Մարջան Սատրապի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարջան Սատրապի
Marjane Satrapi
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 22, 1969(1969-11-22)[1][2][3][…] (54 տարեկան)
ԾննդավայրՌաշթ, Գիլան, Իրան
Քաղաքացիություն Ֆրանսիա[4] և  Իրան
ԿրթությունÉcole supérieure des arts décoratifs de Strasbourg?, Lycée Français de Vienne?, Islamic Azad University Central Tehran Branch?, Islamic Azad University, South Tehran Branch? և Razi High School?
ԵրկերՊերսեպոլիս[5], Embroideries?, Ձայներ, Radioactive? և Chicken with Plums?
Մասնագիտությունկինոռեժիսոր և կոմիքսների արտիստ
ԱմուսինMattias Ripa?[6]
Զբաղեցրած պաշտոններjury at the Cannes Festival?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿին կոմիքսների ստեղծողների կոլեկտիվը սեքսիզմի դեմ[12] և Գեղեցիկ արվեստների ակադեմիա[13]
Ստորագրություն
Изображение автографа
 Marjane Satrapi Վիքիպահեստում

Մարժան Սատրապի (նոյեմբերի 22, 1969(1969-11-22)[1][2][3][…], Ռաշթ, Գիլան, Իրան), ծագումով իրանցի գրող, նկարիչ, կոմիկսների ձևավորող և ռեժիսոր։ Ապրում է Փարիզում և ստեղծագործում է ֆրանսերեն։ Ծնվել է Իրանում, մեծացել է Թեհրանում, կոմունիստական ընտանիքում, որը մինչև իսլամական հեղափոխությունը ներգրավված էր Իրանում կոմունիստական և սոցիալիստական շարժման մեջ։ Նա հաճախել է ֆրանսիական լիցեյ և մանուկ հասակում ականատես եղել քաղաքացիական ազատությունների վրա աճող ճնշմանը և իրանական քաղաքականության ամենօրյա հետևանքներին, ներառյալ Շահի գահազրկումը, Այաթոլլա Խոմեյնիի վաղ ռեժիմը և Իրան-Իրաք պատերազմի առաջին տարիները։ 1983 թ. ծնողները տասնչորսամյա Մարժանին ուղարկում են Վիեննա՝ իրանական ռեժիմից հեռացնելու նպատակով։ Ըստ իր ինքնակենսագրական վեպի՝ նա ապրել է այնտեղ իր ավագ դպրոցի տարիներին և ապա վերադարձել Իրան՝ բարձրագույն ուսուցում ստանալու։ Այնուհետև ուսումնասիրել է տեսողական հաղորդակցություն՝ ժամանակի ընթացքում ձեռք բերելով մագիստրոսի կոչում Թեհրանի Ազադ Համալսարանի արվեստի բաժնում։ Հետագայում Սատրապին տեղափոխվել է Ստրասբուրգ (Ֆրանսիա)։ Աշխատակցում է աշխարհի տարբեր ամսագրերի և թերթերի, ներառյալ «Նյու Յորքրին» և «Նյու Յորք թայմսին»։ Աշխարհում բեսթսելեր են դարձել Սատրապիի կոմիքսային ինքնակենսագրական «Պերսեպոլիսը» և «Պերսեպոլիս 2»-ը։ Նրա հաջորդ գրքերը՝ «Ասեղնագործությունները» և «Սալորով հավը» նույնպես արժանացել են Անգուլեմի «Տարվա ալբոմ» մրցանակներին։ Նա նաև հանդես է եկել որպես համառեժիսոր Պերսեպոլիս մուլտֆիլմում, որը առաջադրվել էր «Օսկար» մրցանակի, որպես լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարջան Սատրապի» հոդվածին։