Մարյան Վնուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարյան Վնուկ
Ծնվել էսեպտեմբերի 5, 1906(1906-09-05)[1]
ԾննդավայրPrzedbórz, Radomsko County, Լեհաստան
Մահացել էսեպտեմբերի 29, 1967(1967-09-29)[1] (61 տարեկան)
Վախճանի վայրըՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Լեհաստան
Կրոնլատինական եկեղեցի[1]
ԿրթությունՎարշավայի գեղարվեստի ակադեմիա և Zespół Szkół Plastycznych im. Antoniego Kenara w Zakopanem?
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՎարշավայի գեղարվեստի ակադեմիա
ԱմուսինMagdalena Wiecek?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունAssociation of Polish Artists and Designers?
 Marian Wnuk Վիքիպահեստում

Մարյան Վնուկ (լեհ.՝ Marian Wnuk, սեպտեմբերի 5, 1906(1906-09-05)[1], Przedbórz, Radomsko County, Լեհաստան - սեպտեմբերի 29, 1967(1967-09-29)[1], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ քանդակագործ, մանկավարժ, պրոֆեսոր (1949), ռեկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հանքագործներ» արձանները Խոժուվում
Մարյան Վնուկի գերեզմանի հուշարձանը Վարշավայի Պովոնզկի ռազմական գերեզմանատանը

1922-1927 թվականներին սովորել է Զակոպանեի փայտամշակման դպրոցում։ Այնուհետև մինչև 1934 թվականը սովորել է Վարշավայի գեղարվեստի դպրոցի քանդակագործության բաժնում, եղել Տադեուշ Բրեերի աշակերտը։

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը քանդակագործություն է դասավանդել Լվովի Պլաստիկ արվեստի պետական ինստիտուտում։ 1944 թվականին տեղափոխվել է Վարշավա, որտեղից էլ արտաքսվել է Գերմանիա։ Պատերազմից հետո վերադարձել է հայրենիք, բնակվել Գդանսկում, որտեղ դասավանդել է Գեղարվեստի պետական բարձրագույն դպրոցում (այժմ՝ Գդանսկի գեղարվեստի ակադեմիա)։ Եղել է Գդանսկի գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից, պրոֆեսոր, 1948-1949 թվականներին՝ ակադմիայի ռեկտոր։ 1949 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Վարշավայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, 1951-1954 և 1959-1967 թվականներին` ռեկտոր։

Մարյան Վնուկը եղել է քանդակագործական արվեստում սոցռեալիզմի ներկայացուցիչը Լեհաստանում։ Ավելի ուշ ժամանակաշրջանում ստեղծագործել է դասական ոճով, իսկ կյանքի վերջին տարիներին հակված է եղել աբստրակցիոնիզմին։ Մինչպատերազմական ժամանակաշրջանից մասնակցել է մրցույթների, մասնավորապես՝ Լվովում և Վարշավայում Յուզեֆ Պիլսուդսկու հուշարձանների ստեղծմանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորհրդային բանակի ազատարար զինվորների հուշարձանը Գդինում (1949, բացվել է 1953, ապամոնտաժվել՝ 1990)
  • Օկուպացիայի ժամանակաշրջանի կանանց հուշարձան (1964)
  • Երկու բնօրինակ (1964)
  • Հանքափորները (1965)
  • Բրունո Շուլցի հուշարձանը (1966)
  • Այրվող քաղաք (1967)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 The Righteous Among the Nations Database
  2. Dziennik Polski, rok VIII, nr 176, (2639), s. 2.
  3. Uchwała Rady Państwa z dnia 15 lipca 1954 r. o nadaniu odznaczeń państwowych, Monitor Polski 954 nr 112, poz. 1564.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ріпко Олена. У пошуках страченого минулого. - Львів: Каменяр, 1996. - С. 246.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարյան Վնուկ» հոդվածին։