Մարիա Ուլյանովա (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Ուլյանովա
Мария Ильинична Ульянова
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Control Commission of the Communist Party of the Soviet Union?
Կրթություն՝ Փարիզի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, հեղափոխական, ուսուցչուհի, խմբագիր և լրագրող
Ազգություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Ռուսաստանի Դաշնություն
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր փետրվարի 18, 1878 (6)
Ծննդավայր Ռուսաստանի Դաշնություն, Ուլյանովսկ
Վախճանի օր հունիսի 12, 1937
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ, Մոսկվա
Թաղված Կրեմլի պատի պանթեոն և Donskoy crematorium
Քաղաքացիություն  ԽՍՀՄ
Հայր Իլյա Նիկոլևիչ Ուլյանով
Մայր Մարիա Ալեքսանդրովնա Ուլյանով
 
Պարգևներ

Մարիա Ուլյանովա Իլյինիչնա (փետրվարի 6 (18), 1878, Սիմբիրսկ (այժմ՝ Ուլյանովսկ - հունիսի 12, 1937, Մոսկվա), ռուսաստանյան հեղափոխական շարժման մասնակից, խորհրդային կուսակցական և պետական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1898 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Իլիչ Լենինի քույրը։ 1895 թվականին ավարտել է գիմնազիան Մոսկվայում, սովորել կանանց բարձրագույն դասընթացներում, մասնակցել ուսանողական շարժմանը։

1898-1899 թվականներին սովորել է Բրյուսելի համալսարանում։ 1899 թվականից՝ պրոֆեսիոնալ հեղափոխական։ Հեղափոխոխական աշխատանք է կատարել Նիժնի Նովգորոդում (Գորկի), Մոսկվայում, Կիևում, Սարատովում, Պետերբուրգում։ 1900 թվականից՝ «Իսկրա»-ի գործակալ։

1903 թվականից աշխատել է ՌՍԴԲԿ ԿԿ քարտուղարությունում։ 1904-1905 թվականներին եղել է Ժնևում, 1905-1907 թվականներին՝ Պետերբուրգում, 1908-1909 թվականներին՝ բոլշևիկյան սեկցիաների անդամ Ժնևում, Փարիզում, կատարել է Լենինի հանձնարարությունները։

1910 թվականից աշխատել է Մոսկվայում, Սարատովում, 1911 թվականին ձերբակալվել է, 1912-1914 թվականներին եղել է աքսորում։ 1917 թվականի մարտից մինչև 1929 թվականը՝ «Պրավդա» թերթի պատասխանատու քարտուղար, խմբկոլի անդամ, 1924 թվականից՝ «Ռաբոչե-կրեստյանսկի կորեսպոնդենտ» («Рабоче-крестьянский корреспондент») ամսագրի խմբագիր։

1929 թվականից աշխատել է Վլադիմիր Իլիչ Լենինի ինստիտուտում, հրատարակման է նախապատրաստել Լենինի նամակները հարազատներին, Լենինի արտասահմանյան ռեֆերատների մասին նյութերի ժողովածուն։ 1932 թվականից՝ ՀամԿ(բ) կ ԿՎՀ նախագահության և ԽՍՀՄ ԳԴԿ ժողկոմատի կոլեգիայի անդամ, ԽՍՀՄ և ՌՍՖՍՀ £ԳՏ ժողկոմատի գանգատների միացյալ բյուրոյի վարիչ։

1934 թվական֊ից՝ Խորհրդային վերահսկողության հանձնաժողովի բյուրոյի անդամ, գանգատների բյուրոյի վարիչ։ Կուսակցության 6, 13-17 համագումարների պատգամավոր, 14-16 համագումարներում ընտրվել է ՀամԿ(բ) կ ԿՎՀ-ի, 17-ում՝ Սովետական վերահսկողության հանձնաժողովի անդամ։ 1935 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ԿԴԿ-ի անդամ։ Լենինի մասին հուշերի հեղինակ է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։