Մարուսյա Մարտիրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարուսյա Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1924 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 17, 2003 (78 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Մարուսյա Սահակի Մարտիրոսյան (նոյեմբերի 29, 1924, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 17, 2003, Երևան, Հայաստան), հայ խորհրդային դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1967)։
Բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանի քույրը[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի (1944-1945), Կիրովականի Հովհաննես Աբելյանի անվան (1946-1948), Էջմիածնի (1948-1951) և Ալավերդու (1951-1953) շրջանային, Լենինականի Մռավյանի անվան (1953-1970) թատրոններում։ ԽՄԿԿ անդամ 1965 թվականից։ 1971 թվականից աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում[2]։
Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեր | Հեղինակ | Ստեղծագործություն |
---|---|---|
Եղիսաբեթ թագուհի | Շեքսպիր | «Ռիչարդ III» |
Օգուդալովա | Ալեքսանդր Օստրովսկի | «Անօժիտը» |
Մարգարիտ | Շիրվանզադե | «Պատվի համար» |
Հասմիկ | Գրիգոր Տեր-Գրիգորյան | «Վերջին մեխակներ» |
Զեսսի | Կոնստանտին Սիմոնով | «Ռուսական հարց» |
Պոլինա | Ալեքսանդր Օստրովսկի | «Եկամտաբեր պաշտոն» |
Լուիզա | Ֆրիդրիխ Շիլլեր | «Սեր և խարդավանք» |
Դեզդեմոնա | Շեքսպիր | «Օթելլո» |
Մեդեա | Եվրիպիդես | «Մեդեա» |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «AV Production - Մարուսյա Մարտիրոսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 349)։ |