Մարուսյա Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտիրոսյան (այլ կիրառումներ)
Մարուսյա Մարտիրոսյան
Ծնվել էնոյեմբերի 29, 1924(1924-11-29)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 17, 2003(2003-01-17) (78 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասանուհի
Պարգևներ և մրցանակներՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Մարուսյա Սահակի Մարտիրոսյան (նոյեմբերի 29, 1924(1924-11-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 17, 2003(2003-01-17), Երևան, Հայաստան), հայ խորհրդային դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1967)։ ԽՄԿԿ անդամ 1965 թվականից։

Բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանի քույրը[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի (1944-1945), Կիրովականի Հովհաննես Աբելյանի անվան (1946-1948), Էջմիածնի (1948-1951) և Ալավերդու (1951-1953) շրջանային, Լենինականի (Գյումրի) Մռավյանի անվան (1953-1970) թատրոններում։ 1971 թվականից աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում[2]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեր Հեղինակ Ստեղծագործություն
Եղիսաբեթ թագուհի Շեքսպիր «Ռիչարդ 3-րդ»
Օգուդալովա Ալեքսանդր Օստրովսկի «Անօժիտը»
Մարգարիտ Շիրվանզադե «Պատվի համար»
Հասմիկ Գրիգոր Տեր-Գրիգորյան «Վերջին մեխակներ»
Զեսսի Կ. Սիմոնով «Ռուսական հարց»
Պոլինա Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»
Լուիզա Շիլլեր «Սեր և խարդավանք»
Դեզդեմոնա Շեքսպիր «Օթելլո»
Մեդեա Եվրիպիդես «Մեդեա»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Մարուսյա Մարտիրոսյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-02-09 
  2. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 349 CC-BY-SA-icon-80x15.png