Jump to content

Մարիա Դոմբրովսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Դոմբրովսկա
լեհ.՝ Maria Dąbrowska
Ծնվել էհոկտեմբերի 6, 1889(1889-10-06)[1][2][3][…]
ԾննդավայրRussów, Gmina Żelazków, Kalisz County, Greater Poland Voivodeship, Լեհաստան[2]
Վախճանվել էմայիսի 19, 1965(1965-05-19)[4][2][3][…] (75 տարեկան) կամ 1965[5][6][7]
Վախճանի վայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4][2]
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Մասնագիտությունվիպասան, օրագրի հեղինակ, թարգմանչուհի, լրագրող, գրող և դրամատուրգ
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունԼոզանի համալսարան[2]
Գրական շարժումներռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներ«Մարդիկ այնտեղից» (լեհ.՝ „Ludzie stamtąd“, 1925)
«Կյանքի նշանները» (լեհ.՝ „Znaki życia“, 1938)
«Գիշերներ ու ցերեկներ» (լեհ.՝ „Noce i dnie“, 1932—1934)
ԱնդամակցությունԼեհական Պեն ակումբ
Պարգևներ
«Աշխատանքի դրոշ» 1-ին աստիճանի շքանշան Ծառայության ոսկե խաչ Լեհաստանի վերածննդի շքանշանի աստղով կոմանդոր Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա Ժողովրդական Լեհաստանի 10-րդ տարեդարձի մեդալ Լեհաստանի գրականության ակադեմիայի ոսկե դափնի և Cross of Independence
Մարիա Դոմբրովսկա Վիքիքաղվածքում
 Maria Dąbrowska Վիքիպահեստում

Մարիա Դոմբրովսկա (լեհ.՝ Maria Dąbrowska, հոկտեմբերի 6, 1889(1889-10-06)[1][2][3][…], Russów, Gmina Żelazków, Kalisz County, Greater Poland Voivodeship, Լեհաստան[2] - մայիսի 19, 1965(1965-05-19)[4][2][3][…] կամ 1965[5][6][7], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4][2]), լեհ գրող, վեպերի ու նովելների հեղինակ, դրամատուրգ[8], գրաքննադատ, հրապարակախոս ու թարգմանչուհի։ Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր (1955)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիրիմը Պովոնզկի գերեզմանատանը

Մարիա Դոմբրովսկան ծնվել է 1889 թվականի հոկտեմբերի 6-ին ազնվականական ոչ հարուստ ընտանիքում։ 1907-1914 թվականներին սովորել է Լոզանի ու Բրյուսելի համալսարաններում։ Գրական գործունեությունն սկսել է 1910-ական թվականներին։

Ամուսնացել է հրապարակախոս ու լեհական սոցիալիստական շարժման գործիչ Մարիան Դոմբրովսկի հետ, ով եղել է Յուզեֆ Պիլսուդսկու ընկերը։ Նրա մահից հետո՝ 1925 թվականին, Մարիա Դոմբրովսկան ամուսնացել է Ստանիսլավ Ստեմպովսկու հետ։

Մարիա Դոմբրովսկան մի որոշ ժամանակ աշխատել է գյուղատնտեսության նախարարությունում։ Զբաղվել է հրապարակախոսությամբ։ 1957 թվականին դարձել է Վարշավայի համալսարանի պատվավոր դոկտոր։ Կալիշի պատվավոր քաղաքացի է։

Մահացել է 1965 թվականի մայիսի 19-ին Վարշավայում։ Թաղված է Վարշավայի Պովոնզկի գերեզմանատանը։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Դոմբրովսկայի պատմվածքների առաջին ժողովածուները՝ «Հայրենիքի երեխաները» (լեհ.՝ „Dzieci ojczyzny“, 1921), «Բալենու ճյուղ» (լեհ.՝ „Gałąź czereśni“, 1922), կրել են դաստիարակչական ու հայրենասիրական բնույթ։ Դրանց հետևել է քնարական նովելների «Մանկության ժպիտը» (լեհ.՝ „Uśmiech dzieciństwa“, 1923) գիրքը, որում պատկերված էին երեխաները։ Մանուկներին են նվիրված նաև «Ընկերություն» (լեհ.՝ „Przyjaźń“, 1927), «Մարտին Կոզերա» (լեհ.՝ „Marcin Kozera“, 1927), «Մաքուր սրտեր» (լեհ.՝ „Czyste serca“, 1938) ժողովածուները։

Մարիա Դոմբրովսկայի լավագույն պատմվածքները լույս են տեսել «Մարդիկ այնտեղից» (լեհ.՝ „Ludzie stamtąd“, 1925) և «Կյանքի նշանները» (լեհ.՝ „Znaki życia“, 1938) ժողովածուներում։

Դոմբրովսկայի խոշորագույն ստեղծագործություն է «Գիշերներ ու ցերեկներ» (լեհ.՝ „Noce i dnie“, 1932-1934) քառագրությունը, որի մեջ են մտնում «Բոգումիլ և Բարբարա», «Հավերժական խռովության մեջ», «Սեր», «Քամին դեմքին» վեպերը։ Վիպաշարի հիման վրա 1975 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը[9]։

