Jump to content

Մարիամ Աստվածածին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամ Աստվածածին
արամեերեն՝ ܡܪܝܡ և եբրայերեն՝ מרים
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 1-ին դար
ԾննդավայրTzippori կամ Երուսաղեմ
Մահացել է1-ին դար կամ 48
Մահվան վայրանհայտ
ԳերեզմանՄարիամ Աստվածածնի դամբարան
Քաղաքացիությունանհայտ
Ազգությունհրեա
Կրոնհուդայականություն և քրիստոնեություն
ԱմուսինՍուրբ Հովսեփ
Ծնողներհայր՝ Joachim?[1], մայր՝ Աննա[1]
ԵրեխաներՀիսուս
 Virgin Mary Վիքիպահեստում

Մարիամ Աստվածածինն (նաև՝ Աստվածամայր, Տիրամայր, Աստվածածինն, սուրբ Կույս Մարիամ, եբրայերեն՝ מרים‎, Maryām/Մարիամ, սովորաբար թարգմանվում է որպես Տիկին[2], հունարեն՝ Θεομηvτωρ, Θεοτοκος, մ.թ.ա. 1-ին դար, Tzippori և Երուսաղեմ - 1-ին դար կամ 48, անհայտ), քրիստոնեության մեջ՝ Հիսուս Քրիստոսի մայրը։ Հայ Առաքելական եկեղեցու, կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների կողմից պատվում է որպես Աստվածածին կամ Աստվածամայր։

Ավետարանիչները Մարիամին անվանում են Հովակիմի և Աննայի դուստրը, Հովսեփի կինը։ Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Մարիամի պաշտամունքը ձևավորվել է բնության զարթոնքն ու պտղաբերությունը նախանշող նախաքրիստոնեական դիցամայրերի (Իզիդա, Իշտար, Մա, Կիբելա և ուրիշներ) պաշտամունքների ազդեցությամբ։ Քրիստոնեական աստվածաբանները 4-րդ դարում Մարիամին հռչակեցին «անարատ կույս»։ Եփեսոսի Տիեզերական երրորդ ժողովը (431 թվական) Մարիամին պաշտոնապես ճանաչեց աստվածամայր, որի երկրպագությունն այնուհետև տարածվեց քրիստոնեական աշխարհում, մանավանդ կաթոլիկների մեջ։ Մարիամին նվիրվեցին բազմաթիվ տաճարներ, սրբապատկերներ, նրա պատվին սահմանեցին տոներ և այլն։ 1854 թվականին կաթոլիկ եկեղեցին ընդունեց Մարիամի «անարատ հղիություն», 1950 թվականին՝ «երկինք համբարձվելու» մասին դոգմաները, իսկ 1964 թվականին Պողոս IV պապը նրան հռչակեց «եկեղեցու մայր»։

Միջնադարյան արվեստում տարածված են Մարիամի կերպավորումն իր մանկան հետ։ Վերածննդյան դարաշրջանում ստեղծվել են Ս. Բոտտիչելլիի, Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի և այլոց մեծ կտավները՝ նվիրված Մարիամի կերպարին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին Հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիամ Աստվածածին» հոդվածին։