Սուրբ Մարիամ Աստվածածնի գերեզման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Մարիամ Աստվածածնի գերեզման
Տեսակեկեղեցի և ուղղափառ տաճար
ԵրկիրԻսրայելի գրաված տարածքներ
ՏեղագրությունԵրուսաղեմ
Շինանյութապար
Անվանված էՄարիամ Աստվածածին
Քանդվել է1187
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Մարիամ Աստվածածնի գերեզման, քրիստոնեական սրբություն Սուրբ Երկրում, Սուրբ Ավանդության համաձայն՝ առաքյալներն այստեղ թաղել են Մարիամ Աստվածածնին։ Գտնվում է Գեթսեմանի այգում՝ Աստվածածնի վերափոխման քարանձավային տաճարում՝ Ձիթենյաց լեռան ստորոտում՝ Կեդրոն հովտում՝ Երուսաղեմում (Արևելյան Երուսաղեմ)։ Տաճարը պատկանում է Երուսաղեմի ուղղափառ եկեղեցուն և հայկական եկեղեցուն։ Ասորական ուղղափառ եկեղեցին և Ղպտի ուղղափառ եկեղեցին թույլտվություն ունեն այստեղ պատարագներ անցկացնելու[1]։

Աստվածածնի թաղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցական ավանդույթի համաձայն՝ Աստվածածինը վախճանվել է Երուսաղեմում՝ Սիոն լեռան վրա։ Առաքյալները նրան թաղել են Գեթսեմանում, որտեղ գտնվում էր նրա ծնողների՝ Հովակիմի և Աննայի, նաև Սուրբ Հովսեփի գերեզմանները[2]։ «Սուրբ Աստվածածնի վերափոխման պատմությունը» ապոկրիֆը (գրված է ոչ վաղ, քան 4-րդ դարում) հաղորդում է, որ Աստվածածնին առաքյալները թաղել են «Գեթսեմանում՝ նոր գերեզմանոցում»[3]։ Թաղմանը մասնակցած Թովմաս առաքյալը երեք օրից եկել է Գեթսեման և խնդրել բացել գերեզմանը, որպեսզի հրաժեշտ տա Մարիամին։ Բացված դագաղը դատարկ էր։

Սուրբ Աստվածածնի վերափոխման եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու մասին առաջին գրավոր հիշատակությունը թվագրվում է 6-րդ դարով, երբ Աստվածածնի գերեզմանի վրա Մորիկ կայսրը կառուցել է կլոր եկեղեցի։ Տաճարը 614 թվականին ավերել են պարսիկները։ Ապա եկեղեցին վերակառուցվել է և ունեցել երկու մակարդակ[4]։

6-րդ դարում Վեցերորդ տիեզերական ժողովի որոշմամբ Աստվածածնի գերեզմանը փակվել է․ ըստ ավանդույթի՝ այնտեղ հայտնաբերվել է գոտի և թաղման ծածկոց[5]։

Ապա եկեղեցին կրկին ավերվել է (հավանաբար Ալ Հաքիմի օրոք՝ 1009 թվականին), սակայն Աստվածածնի գերեզմանը մնացել է անվնաս[1]։ 1130 թվականին խաչակիրները վերականգնել են կրկին երկու հարկով և դարձրել բենեդիկտյան մենաստանի տաճար՝ անվանելով այն «Մարիամ Իոսաֆատի Սուրբ Մարիամ Աստվածածնի վանք»։ Վանական համալիրն ուներ վաղ գոթական սյուներ, կարմրականաչ որմնանկար և երեք պաշտպանիչ աշտարակ։ Բալդուին II-ի դուստրը՝ արքայադուստր Մելիսենդան, 1161 թվականին թաղվել է ներքին եկեղեցում[4]։

Եկեղեցին ավերել են Սալահ ադ-Դինի զինվորները, երբ 1187 թվականին գրավել էին Երուսաղեմը, սակայն ներքին մակարդակը և գերեզմանը պահպանվել են, քանի որ մուսուլմանները Մարիամին համարում են մարգարե Իսայու մայրը[1]։

1363-1757 թվականներին եկեղեցին պատկանել է ֆրանցիսկյաններին[6]։ Ապա թուրքերը տաճարը տվել են Երուսաղեմի ուղղափառ եկեղեցուն և Հայկական եկեղեցուն։ Ասորական ուղղափառ եկեղեցին և Ղպտի ուղղափառ եկեղեցին միայն թույտվություն են ստացել պատարագ մատուցելու[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը գտնվում է գետնի տակ, մուտքը հարավից է։ Մուտքից ներքև է տանում 48 աստիճանանոց սանդուղքը։ Ստորգետնյա եկեղեցին ունի խաչի տեսք և նրանում գտնվում է մարմարե փոքրիկ ժամատուն (2 x 2 մ-ից մի քիչ ավելի մեծ)՝ Աստվածածնի գերեզմանով։ Ժամատունն ունի երկու մուտք՝ արևմուտքից և հյուսիսից։ Սովորաբար մտնում են արևմտյան մուտքով և դուրս գալիս՝ հյուսիսայինով[1]։ Աստվածամոր երուսաղեմյան սրբապատկերը տեղադրված է վարդագույն մարմարից տապանակի մեջ[7]։ Նրանից աջ՝ պատի մոտ, գտնվում է ուղղափառ զոհասեղանը։ Ժամատան հարավային կողմից, հնարավոր է 17-րդ դարի սկզբին՝ թուրքական տիրապետության ժամանակաշրջանում, կառուցվել է միհրաբ, քանի որ մուսուլմանները նույնպես հարգում են Կույս Մարիամին, և թուրքերը եկեղեցին օգտագործել են որպես մզկիթ[8]։

Տաճարի հիմնական զանգվածն ունի արևելքից արևմուտք 34 մ երկարություն և հյուսիսից հարավ՝ 6 մ լայնություն։ Տաճար տանող աստիճաններն ունեն մոտ 6,5 մ լայնություն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Православная энциклопедия|164923|Гефсимания|11|431-435|Беляев Л. А.
  2. Димитрий Ростовский. Успение Пресвятой Владычицы нашей Богородицы и Приснодевы Марии.
  3. Успение Марии.
  4. 4,0 4,1 Tomb of the Virgin Mary, Jerusalem // Sacred Destinations.
  5. Храм Успения и гроб Богородицы в Гефсимании
  6. Tomb of Mary
  7. Святая Земля. Исторический путеводитель по памятным местам Израиля, Египта, Иордании и Ливана. / Ред. М. В. Бибиков. М., 2000, стр.66
  8. Finegan, Jack. The Archeology of the New Testament: The Life of Jesus and the Beginning of the Early Church. — Princeton University Press, 2014. — P. 181

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]