Մարիա Ուիլման
Մարիա Ուիլման | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1867[1] Բոֆոտր Ուեստ, Արևմտյան Կապ, ՀԱՀ |
Մահացել է | նոյեմբերի 9, 1957[1] (90 տարեկան) Ջորջ, Արևմտյան Կապ, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Մասնագիտություն | բուսաբան, երկրաբան և հնագետ |
Հաստատություն(ներ) | McGregor Museum? |
Գործունեության ոլորտ | բուսաբանություն |
Պաշտոն(ներ) | թանգարանի տնօրեն |
Ալմա մատեր | Քեմբրիջի համալսարան[1] և Good Hope Seminary High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Մարիա Ուիլման (անգլ.՝ Maria Wilman, ապրիլի 29, 1867[1], Բոֆոտր Ուեստ, Արևմտյան Կապ, ՀԱՀ - նոյեմբերի 9, 1957[1], Ջորջ, Արևմտյան Կապ, ՀԱՀ), հարավաֆրիկացի երկրաբան, բուսաբան։ Եղել է Քիմբերլիի ՄաքԳրեգորի թանգարանի առաջին տնօրենը և երկրորդ հարավաֆրիկացի կինը, որն Անգլիայում սովորել է Քեմբրիջի համալսարանում[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Ուիլմանը ծնվել է 1867 թվականի ապրիլի 29-ին ՀԱՀ Բոֆորտ Ուեսթ քաղաքում։ Եղել է Հերբերտ Ուիլյամի հինգերորդ և Էնգելա Յոհաննա Նիտլինգի իններորդ դուստրը[4]։ Նրա հայրը Հարավային Ամերիկա էր ներգաղթել Յորքշիրից և Ջոն Մոլտենոյի Կապի կառավարությունում խորհրդարանի անդամ էր Բոֆորտ Ուեսթից[5]։
Մարիա_Ուիլմանը նախ ավարտել է Քեյփթաունի «Բարեհուսո ճեմարանը», այնուհետև 1885 թվականին ընդունվել է Քեմբրիջի համալսարան՝ դառնալով երկրորդ հարավաֆրիկացի կինը, որն ընդունվել է Քեմբրիջի համալսարան։ 1888 թվականին Մարիա Ուիլմանն ավարտել է Քեմբրիջի Նյունհեմի քոլեջի բնագիտության, միներալոգիայի և քիմիայի դասընթացները, 1895 թվականին ստացել է բուսաբանության մագիստրոսի կոչում։ Սակայն կանայք մինչև 1930-ական թվականներ պաշտոնապես գիտական աստիճաններ չեն ստացել, ուստի Ուիլյամը փաստացի մինչև 1931 թվականի նոյեմբեր մագիստրոսի իր աստիճանը չի ստացել[3]։
1939 թվականին պատվավոր դոկտորի կոչում է ստացել Յոհանեսբուրգում գտնվող Ուիտուոտերսրանդի համալսարանից[3]։
Հարավաֆրիկյան թանգարանի անձնակազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլմանի թանգարանային կարիերան սկսվել է, երբ նա Անգլիայից վերադարձել է Հարավային Աֆրիկա, և որպես կամավոր աշխատել Քեյփթաունի Հարավաֆրիկյան Իզիկո թանգարանի երկրաբանության բաժնում։ Քանի որ նա պաշտոնապես գիտական աստիճան չէր ստացել և հայրն էլ հավանություն չէր տվել նրա աշխատավարձ վաստակելուն, Ուիլմանը թանգարանում կատարած աշխատանքի դիմաց չէր վարձատրվում[3]։ Այնուամենայնիվ, մինչև 1902 թվական նա որպես կամավոր աշխատեց թանգարանում, այնուհետև դարձավ երկրաբանության բաժնի օգնական[5]։
Հարավաֆրիկյան թանգարանում աշխատելու տարիներին Ուիլմանն աշխատել է Լուիս Ալբերտ Պերիգուեի հետ, որը հետաքրքրվում էր բուշմեններով և նրանց մշակույթով, ինչը հնարավորություն է տվել Ուիլմանին մի քանի հետազոտական այցեր կատարել Հյուսիսային Կապ և Զիմբաբվե[3]։
1906 թվականին Մարիա Ուիլմանը կարևոր այց է կատարել Քիմբերլի, Ֆրեյբուրգ շրջան, այնուհետև՝ հյուսիս, հավաքել նմուշներ և տվյալներ ժայռապատկերների մասին, ինչը դարձել է նոր նախագծի սկիզբ և երեք տասնամյակ անց ներկայացվել է Ուիլմանի Քեմբրիջում տպագրված Rock engravings of Griqualand West and Bechuanaland (1933) հրատարակությունում[4]։ Այն շուրջ հինգ տասնամյակ Հարավային Աֆրիկայում մնաց ժայռային արվեստի ձեռնարկ[3]։
