Իլյա Ուլյանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Ուլյանով
I N Ulyanov.jpg
Ծնվել է հուլիսի 14, 1831({{padleft:1831|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:14|2|0}})
Ծննդավայր Աստրախան, Ռուսական կայսրություն
Մահացել է հունվարի 12, 1886({{padleft:1886|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:12|2|0}}) (54 տարեկանում)
Մահվան վայր Ուլյանովսկ, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգություն կալմիկ
Մայրենի լեզու ռուսերեն
Կրթություն Կազանի Դաշնային համալսարան
Մասնագիտություն մանկավարժ
Ամուսին Maria Alexandrovna Ulyanova
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան
Երեխաներ Վլադիմիր Իլյիչ Լենին, Մարիա Ուլյանովա, Ալեքսանդր Ուլյանով, Դմիտրի Ուլյանով, Olga Ulyanova և Աննա Ելիզարովա-Ուլյանովա
Ilya Nikolaevich Ulyanov Վիքիպահեստում

Իլյա Նիկոլաևիչ Ուլյանով (հուլիսի 14, 1831({{padleft:1831|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:14|2|0}}), Աստրախան, Ռուսական կայսրություն - հունվարի 12, 1886({{padleft:1886|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:12|2|0}}), Ուլյանովսկ, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն), ժողովրդական կրթության գործիչ Ռուսաստանում, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Լենինի հայրը։ Ծնվել է քաղքենու ընտանիքում, 1854 թվականներին ավարտել է Կազանի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1854-1863 թվականներին մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ է եղել Պենզայի ազնվական ինսում, 1863-1869 թվականներին՝ Նիժնի Նովգորոդի նահանգային գիմնազիայում և իգական ուսումնարանում։

1869-1874-թվականներին Սիմբիրսկի նահանգի ժողովրդական ուսումնարանների տեսուչն էր, 1874-1885 թվականներին՝ տնօրենը։ Ուլյանովի մանկավարժական հայացքները ձևավորվել են հեղափոխական դեմոկրատներ Նիկոլայ Չեռնիշևսկու, Նիկոլայ Դոբրոլյուբովի գաղափարների ազդեցությամբ։ Ունեցել է կազմակերպչական մանկավարժական մեծ ընդունակություններ։ Կարևոր ներդրում ունի տարրական կրթության ասպարեզում։

Ուլյանովաի կողմնակից էր ուսումը բոլորի համար հավասար սկզբունքին՝ տղաների և աղջիկների, ռուսների և այլազգիների, հարուստների և աղքատների (1871-թվականերիին Սիմբիրսկում բացել է չուվաշական առաջին դպրոցը, որը հետագայում վերափոխվել է Չուվաշական ուսուցչական սեմինարիայի, ստեղծել ազգային առաջին դպրոցները մորդվական բնակչության և աշխարհիկ դպրոցներ՝ թաթարների համար)։

Պենզայում աշխատելու տարիներին կատարել է օդերևութաբանական գիտական հետազոտություններ, որոնց հիման վրա գրել է «Օդերևութաբանական դիտարկումների օգտակարության մասին․․․» և «Ամպրոպի և շանթարգելների մասին» գիտական աշխատությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png