Jump to content

Քիմբերլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Քիմբերլի
անգլ.՝ Kimberley
Քաղաքի կենտրոնը Բիգ Հոլլի համայնապատկերի վրա
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ԵրկրամասՀյուսիսային Կապ
ՀամայնքSol Plaatje Local Municipality?
Հիմնադրված է1873-07-05 թ.
Մակերես164.3 կմ²
ԲԾՄ1184 մ
Պաշտոնական լեզուԱֆրիկաանս 43.2%, Ցվանա 35.8%, Անգլերեն 8.7%, Կոսա 6.0%, այլ 6.3%[1]
Բնակչություն225160 մարդ (2011)
Ազգային կազմսևամորթներ 63.1%, գունամորթներ 26.8%, ասիացիներ 1.2%, սպիտակամորթներ 8.0%, այլ 0.9%[1]
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ053
Փոստային ինդեքս8301
Փոստային դասիչ8301[2][3] և 8300[2][3]
Պաշտոնական կայքsolplaatje.org.za
Քիմբերլի (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Քիմբերլի (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Քիմբերլի, Հարավաֆրիկյան Հանրապետության Հյուսիսային Կապ նահանգի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը։ Տեղակայված է Վաալ ու Օրանժ գետերի միախառնման վայրից մոտավորապես 110 կմ դեպի արևելք։ Քաղաքն ունի պատմական կարևոր նշանակություն. այնտեղ նախկինում գործել է ադամանդի հանքարդյունաբերություն, ինչպես նաև հայտնի է քաղաքի պաշարումը անգլո-բուրական պատերազմի ժամանակ։ Բրիտանացի գործարարներ Սեսիլ Ռոդեսը և Բարնի Բարնաթոն իրենց կարողությունը կուտակել են այստեղ, և De Beers ընկերության արմատները նույնպես սկիզբ են առնում այս քաղաքից։

Քիմբերլին հարավային կիսանգնդի առաջին քաղաքն է և Ֆիլադելֆիայից հետո երկրորդ քաղաքը, որի ենթակառուցվածքներում ներառվել է փողոցային էլեկտրական լուսավորությունը 1882 թվականի սեպտեմբերի 2-ին։ Աֆրիկայի առաջին ֆոնդային բորսան նույնպես կառուցվել է Քիմբերլիում 1881 թվականին[4]։

Ադամանդների հայտնաբերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1866 թվականին Էրազմուս Յակոբսը Օրանժ գետի ափին գտավ փոքր պսպղացող քար, դե Քալք ագարակում, որը վարձակալվել էր տեղացի Գրիքվա ցեղի կողմից, ոչ հեռու Հոփթաունից, որը նրա հոր ագարակն էր։ Նա ցույց տվեց իր հորը այդ քարը, որն այն վաճառեց[5]։ Քարը գնեց Շալկ վան Նիքերքը, ով հետագայում այն վաճառեց։ Պարզվեց, որ այն 21․25 կարատանոց (4․3 գրամ) ադամանդ է և հայտնի դարձավ Էվրիկա անվամբ։ Երեք տարի անց 1896 թվականին 83․5 կարատանոց ադամանդը, որը հայտնի է որպես Հարավային Աֆրիկայի Աստղ անվամբ, հայտնաբերվեց հետևյալ կորդինատներով՝ 29°03′ հվ. լ. 23°58′ ավ. ե.HGЯO[6][7]։ Այս ադամանդը վաճառվեց վան Նիքերքի կողմից 11 200 £, և ավելի ուշ վերավաճառվեց Լոնդոնում 25 000 £ (ֆունտով)[5]։

