Տադեուշ Բրեեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տադեուշ Բրեեր
Ծնվել էհոկտեմբերի 15, 1874(1874-10-15)[1]
ԾննդավայրMielec, Podkarpackie Voivodeship, Լեհաստան
Մահացել էմայիսի 15, 1952(1952-05-15) (77 տարեկան)
Վախճանի վայրըՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Poland (1928–1980).svg Լեհաստան
Ստեղծագործություն(ներ)Józef Sowiński Monument in Warsaw?
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՎարշավայի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ և
մրցանակներ
Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա
Tadeusz Breyer Վիքիպահեստում

Տադեուշ Բրեեր (լեհ.՝ Tadeusz Breyer, հոկտեմբերի 15, 1874(1874-10-15)[1], Mielec, Podkarpackie Voivodeship, Լեհաստան - մայիսի 15, 1952(1952-05-15), Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ քանդակագործ և մեդալագործ, Վարշավայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1894-1898 թվականներին սովորել է Կրակովի Գեղարվեստի դպրոցում Ալֆրեդ Դաունի ղեկավարությամբ, այնուհետև շարունակել է ուսումը Ֆլորենցիայում[2]։ 1910 թվականից մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը Տադեուշ Բրեերը զբաղեցրել է Վարշավայի գեղարվեստի դպրոցի քանդակագործության պրոֆեսորի պաշտոնը, որին վերադարձել է 1923 թվականին։ 1932 թվականին մասնակցել է դպրոցը Գեղարվեստի Ակադեմիա վերափոխելու գործընթացին։ 1937 թվականին Փարիզում կազմակերպված Գեղարվեստի և տեխնիկայի համաշխարհային ցուցահանդեսում ստացել է Ոսկե մեդալ և Գրան-պրի իր կողմից պատրաստված հուշամեդալների շարքի համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, որի ընթացքում Տադեուշ Բրեերը կորցրել է իր քանդակագործական ստեղծագործությունները (նրա արվեստանոցը հրդեհվել է 1944 թվականի Վարշավայի ապստամբության ժամանակ), նա շարունակել է մանկավարժական աշխատանքը Վարշավայի գեղարվեստի ակադեմիայում (1945 թվականից մինչև կյանքի վերջը)։ Եղել է «Rzeźba» (1910-1914) կրակովյան ստեղծագործական ասոցիացիայի, ինչպես նաև լեհ նկարիչների «RYTM» միավորման անդամ (1922 թվականից)։

Մահացել է 1952 թվականին Վարշավայում։ Թաղված է Պովոնզկի գերեզմանատանը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ Ջոզեֆ Սուրինսկու հուշարձանը Վարշավայում

Ստեղծագործական վաղ շրջանի աշխատանքներում Բրեերը ստեղծել է խորհրդանշական բնույթի քանդակային կոմպոզիցիաներ, ժամանակաշրջանի ոգուն համապատասխան և Երիտասարդ Լեհաստան նոր ռոմանտիկ մշակութային շարժման ուղղությամբ։ Այնուհետև նա շեղվում է այսպես կոչված նեոդասական ուղղությամբ և նրա քանդակները սկսում են կրել ստատիստիկ և մոնումենտալ բնույթ։ Որպես նկարիչ և մանկավարժ՝ Տադեուշ Բրեերը հանդիսանում է այսպես կոչված Վարշավյան քանդակագործական դպրոցի ստեղծողը՝ հիմնվելով հնադարյան ավանդական քանդակագործության արվեստի նկատմամբ հարգանքի միտումների վրա։ Քանդակագործի ամենահայտնի աշխատանքը՝ 1830 թվականի Լեհական ապստամբության հերոս գեներալ Յուզեֆ Սովինսկու հուշարձանը, բացվել է 1937 թվականին։

Համարվում է հետևյալ քանդակների հեղինակը`

  • W otchłani
  • Męki szatana
  • Chrystus
  • Głowa św. Jana
  • Posąg Józefa Piłsudskiego

Բացի հուշամեդալների պատրաստումից, Բրեերի ստեղծագործական ժառանգությունը ընդգրկում է նաև մետաղադրամների նախագծումը։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեերը եղել է ականավոր ուսուցիչ։ Նրա սաներից են մի շարք հայտնի քանդակագործներ, այդ թվում` Յուզեֆ Գոսլավսկին, Բազիլի Վոյտովիչը, Ստանիսլավ Հորնո Պոպլավսկին, Մարյան Վնուկի, Ստանիսլավ Սիկորան, Նաթան Ռապոպորտը և այլք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter. — doi:10.1515/AKL
  2. Aleksandra Melbechowska-Luty: Posągi i ludzie. Rzeźba polska dwudziestolecia międzywojennego. Warszawa: Neriton, 2005, s. 219. ISBN 83-89729-40-7.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Melbechowska Luty, Aleksandra (2005). Posągi i ludzie (in Polish). Warsaw: Neriton. ISBN 83-89729-40-7.
  • Słownik artystów polskich i obcych w Polsce działających. Malarze, rzeźbiarze, graficy", t. I, Wrocław 1971.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]