Մարիա Ուլյանովա
Մարիա Ուլյանովա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22 (մարտի 6), 1835 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 12 (25), 1916 (81 տարեկան) կամ հուլիսի 25, 1916[2] (81 տարեկան) |
Մահվան վայր | Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրոն | ուղղափառություն |
Մասնագիտություն | ուսուցչուհի, մանկավարժ և տնային տնտեսուհի |
Ամուսին | Իլյա Ուլյանով |
Ծնողներ | հայր՝ Alexander Blank? |
Երեխաներ | Վլադիմիր Լենին, Մարիա Ուլյանովա, Դմիտրի Ուլյանով, Ալեքսանդր Ուլյանով, Օլգա Ուլյանովա և Աննա Ելիզարովա-Ուլյանովա |
Maria Ulyanova Վիքիպահեստում |
Մարիա Ալեքսանդրովնա Ուլյանովա (ռուս.՝ Мария Александровна Ульянова, օրիորդական ազգանունը՝ Բլանկ [Бланк], փետրվարի 22 (մարտի 6), 1835, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 12 (25), 1916 կամ հուլիսի 25, 1916[2], Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[1]), Իլյա Ուլյանովի կինը և հեղափոխականներ Վլադիմիր Լենինի և Ալեքսանդր Ուլյանովի մայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1835 թվականի փետրվարի 22-ին (մարտի 6) Սանկտ Պետերբուրգում։ Ծնողները եղել են բժիշկ ֆիզիոթերապևտ, արքունի խորհրդական Ալեքսանդր Դմիտրիևիչ Բլանկը (1801 կամ 1804-1870, գերմանական ծագում[3][4][5][6]) և նրա կինը՝ Աննա Իվանովնա (Յոհաննովնա) Գրոսշոպֆը (1810-1838), որի ծնողներն են եղել գերմանացի Յոգան Գրոսշոպֆը (գերմ.՝ Johann Groschopf) և շվեդուհի Աննա Էստեդտը (շվեդ.՝ Anna Estedt):
Մկրտության ծեսը կատարվել է 1835 թվականի փետրվարի 28-ին (մարտի 12) գլխավոր Սուրբ Սպիրիդոն Տրիմիֆունտսկու եկեղեցում` վարդապետ Ալեքսանդր Ստրատիլատովի կողմից[7]։
1838 թվականին Աննա Իվանովնան մահացել է՝ թողնելով վեց երեխա՝ մեկ տղա և հինգ աղջիկ։ Հայրը երկրորդ անգամ է ամուսնացել, իսկ երեխաների դաստիարակությամբ զբաղվել է մոր անզավակ քույրը՝ Եկատերինա Իվանովնան։
Մարիայի մանկությունն ու պատանեկությունը անցել է հոր՝ Կոկուշկինո գյուղի (Կազանի նահանգ) կալվածքում, որտեղ մորաքրոջ ղեկավարությամբ նա լավ տնային կրթություն է ստացել։ Նա տիրապետել է գերմաներեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։ Նա լավ է իմացել ռուսական և եվրոպական գրականություն, նվագել է դաշնամուր և, որպես ապագա տանտիրուհի, վարժվել է ձեռագործության և տնային տնտեսության մեջ։
1845-1848 թվականներին ապրել է Զլատոուստում։
Նրա տնային կրթության բարձր որակը հաստատվել է ուսուցանելու իրավունքի քննություն հանձնելով և 1863 թվականին տնային ուսուցչի կոչում ստանալով, ինչը համապատասխանել է կանանց գիմնազիայի դասընթացների անցնելուն։
1861 թվականին Մարիա Ուլյանովան մեկնել է Պենզա՝ այցելելու իր ավագ քրոջը՝ Աննային, որտեղ ծանոթացել է իր ամուսնու պաշտոնակցի՝ Ի. Ն. Ուլյանովի հետ։
Մարիայի և Իլյայի հարսանիքը տեղի է ունեցել 1863 թվականի օգոստոսի 25-ին (սեպտեմբերի 6) Կոկուշկինոյում, և նրանք պսակադրվել են Չերեմիշևո գյուղի մոտակա եկեղեցում[8]։
Ամուսնության ընթացքում Ուլյանովան լույս աշխարհ է բերել ութ երեխայի՝ չորս որդու և չորս դստեր (1873 թվականին ծնված Նիկոլայը և 1868 թվականին ծնված Օլգան մահացել են մանկության տարիներին)։
1886 թվականի հունվարին մահացել է Իլյա Ուլյանովը։ Նրա մահից հետո այրին, մնալով վեց երեխաների հետ, ստիպված է եղել ընտանիքի բոլոր հոգսերը վերցնել իր ուսերին։ Առաջին հերթին, հոգ տանելով երեխաների ապագայի մասին, նա հասել է նրանց համար ժառանգական ազնվականության իրավունք ճանաչմանը։ Նրա խնդրանքով Սիմբիրսկի ազնվական պատգամավորական ժողովը, «…1886 թվականի հունիսի 17-ի որոշմամբ, ընդգրկել է ազնվական տոհմաբանության գրքի երրորդ մասում փաստացի պետական խորհրդական Իլյա Նիկոլաև Ուլյանովի այրի Մարիա Ալեքսանդրովային և նրանց երեխաներին…», այն հաստատվել է կայսեր 1886 թվականի նոյեմբերի 6-ի հրամանագրով։ Ընտանիքի գոյության աղբյուրը դառնում է այրու և երեխաների կենսաթոշակը, ինչպես նաև Կոկուշկինոյի կալվածքի՝ նրան պատկանող մասից ստացված եկամուտները։