Հենրի Ռիչարդ Գիդդը պատմել է, թե ինչպես Էսաու Դամոենսը (կամ Դամոնը) Ֆլիթվուդ Ռավասթոնի «Կարմիր Կապ կուսակցության» խոհարարը 1871 թվականին հայտնաբերեց ադամանդներ Քոլեսբերգ Կոպժեյում, այն բանից հետո, երբ նրան այնտեղ էին ուղարկել որպես պատիժ փոս փորելու[8]։ Ռավասթոնը հայտնաբերածի մասին հաղորդեց հարևանությամբ հանքաքարեր փնտրող De Beer եղբայրներին, որոնց ժամանումը այնտեղ առաջացրեց հայտնի «Նոր Տենդ», որը ըստ պատմաբան Բրայան Ռոբերտսի հաստատման, փաստացի խուճապային էր։ Մեկ ամսվա ընթացքում բլրակի վրա ավելի քան 800 հանքափոս փորվեց, որտեղ աշխատում էր երկուսից երեք հարզար մարդ։ Երբ բլրակի հողը իջեցվեց, այն դարձավ հանքահոր, որը ժամանակի ընթացքում ստացավ Քիմբերլի Մայն աշխարհահռչակ անվանումը[9]։

Կապի գաղութը, Տրանսվաալը, Օրանժ ազատ պետությունը և Գրիքվաների առաջնորդ Նիկոլաս Վաթերբորը հավակնում էին ադամանդյա դաշտերին։ Բուրերի ազատ պետությունը, մասնավորապես ցանակնում էր, որպեսզի այս շրջանները ուենան բնական սահմաններ, որոնք ձևավորում են Վաալ և Օրանժ գետերը։ Նատալի նահանգապետի միջնորդական գործունեությունից հետո, նախապատվությունը տրվեց Վաթերբորին, ով իրեն բրիտանական պաշտպանության տակ դրեց[10]։ Հետաբար, տարածքը 1871 թվականի հոկտեմբերի 27-ին անվանվեց Արևմտյան Գրիքվալենդ։

Ֆլիթվուդ Ռավասթոնը «Կարմիր Կապ» կուսակցության ղեկավարը հանքաարդյունաբերողների հետ
«De Beers» ընկերության տնօրենների խորհուրդը 1896 թվականին, կենտրոնում Սեսիլ Ջոն Ռոդսն է

Քիմբերլիի պատմությունը սերտորեն կապված է խոշորագույն «De Beers» ալմաստի կոռպոռացիայի հետ, որն ստացել է իր անվանում այստեղ գտնվող բուրյան ագարակի տերերի պատվին։

Տեղանքի անվանափոխումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1871 թվականի նոյեմբերի 17-ին գաղութատիրական հանձնակատարները ժամանեցին տվյալ շրջաններ, որպեսզի իշխանություն հաստատեն տարածքների նկատմամբ Կապի նահանգապետի անունից։ Հանքափորների առարկությունները և որոշ աննշան անհնազանդություններ հանգեցրին նրան, որ հաջորդ տարվա սեպտեմբերին նահանգապետ Բարքլեյը այցելեց տվյալ տարածք և հայտարարեց մի ծրագիր, որով բարեփոխումներ պետք է իրականացվեին և Գրիքվալենդը հայտարարվում էր Թագավորական գաղութ։ 1873 թվականի հունվարին Ռիչարդ Սաութին, որպես լեյտենան-նահանգապետ ժամանեց Թագավորական գաղութ։ Սակայն ամիսներն անցնում էին և որևիցե փոփոխություն տեղի չէր ունենում, չընդունվեց նոր սահմանադրություն և չտրամադրվեց ներկայացուցչական իշխանություն։ Գործընթացը դանդաղում էր այն պատճառով, որ Լոնդոնում գաղութի քրատուղար Լորդ Քիմբերլին պնդում էր այն բանի վրա, որ մինչև ընտրական շրջանները կձևավորվեին, անհրաժեշտ է, որպեսզի բնակության վայրերին տրվի «արժանապատիվ և հասկանալի անուններ»։ Նա ոչ մի պարագայում չէր կարող հաշվտել այնպիսի գռեհիկության հետ, ինչպիսին էր Նյու Ռաշը և հոլանդական անվանումը տարածնքերի՝ Վորիզիխտ, որը նա չէր կարողանում՝ ոչ տառ առ տառ ասել, ոչ էլ արտասանել[11]։ Այդ հարցը փոխանցվեց Սաութեին, ով այն փոխանցեց իր գաղութի քարտուղար Ջ․Բ․Քերիին։ Ռոբերտսը գրում է, որ Քերին, ով ապացուցել էր, որ ինք լավ դիվանագետ է, ասել է, որ․ «ինքն վստահ է, որ Լորդ Քիմբերլին Նյու Ռաշի անվանափոխությունից հետ կարող է ինչպես տառ առ տառ ասել, այնպես էլ արտասանել գլխավոր ընտրական տեղամասի անվանումը»։ 1873 թվականի հուլիսի 5-ին Նյու Ռաշը վերանվանվեց Քիմբերլիի[11]։ Հանքափորների տրամադրությունները արտահայտվեցին հրատարակվող «Դայմոնդ Ֆիլդ» թերթում, որում ասվում էր, որ․ «մենք քնեցիքն Նյու Ռաշում և արթնացանք Քիմբերլիյում, և այսպիսով մեր երազանքները կորան»[12]։

