Jump to content

Հարավաֆրիկյան Իզիկո թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավաֆրիկյան Իզիկո թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր ՀԱՀ
ՏեղագրությունՔեյփթաուն
ՎայրCompany's Garden?
Մասն էIziko Museums of South Africa?
Պատկանում էIziko Museums of South Africa?
Հիմնադրվել է1825
Կայքiziko.org.za
Քարտեզ
Քարտեզ

Իզիկո (Հարավաֆրիկյան իզիկո-թանգարան, անգլ.՝ Iziko South African Museum), Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային թանգարան, որը տեղակայված է Քեյփթաունի կենտրոնում` Քամփանի Գարդենի (Company’s Garden) տարածքում։

Իզիկո կոսա լեզվով նշանակում է "օջախ, ընտանիք"[1]:

Թանգարանը հիմնադրվել է 1825 թվականին լորդ Չարլզ Սոմերսեթի կողմից` դառնալով երկրորդ գիտահետազոտական հաստատությունը երկրում։ 1897 թվականից գտնվում է իր ներկայիս տեղում Քամփանի Գարդենում։

Ունի Աֆրիկայում խոշորագույն ցուցադրությունները կենդանաբանության, հնէաբանության և հնագիտության բնագավառում[2]։ 20-րդ դարի վերջում թանգարանի բազայի վրա ստեղծվել է թանգարանային համալիր, որի մեջ միավորվել են Քեյփթաունի մի քանի այլ թանգարաններ։

Լայնորեն հայտնի է նաև որպես կրթական և լուսավորչական հաստատություն, որի թանգարանային հավաքածուները ընդգրկում են Հարավային Աֆրիկայի կյանքի անհետացած և ներկայումս գոյություն ունեցող ցուցանմուշներ, բնիկ ժողովուրդների մշակութային ժառանգության առարկաներ, որոնք ուսումնասիրվում են գիտնականների և ուսանողների կողմից և օգտագործվում հասարակական լուսավորչական միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպման նպատակով։ Թանգարանային համալիրի կազմում գործում է նաև ժամանակակից աստղադիտարան։

Տարեկան թանգարան են այցելում մոտավորապես 400 հազար մարդ։ Համարվում է Քեյփթաուն քաղաքի զբոսաշրջային, տեսարժան վայրերից մեկը։ Ֆինանսավորվում է ՀԱՀ Գեղարվեստական մշակույթի գիտության և տեխնիկայի դեպարտամենտի ամենամյա դրամաշնորհի հաշվին։ Հետազոտությունները և այլ ծրագրերը իրականացվում են հետազոտական կազմակերպությունների և Քեյփթաուն քաղաքի բյուջեի միջոցների, իսկ առանձին դեպքերում նաև մասնավոր հանգանակությունների հաշվին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Meaning of Iziko». Iziko Museum. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  2. «Iziko South African Museum». Iziko Museum. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական կայք Արխիվացված 2018-07-04 Wayback Machine

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավաֆրիկյան Իզիկո թանգարան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավաֆրիկյան Իզիկո թանգարան» հոդվածին։