջկան առաջարկություն է արել դեպի Վեստ Ինդիա ուղևորության ժամանակ, իսկ 2013 թվականի հունիսի 1-ին Արիզոնայում նրանք ամուսնացել են[20][21]։ Զույգն ունի երկու որդի՝ Բո Ուորեն Տիրիոտը (ծնված 2015 թվականի դեկտեմբերի 7-ին)[22] և Մաքսիմաս Դեյանգ Տիրիոտը (ծնված 2018 թվականի հունվարին)[23]։

Բացի դերասան լինելուց, Տիրիոտը գինեվաճառ է[24]։ Իր մանկության ընկերներ Քրիստոֆեր Սթեյլերի և Մայլզ Լոուրենս-Բրիգսի հետ իր հայրենի քաղաք Օքսիդենտալում ունի խաղողի այգիներ[25]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ֆ Բռնեք այդ երեխային Catch That Kid Գաս
2005 ֆ Ճաղատ դայակը։ Հատուկ հանձնարարություն The Pacifier Սեթ Պլամեր
2006 ֆ Տիեզերագնաց Ֆարմերը The Astronaut Farmer Շեպարդ Ֆարմեր
2007 ֆ Նենսի Դրյու Nancy Drew Նեդ Նիկերսոն
2008 ֆ Ցատկողը Jumper երիտասարդ Դևիդ
2008 ֆ Քիթ Քիտրեջ։ Ամերիկացի աղջիկը Kit Kittredge: An American Girl Ուիլդ Շեպերդ
2009 ֆ Միայն հանգստություն Stay Cool Շաստի զույգը
2009 ֆ Քլոյա Chloe Մայքլ Սթուարդ
2010 ֆ Վերցրու իմ հոգին My Soul to Take Բագ
2011 ֆ Ընտանեկան ծառ The Family Tree Էրիկ Բարնեթ
2011 ֆ Հավերժական հողեր Foreverland Ուիլ Ռենկին
2012 ֆ Տունը փողոցի վերջում House at the End of the Street Ռայան
2012 ֆ Դեղին Yellow երիտասարդ
2012 ֆ Կապ չկա Disconnect Քայլ
2012 ս Գորշ ձի Dark Horse Քարթեր Հենդերսոն
2013-2017 ս Մոթել Բեյթս Bates Motel Դիլան Մասեթ
2015 ֆ Ալիքի կատարին Point Break Ջեֆ
2015 ս Տեխասի ապստամբություն Texas Rising Ջոն Քոֆի Հեյզ

Ռեժիսորական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2017 Բեյթս Մոթել Bates Motel ռեժիսոր «Hidden» էպիզոդ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցակը բերված է ըստ IMDb կայքի տվյալների[26]։

Տարի Մրցանակ Աշխատանք Արդյունք Աղբյուր
2006 Գեղարվեստական ֆիլմում լավագույն դերի համար «Երիտասարդ դերասան» մրցանակ Ճաղատ դայակը։ Հատուկ հանձնարարություն Անվանակարգ [27]
2009 «Երիտասարդ դերասան» մրցանակ լավագույն դերասանական անսամբլի համար Քիթ Քիթրեջ։ Ամերիկացի աղջիկը Հաղթանակ [28]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Payne, Paul (2007 թ․ փետրվարի 23). «NEl Molino graduate seeing stars». The Press Democrat (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. Adams, Charles F. Murder By The Bay: Historic Homicide In And About The City Of San Francisco. — San Francisco: Quill Driver Books, 2005. — С. 59. — ISBN 1-884995-46-2
  3. Brechin, Gray Imperial San Francisco: Urban Power, Earthly Ruin. — 1999. — С. 172. — ISBN 0-520-22902-9
  4. Nevius, C.W. (2004 թ․ հունվարի 5). «Just another 15-year-old, except for the acting stuff». San Francisco Chronicle (անգլերեն). Վերցված է 2008 թ․ փետրվարի 4-ին.
  5. «History of The Chronicle». San Francisco Chronicle (անգլերեն). 2000 թ․ հուլիսի 28. Վերցված է 2008 թ․ փետրվարի 4-ին.
  6. «NION R. THIERIOT, CONSERVATIONIST». Telegram & Gazette (անգլերեն). 1999 թ․ հունվարի 1. Վերցված է 2008 թ․ փետրվարի 4-ին.
  7. «Max Thieriot On Board Jumper». Empire (անգլերեն). 2006 թ․ օգոստոսի 29.
  8. Andreeva, Nellie (2007 թ․ մայիսի 29). «4 more board 'Kit Kittredge' for HBO Films». The Hollywood Reporter (անգլերեն).
  9. Douglas, Edward (2008 թ․ հունիսի 30). «Kit Kittredge Tackles the Great Depression». ComingSoon.net (անգլերեն).
  10. Kit, Borys (2009 թ․ մարտի 2). «Max Thieriot joins Atom Egoyan's 'Chloe'». The Hollywood Reporter (անգլերեն).
  11. Pevere, Geoff (2010 թ․ դեկտեմբերի 7). «The Digital Revolution: Part 1». The Toronto Star (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
  12. Hilton, Beth (2008 թ․ ապրիլի 18). «'Jumper' star attached to Craven horror». Digital Spy (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
  13. Goldstein, Gregg (2008 թ․ փետրվարի 26). «Class size grows for 'Lessons'». The Hollywood Reporter (անգլերեն).
  14. Franklin, Garth (2011 թ․ հունվարի 27). «Lewis, Dekker, Thieriot Visit "Foreverland"». Dark Horizons (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  15. Kit, Borys (2010 թ․ հունիսի 3). «Two join 'House at the End of the Street'». The Hollywood Reporter (անգլերեն).
  16. Fleming Jr., Mike (2011 թ․ սեպտեմբերի 23). «Max Thieriot Joins 'Disconnect'». Deadline.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
  17. Goldberg, Lesley (2012 թ․ սեպտեմբերի 14). «A&E's 'Bates Motel' Adds Max Thieriot as Norman's Brother». The Hollywood Reporter (անգլերեն).
  18. Potts, Kimberly (2017 թ․ մարտի 14). «'Bates Motel' Postmortem: Star Max Thieriot on Directing Those Pivotal Norman Moments». Yahoo! TV (անգլերեն).
  19. Goldberg, Lesley (2014 թ․ մարտի 12). «Bill Paxton, Brendan Fraser Among History's All-Star 'Texas Rising' Cast». The Hollywood Reporter (անգլերեն).
  20. Johnson, Zach (2012 թ․ մարտի 11). «Actor Max Thieriot Engaged to Lexi Murphy!». Us Weekly (անգլերեն).
  21. Thieriot, Max (2013 թ․ հունիսի 3). «Best weekend of my life. Married the most beautiful and amazing woman in the entire world». Twitter (անգլերեն).
  22. «Max Thieriot & Wife Lexi Welcome Son Beaux – See His Photo!». Just Jared (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  23. «Max Thieriot on Twitter». Twitter (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  24. Boone, Virginie (2015 թ․ մայիսի 2). «Movie Star Max Thieriot Reveals his Wine Project Secrets». Wine Enthusiast Magazine (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
  25. «Senses Wines – Official Website» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  26. «Max Thieriot Awards». Max Thieriot—IMDb (անգլերեն). 2017 թ․ մայիսի 30.
  27. «27th Annual Young Artist Awards – Nominations / Special Awards». The Young Artist Foundation (անգլերեն). 2006. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 2-ին.
  28. «30th Annual Young Artist Awards – Nominations / Special Awards». The Young Artist Foundation (անգլերեն). 2009. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Տիրիոտ» հոդվածին։