Մարյան Վնուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարյան Վնուկ
Ծնվել էսեպտեմբերի 5, 1906(1906-09-05)
ԾննդավայրԼոձի վոևոդություն, Լեհաստան
Մահացել էսեպտեմբերի 29, 1967(1967-09-29) (61 տարեկանում)
Վախճանի վայրըՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
ՔաղաքացիությունԼեհաստան
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՎարշավայի գեղարվեստի ակադեմիա

Մարյան Վնուկ (լեհ.՝ Marian Wnuk, սեպտեմբերի 5, 1906(1906-09-05), Լոձի վոևոդություն, Լեհաստան - սեպտեմբերի 29, 1967(1967-09-29), Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ քանդակագործ, մանկավարժ, պրոֆեսոր (1949), ռեկտոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հանքագործներ» արձանները Խոժուվում
Մարյան Վնուկի գերեզմանի հուշարձանը Վարշավայի Պովոնզկի ռազմական գերեզմանատանը

1922-1927 թվականներին սովորել է Զակոպանեի փայտամշակման դպրոցում: Այնուհետև մինչև 1934 թվականը սովորել է Վարշավայի գեղարվեստի դպրոցի քանդակագործության բաժնում, եղել Տադեուշ Բրեերի աշակերտը:

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը քանդակագործություն է դասավանդել Լվովի Պլաստիկ արվեստի պետական ինստիտուտում: 1944 թվականին տեղափոխվել է Վարշավա, որտեղից էլ արտաքսվել է Գերմանիա: Պատերազմից հետո վերադարձել է հայրենիք, բնակվել Գդանսկում, որտեղ դասավանդել է Գեղարվեստի պետական բարձրագույն դպրոցում (այժմ՝ Գդանսկի գեղարվեստի ակադեմիա): Եղել է Գդանսկի գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից, պրոֆեսոր, 1948-1949 թվականներին՝ ակադմիայի ռեկտոր: 1949 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Վարշավայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, 1951-1954 և 1959-1967 թվականներին` ռեկտոր:

Մարյան Վնուկը եղել է քանդակագործական արվեստում սոցռեալիզմի ներկայացուցիչը Լեհաստանում: Ավելի ուշ ժամանակաշրջանում ստեղծագործել է դասական ոճով, իսկ կյանքի վերջին տարիներին հակված է եղել աբստրակցիոնիզմին: Մինչպատերազմական ժամանակաշրջանից մասնակցել է մրցույթների, մասնավորապես՝ Լվովում և Վարշավայում Յուզեֆ Պիլսուդսկու հուշարձանների ստեղծմանը:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորհրդային բանակի ազատարար զինվորների հուշարձանը Գդինում (1949, բացվել է 1953, ապամոնտաժվել՝ 1990)
  • Օկուպացիայի ժամանակաշրջանի կանանց հուշարձան (1964)
  • Երկու բնօրինակ (1964)
  • Հանքափորները (1965)
  • Բրունո Շուլցի հուշարձանը (1966)
  • Այրվող քաղաք (1967)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dziennik Polski, rok VIII, nr 176, (2639), s. 2.
  2. Uchwała Rady Państwa z dnia 15 lipca 1954 r. o nadaniu odznaczeń państwowych, Monitor Polski 954 nr 112, poz. 1564.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ріпко Олена. У пошуках страченого минулого. - Львів: Каменяр, 1996. - С. 246.