Ուիլմանը շարունակել է ուսումնասիրել ժայռային արվեստը, ինչպես նաև բուշմենների և հոտենտոտների մշակույթն իր կյանքի ընթացքում[3]։
Քիմբերլիի ՄաքԳրեգորի թանգարանի տնօրեն
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թվականին Ուիլմանը նշանակվել է Քիմբերլիում հիմնադրված ՄաքԳրեգորի նոր թանգարանի տնօրեն։ Նույն տարում նա թանգարանում հիմնել է հերբարիում և սկսեց մշակել տարածաշրջանային բուսական կյանքի իր հավաքածուն, որը ներառում է Հյուսիսային Կապի կարևոր նմուշներ[6]։
ՄաքԳրեգորի թանգարանում նրա բուսաբանական աշխատանքը հանգեցրեց Preliminary Checklist of the Flowering Plants and Ferns of Griqualand West (1946) հրատարակությանը[6]։ Նա նաև Քիմբերլիում ներկայացրեց մեսկիտ և բրախիխիտոն ծառեր և ԱՄՆ հաստատություններին և կազմակերպություններին ներկայացրեց Հարավաֆրիկյան խոտի սերմերը[5]։ Ոմանք այս խոտի տեսակները վերագրել են Տեխասի նահանգին[4]։
Ուիլմանը 1947 թվականին հրաժարվեց ՄաքԳրեգորի տնօրինությունից, սակայն շարունակեց աշխատել երկրաբանության և բուսաբանության ուսումնասիրությունների շուրջ[7]։ 1953 թվականին անցել է թոշակի և հաստատվել ՀԱՀ Ջորջ քաղաքում։ Մահացել է 1957 թվականի նոյեմբերի 9-ին։ Ամուսնացած չի եղել[4]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Ուիլմանի պատվին անվանել են մի քանի բույսերի տեսակներ, այդ թվում՝ Wilman lovegrass (Eragrostis superb), Watsonia wilmaniae, Stapelia wilmaniae, Ruschia wilmaniae, Hereroa wilmaniae, and Nananthus wilmaniae.[6]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Biographical Database of Southern African Science — 2002.
- ↑ Carlstein, Brigit 2007. Miss Maria Wilman: 1867–1957. In Hart, R. (ed) 2007. Chapters from the past: 100 years of the McGregor Museum, 1907–2007. Kimberley: McGregor Museum
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 "Maria Wilman" Արխիվացված 20 Օգոստոս 2012 Wayback Machine (2012). The African Rock Art Digital Archive. Retrieved 24 September 2012.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 "Maria Wilman" (1995). In New Dictionary of South African Biography. Pretoria: HSRC. Retrieved 24 September 2012.
- ↑ 5,0 5,1 5,2 "Maria Wilman" (1981). In Botanical Exploration: South Africa. Retrieved 24 September 2012.
- ↑ 6,0 6,1 6,2 "The KMG Herbarium: An Ark of Plant Diversity" Արխիվացված 2017-10-21 Wayback Machine (n.d.). Botany Department: McGregor Museum Kimberley. Retrieved 24 September 2012.
- ↑ "Homepage" Արխիվացված 2013-08-10 Wayback Machine (2007). McGregor Museum. Retrieved 24 September 2012.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Catalogue of Printed Books, Papers and Maps Relating to the Geology and Mineralogy of South Africa" at Biodiversity Heritage Library.
- "Notes on Some Bushman Paintings in the Thaba Bosigo District, Basutoland" at Biodiversity Heritage Library.
- "The Engraved Rock of Loe, Bechuanaland Protectorate" at Biodiversity Heritage Library.