1887 թվականին մահապատժի է ենթարկվել Մարիա Ուլյանովայի ավագ որդին՝ Ալեքսանդրը, որը մասնակցել էր կայսր Ալեքսանդր III-ի դեմ մահափորձին։
1891 թվականին Սանկտ Պետերբուրգում որովայնային տիֆից մահացել է նրա 19-ամյա դուստր Օլգան։
Բազմաթիվ ապրումներ կապված էին նրա մյուս երեխաների՝ Վլադիմիրի, Մարիայի, Դմիտրիի և Աննայի հեղափոխական գործունեության և բազմաթիվ ձերբակալությունների ու աքսորի հետ։ Եվ այնուամենայնիվ, նա աջակցել է իր որդուն՝ Վլադիմիրին իր քաղաքական գործունեության մեջ և երկու անգամ այցելել է նրան արտասահմանում (Ֆրանսիայում 1902 թվականի ամռանը և Ստոկհոլմում 1910 թվականի աշնանը)։
Մարիա Ալեքսանդրովնան մահացել է սրտի սկլերոզից 1916 թվականի հուլիսի 12-ին (25), 82 տարեկան հասակում և թաղվել է[9] Պետրոգրադի Վոլկովսկի գերեզմանատանը։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մ. Ա. Ուլյանովայի հուշարձանները տեղադրված են Սանկտ Պետերբուրգում, Ուլյանովսկում, Ուսուրիյսկում, Զլատոուստում, Ռյազանում, Պենզայում։
- 1962 թվականին ԽՍՀՄ փոստը թողարկել է Ուլյանովների ընտանիքին նվիրված նամականիշ։
- 1985 թվականին ԽՍՀՄ կապի նախարարությունը թողարկել է Մ. Ա. Ուլյանովայի 150-ամյակին նվիրված ծրար[10]։
- 1985 թվականին ԽՍՀՄ փոստը թողարկել է Մ. Ա. Ուլյանովայի պատկերով նամականիշ։
-
Մ. Ա. Ուլյանովայի հուշարձանը որդու՝ Վոլոդյայի հետ, 1971 թվական, Ուլյանովսկ
-
ԽՍՀՄ փոստի ծրար, Մարիա Ալեքսանդրովնա Ուլյանովա, 1985 թվական
-
ԽՍՀՄ փոստային նամականիշ, 1962 թվական, «Ուլյանովների ընտանիքը»
-
ԽՍՀՄ փոստ, 1985 թվական
Հասցեները Սանկտ Պետերբուրգում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 22.02.1835 - 1897 - Անգլիական առափնյա, տուն 74,
- 1897 թվական - Սերգիևսկայա փողոց, տուն 13, բնակարան 16։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ульянова Мария Александровна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
- ↑ БЛАНК Александр Дмитриевич в «Златоустовской энциклопедии»
- ↑ Шагинян М. С. Билет по истории. М., 1938. С. 28.
- ↑ Ульянова О. Д. Родной Ленин (Владимир Ильич и его семья). — М.: ИТРК. — 2002. — С. 19—20. — ISBN 5-88010-144-4.
- ↑ [1] Вековая тайна вождя. Архивные материалы по делу Ленина, комментарии Д. Муратова и Д. Быкова. Новая газета
- ↑ Штейн М. Г. Ульяновы и Ленины : Семейные тайны. СПб.: Изд. дом «Нева», 2004. С. 101.
- ↑ Метрическая книга Казанской церкви с. Черемышево за 1863 г. (НАРТ Ф. 4, о. 153, д. 146, л. 243об-244).
- ↑ Похоронена 14 июля 1916 г. (ЦГИА СПб. Ф. 19.— Оп. 127.— Д. 3269.— Л. 143; ЦГИА СПб. Ф. 643.— Оп. 1.— Д. 51.— Л. 180).
- ↑ «284402 СССР 1985. Репьев. Мария Александровна Ульянова. 150-летие. Ульяновск». meshok.net (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Любящий тебя В. Ульянов. Письма В. И. Ленина матери. — 4-е изд. — М.: Молодая гвардия, 1978. — 288 с.
- Ульянова-Елизарова А. И. О В. И. Ленине и семье Ульяновых: Воспоминания, очерки, письма, ст. — М.: Политиздат, 1988. — 415 с. — ISBN 5-250-00169-6
- Ульянов Д. И. Очерки разных лет: Воспоминания, переписка, ст. — 2-е изд., доп. — М.: Политиздат, 1984. — 335 с.
- Ульянова М. И. О Владимире Ильиче Ленине и семье Ульяновых: Воспоминания. Очерки. Письма. — 2-е изд., доп. — М.: Политиздат, 1989. — 384 с. — ISBN 5-250-00661-2
- БД Амбургера на немецких уроженцев http://88.217.241.77/amburger/index.php?id=9215(չաշխատող հղում)
- Адрес-календарь Российской империи на 1845 часть 1 стр 258
- Справочная книга Казанской губ на 1896 с 12
- Osteuropa 20, 1970
- Канивец, Владимир Васильевич Ульяновы, 1967
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ուլյանովա» հոդվածին։ |
|