Բրիտանական կառավարությունը Օրանժ ազատ պետության հետ կնքած «մրցակցող տարածքային պահանջները» փոխհատուցման համաձայնագրի համաձայն, 1877 թվականին Արևմտյան Գրիքվալենդը միացրեց Կապի գաղութին[13]։ Կապի վարչապետ Ջոն Մոլթենոն սկզբնապես լրջորեն կասկածում էր տարածքների միավորման նպատակահարմարության համար, քանի որ շրջանը շատ պարտքեր ուներ, բայց կառավարության հետ պայմանագիր կնքելուց հետո և ստանալով երաշխավորանքներ այն բանում, որ տեղի բնակչության հետ կանցկացվեն խորհրդակցություններ այդ գործընթացի վերաբերյալ, նա 1877 թվականի հուլիսի 27-ին հաստատեց Արևմտյան Գրիքվալենդի միացման օրենքը[14]։

Բիգ Հոլլ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Sum of the Main Places Roodepan, Galeshewe and Kimberley from Census 2011.
  2. 2,0 2,1 South African Post Office
  3. 3,0 3,1 http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
  4. «17 Things You Didn't Know Were Invented By South Africans». AFKInsider (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2017-09-02-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. 5,0 5,1 Martin Meredith (2007). Diamonds, Gold, and War: The British, the Boers, and the Making of South Africa. New York: Public affairs. էջ 16. ISBN 1-58648-473-7.(չաշխատող հղում)
  6. Roberts, Brian (1972). The Diamond Magnates. London: Hamilton. էջ 5. ISBN 0241021774.
  7. Wilson, A.N. (1982). Diamonds : from birth to eternity. Santa Monica, California: Gemological Institute of America. էջ 135. ISBN 0873110102.
  8. Chilvers, Henry (1939). The Story of De Beers. Cassell. էջեր 23–24.
  9. Roberts, Brian. 1976. Kimberley, turbulent city. Cape Town: David Philip pp 45-49
  10. Ralph, Julia (1900). Towards Pretoria; a record of the war between Briton and Boer, to the relief of Kimberley. Frederick A. Stokes company.
  11. 11,0 11,1 Roberts, Brian. 1976. Kimberley, turbulent city. Cape Town: David Philip, p 115
  12. Roberts, Brian. 1976. Kimberley, turbulent city. Cape Town: David Philip, p 116
  13. Select Constitutional Documents Illustrating South African History 1795-1910. Routledge and Sons. 1918. էջ 66.
  14. Roberts, Brian. 1976. Kimberley, turbulent city. Cape Town: David Philip, p. 155.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմբերլի» հոդվածին։