Մարժան Սատրապի (նոյեմբերի 22, 1969(1969-11-22)[1][2][3][…], Ռաշթ, Գիլան, Իրան), ծագումով իրանցիգրող, նկարիչ, կոմիկսների ձևավորող և ռեժիսոր։ Ապրում է Փարիզում և ստեղծագործում է ֆրանսերեն։ Ծնվել է Իրանում, մեծացել է Թեհրանում, կոմունիստական ընտանիքում, որը մինչև իսլամական հեղափոխությունը ներգրավված էր Իրանում կոմունիստական և սոցիալիստական շարժման մեջ։ Նա հաճախել է ֆրանսիական լիցեյ և մանուկ հասակում ականատես եղել քաղաքացիական ազատությունների վրա աճող ճնշմանը և իրանական քաղաքականության ամենօրյա հետևանքներին, ներառյալ Շահի գահազրկումը, Այաթոլլա Խոմեյնիի վաղ ռեժիմը և Իրան-Իրաք պատերազմի առաջին տարիները։ 1983 թ. ծնողները տասնչորսամյա Մարժանին ուղարկում են Վիեննա՝ իրանական ռեժիմից հեռացնելու նպատակով։ Ըստ իր ինքնակենսագրական վեպի՝ նա ապրել է այնտեղ իր ավագ դպրոցի տարիներին և ապա վերադարձել Իրան՝ բարձրագույն ուսուցում ստանալու։ Այնուհետև ուսումնասիրել է տեսողական հաղորդակցություն՝ ժամանակի ընթացքում ձեռք բերելով մագիստրոսի կոչում Թեհրանի Ազադ Համալսարանի արվեստի բաժնում։ Հետագայում Սատրապին տեղափոխվել է Ստրասբուրգ (Ֆրանսիա)։ Աշխատակցում է աշխարհի տարբեր ամսագրերի և թերթերի, ներառյալ «Նյու Յորքրին» և «Նյու Յորք թայմսին»։ Աշխարհում բեսթսելեր են դարձել Սատրապիի կոմիքսային ինքնակենսագրական «Պերսեպոլիսը» և «Պերսեպոլիս 2»-ը։ Նրա հաջորդ գրքերը՝ «Ասեղնագործությունները» և «Սալորով հավը» նույնպես արժանացել են Անգուլեմի «Տարվա ալբոմ» մրցանակներին։ Նա նաև հանդես է եկել որպես համառեժիսոր Պերսեպոլիս մուլտֆիլմում, որը առաջադրվել էր «Օսկար» մրցանակի, որպես լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ։