Մարիա Ռադներ
Մարիա Ռադներ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | գերմ.՝ Maria Friederike Radner[1] |
Ծնվել է | մայիսի 7, 1981[1] Դյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1] |
Երկիր | Գերմանիա |
Մահացել է | մարտի 24, 2015[2][1] (33 տարեկան) Պրա-Օտ-Բլեոն[1] |
Գերեզման | Germanwings Flight 9525 Memorial և Südfriedhof |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Robert Schumann Hochschule? |
Մարիա Ռադներ (գերմ.՝ Maria Radner, մայիսի 7, 1981[1], Դյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1] - մարտի 24, 2015[2][1], Պրա-Օտ-Բլեոն[1]), գերմանացի օպերային երգչուհի։ Ռիխարդ Վագների ստեղծագործությունների լավագույն կատարողներից[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Ռադները 2000 թվականին ավարտել է Սուրբ Ուրսուլայի գիմնազիան, այնուհետև՝ Դյուսելդորֆում գտնվող Ռոբերտ Շումանի դպրոցը։ 2006 թվականին Բայրոթյան փառատոնում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և Ռիխարդ Վագների ասոցիացիայի կողմից ստացել 3000 եվրո կրթաթոշակ[4]։
2012 թվականի հունվարին առաջին անգամ ելույթ է ունեցել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում՝ հանդես գալով Վագների «Աստվածների մայրամուտը» օպերայում[5]։
2014 թվականի ապրիլին Ժնևի մեծ թատրոնում Ռադները Բեռլիոզի «Տրոյացիներ» օպերայում կատարել է Աննայի դերը[6], իսկ մայիսին՝ Վագների «Հռենոսի ոսկին» օպերայում՝ Էրդայի դերը[7]։ Այս դերը նա կատարել է 2010 թվականից մինչև իր մահը[7]։
Ամուսնու՝ Սաշա Շենկի և որդու՝ Ֆելիքսի հետ մահացել է 2015 թվականի մարտի 24-ին՝ Թիվ 9525 չվերթի աղետի ժամանակ[3][8]։ Այդ չվերթով Մարիա Ռադները և նրա գործընկերը՝ օպերային երգիչ Օլեգ Բրիժակը, Բարսելոնայից վերադառնում էին տուն։ Նրանք Բարսելոնայի Լիսեո թատրոնում ելույթ են ունեցել Ռիխարդ Վագների «Զիգֆրիդ» օպերայում[9]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rundfunk-Sinfonieorchester Berlin Choir / Wagner — Richard Wagner: Das Rheingold. May 28, 2013. PentaTone Classics[10]
- Gürzenich-Orchester Köln / Markus Stenz, conductor: Gustav Mahler: Symphony No. 8. Oehms Classics; recording of a September 2011 live performance in the Philharmonie Köln.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Fichier des personnes décédées mirror
- ↑ 2,0 2,1 2,2 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 «Мария Раднер» (ռուսերեն). www.mk.ru. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
- ↑ «35. Bundeswettbewerb Gesang Berlin 2006» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Maria Radner, contralto» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
- ↑ Elena Habermann. (2014 թ․ ապրիլի 26). «MAILAND/ Teatro alla Scala: LES TROYENS – 5 ½ Stunden und kein Bisschen Langeweile» (գերմաներեն). ONLINE-MERKER. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
- ↑ 7,0 7,1 «Maria Radner» (անգլերեն). www.operabase.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Musikwelt trauert um Altistin Maria Radner (33) – sie starb mit Mann und Sohn (2) beim Absturz» (գերմաներեն). WAZ.de. 26.03.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
- ↑ John Shammas. (2015 թ․ մարտի 24). «Germanwings Airbus A320 plane crash: First pictures of opera singers Maria Radner and Oleg Bryjak among 150 dead» (անգլերեն). www.mirror.co.uk. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Die Opernwelt trauert» (գերմաներեն). Frankfurter Allgemeine Zeitung. 2015 թ․ մարտի 25. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
|