Մարիա Դոմբրովսկան հեղինակել է պատմական դրամաներ՝ «Հերոս որբը» (լեհ.՝ „Geniusz sierocy“, 1939, հրատարակվել է 1957 թվականին), «Ստանիսլավ և Բոգումիլ» (լեհ.՝ „Stanisław i Bogumił“, 1945, հրատարակվել է 1947 թվականին)։

Մարիա Դոմբրովսկայի թարգմանությամբ լույս են տեսել անգլիական, դանիական, ռուսական (Անտոն Չեխովի) գրականությունների ստեղծագործությունները։ Իր գրաքննադատական ու հրապարակախոսական հոդվածներում Մարիա Դոմբրովսկան անդրադարձել է Բոլեսլավ Պրուսի, Ստանիսլավ Պշիբիշևսկու, Լև Տոլստոյի, Նիկոլայ Գոգոլի, Ջոզեֆ Կոնրադի ստեղծագործությանը։

1966 թվականին ռեժիսոր Կշիշտոֆ Զանուսին վավերագրական ֆիլմ է նկարահանել Մարիա Դոմբրովսկայի մասին։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dzieci ojczyzny (Հայրենիքի երեխաները), 1918
  • Gałąź czereśni (Բալենու ճյուղ), 1922
  • Uśmiech dzieciństwa, 1923
  • Ludzie stamtąd, 1926
  • Noce i dnie (Գիշերներ ու ցերեկներ), 1932 - 1934 Անգլերեն թարգմանված հատված
  • Znaki życia (Կյանքի նշանները), 1938
  • Gwiazda zaranna, 1955

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Księga kaliska. W stulecie urodzin Marii Dąbrowskiej. Red.։ Tadeusz Drewnowski i in. Kalisz 1996.
  • Pięćdziesiąt lat twórczości Marii Dąbrowskiej. Red.։ Ewa Korzeniewska. Warszawa 1963
  • Grażyna Borkowska։ Maria Dąbrowska i Stanisław Stempowski. Warszawa 1999
  • Tadeusz Drewnowski։ Rzecz russowska. O pisarstwie Marii Dąbrowskiej. Warszawa 1981.
  • Danuta Kelch։ Wspomnienia siostrzenicy Marii Dąbrowskiej. Kalisz 2002 – książeczka bezcenna jako źródło biograficzne
  • Andrzej Kijowski։ Maria Dąbrowska. Warszawa 1964 – książka wydana jeszcze za życia pisarki i budząca jej sprzeciw (czego ślad w dzienniku), jednak *ważna jako próba całościowej interpretacji
  • Maria Knothe։ "Opowiadania" Marii Dąbrowskiej. Warszawa 1980
  • Zdzisław Libera։ Maria Dąbrowska. Warszawa 1964 i wyd. nast.
  • Ewa Nawrocka։ Osoba w podróży. Podróże Marii Dąbrowskiej. Gdańsk 2002
  • Edward Polanowski։ Maria Dąbrowska w Russowie i o Russowie. Kalisz 1976
  • Mariola Pryzwan։ Wypisałam całą siebie. Maria Dąbrowska we wspomnieniach i listach. Warszawa 2006 – zbiór wspomnień, m.in. gosposi pisarki Melanii Andruszkiewicz
  • Agnieszka Raszewska-Klimas։ Funkcja nazw własnych w twórczości Marii Dąbrowskiej. Piotrków Trybunalski 2002
  • Halina Sutarzewicz։ Asnyk, Konopnicka i Dąbrowska w Kaliszu. Warszawa 1977
  • Janina Wojciechowska։ Maria Dąbrowska – jej związki ze spółdzielczością. Warszawa 1984
  • Krzysztof Tomasik։ Homobiografie. Warszawa 2008

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Anguera J. E. Enciclopedia universal ilustrada europeo-americana (իսպ.)Editorial Espasa, 1905. — Vol. Suplemento 1965 - 1966. — P. 282—283. — ISBN 978-84-239-4500-9
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Домбровская Мария // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 https://www.epdlp.com/escritor.php?id=12332
  6. 6,0 6,1 6,2 https://www.biografiasyvidas.com/biografia/d/dabrowska.htm
  7. 7,0 7,1 7,2 Alvin
  8. Marcel Cornis-Pope, John Neubauer, History of the Literary Cultures of East-Central Europe: Types and stereotypes. Page 488. Benjamins Publishing, 2010. ISBN 90-272-3458-2.
  9. Krzysztof Tomasik (2009 թ․ հոկտեմբերի 19). «Fragment książki "Homobiografie"». Krzysztof Tomasik, Homobiografie, Wydawnictwo Krytyki Politycznej, Warszawa 2008 (Polish). Polityka.pl. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Դոմբրովսկա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Դոմբրովսկա» հոդվածին։