Մարթա Լուիզա (Նորվեգիայի արքայադուստր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարթա Լուիզա
Ծնվել է՝սեպտեմբերի 22, 1971(1971-09-22)[1] (52 տարեկան)
Ծննդավայր, Օսլո
Երկիր Նորվեգիա
ՏոհմHouse of Glücksburg (Norway)?
գրող, խմբագիր, ֆիզիոթերապևտ, գործարար, ազնվական և alternative therapist
ՇրջանավարտSmestad skole?, Kristelig Gymnasium? (1990), Waterstock House Training Centre?, Օքսֆորդի համալսարան, Bjørknes Private School? և Oslo University College?
ՀայրՀարալդ V[1]
ՄայրՍոնյա[1]
ԵրեխաներMaud Angelica Behn?[1], Leah Behn?[1] և Emma Behn?[1]
ՀավատքՆորվեգիայի եկեղեցի
Պարգևներ

Մարթա Լուիզա Նորվեգիայի արքայադուստր (նորվ.՝ Märtha Louise, Prinsesse av Norge, սեպտեմբերի 22, 1971(1971-09-22)[1], , Օսլո), Նորվեգիայի Թագավորության արքայադուստրը։ Գործող թագավոր Հարալդ V արքայի և Սոնյա թագուհու դուստրն է։ Նորվեգիայի կրոնպրինց Հոկոնի քույրն է։ Մարթա Լուիզան գահի հավակնորդների շարքում չորրորդն է՝ եղբորից և նրա երկու զավակներից հետո։ Մարթա Լուիզան գրող է և խմբագիր։

Ամուսնություն և զավակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայադուստր Մարթա Լուիզան ծնվել է 1971 թվականի սեպտեմբերի 22-ին մայրաքաղաք Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։

2002 թվականի մայիսի 24-ից ամուսնացած է բանաստեղծ և գրող Արի Բեհնի հետ[6]։ Ամուսնական զույգն ունի երեք դուստրեր՝ Մոդ Անգելիկա Բեհնը (ծված 2003 թվականի ապրիլի 29-ին), Լեահ Իսադորա Բեհնը (ծնված 2005 թվականի ապրիլի 8-ին) և Էմմա Թալուլա Բեհնը (ծնված 2008 թվականի օգոստոսի 29-ին)[7]։

2016 թվականի օգոստոսի 5-ին հայտարարություն տարածվեց, որ Մարթա Լուիզան և Արի Բեհնը ամուսնալուծվել են[8]։

Գրքեր և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին ամուսնու հետ միասին Մարթա Լուիզան գրեց գիրք, որտեղ պատմում էր իր և ամուսնու մինչամուսնական կյանքը։ 2004 թվականի նոյեմբերին արքայադուստրը լույս ընծայեց մանկական մի հեքիաթ երիտասարդ արքայազնի մասին, որի նախատիպը իր պապիկ Ուլաֆ V թագավորն էր. այդ հեքիաթը կոչվում է «Why Kings and Queens Don’t Wear Crowns»: Գրքում կա նաև ներդիր՝ սկավառակ, որի վրա ձայնագրված է աուդիոտարբերակը, որը կարդում է անձամբ արքայադուստր Մարթա Լուիզան։

Լայն տարածում գտավ ամբողջ Նորվեգիայի տարածքում այն հանգամանքը, որ արքայադուստր Մարթա Լուիզան բացեց այլընտրանքային բժշկության ուսուցողական կենտրոն։ Արքայադուստրը խոստովանել է, որ տիրապետում է պարանորմալ-գերբնական հատկությամբ և կարող է սովորեցնել մարդկանց, որ վերջիններս շփվեն հրեշտակների հետ։ Սկզբում այս նորությունը մեծ ալեկոծություն առաջացրեց նորվեգական հասարակությունում, սակայն, հետագայում այդ հարցին վերաբերվեցին բարեհաճորեն։

2009 և 2012 թվականներին Մարիա Լուիզան Էլիզաբեթ Նորդենգի հետ համատեղությամբ հրատարակեց երկու գիրք, որոնք նվիրված են հրեշտակներին։

Նրա վերջին գիրքը՝ «Հոգևոր գաղտնաբառը» թարգմանվել է ռուսերեն և տպագրվել«Լարինի Պրես» («"Ларини-Пресс"») հրատարակչության կողմից 2012 թվականին։ Արքայադուստր Մարիա Լուիզան և Էլիզաբեթ Նորդենգն անձամբ գիրքը ներկայացրին Մոսկվայում՝ պաշտոնական այցելության ժամանակ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլաֆ V թագավորի ընտանեկան թագավորական շքանշան
  • Հարալդ V թագավորի ընտանեկան թագավորական շքանշան
  • Օլաֆ V թագավորի հոբելյանական արծաթյա հուշամեդալ (1982 թվականի սեպտեմբերի 21)
  • Սուրբ Օլաֆի շքանշանի մեծ խաչ (1989)
  • Օլաֆ V թագավորի ծննդյան հարյուրամյակին նվիրված շքանշան (2003 թվականի հուլիսի 2)
  • Նորվեգական թագավորական տան հարյուրամյակի շքանշան (2005 թվականի նոյեմբերի 18)
  • Հարալդ V-ի արծաթյա հոբելյարի շքանշան (2016 թվականի հունվարի 17)
  • Դանիա Դանիա Փղի շքանշանի տիկին (հոկտեմբերի 13, 1992 թվական)
  • Շվեդիա Շվեդիա Կառլոս XVI Գուստավի հիսնամյակի հուշամեդալ (ապրիլի 30, 1996 թվական)
  • Պորտուգալիա Պորտուգալիա Ինֆանտ դոն Հենրիի շքանշան (փետրվարի 13, 2004 թվական)
  • Հորդանան Հորդանան Հորդանանի աստղի շքանշանի մեծ ժապավեն
  • Իսլանդիա Իսլանդիա Բազեի շքանշանի մեծ խաչ (հոկտեմբերի 26, 1993 թվական)
  • Իսպանիա Իսպանիա Քաղաքացիական ծառայության շքանշանի մեծ խաչ (հունիսիս 2, 2006 թվական)
  • Ֆինլանդիա Ֆինլանդիա Ֆինլանդիայի Սպիտակ վարդի մեծ խաչ շքանշան
  • Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ Ադոլֆ Նասաուի շքանշանի մեծ խաչ
  • Նիդերլանդներ Նիդերլանդներ Թագի շքանշանի մեծ խաչ
  • Շվեդիա Շվեդիա Բևեռային աստղի շքանժանի մեծ խաչ
  • Շվեդիա Շվեդիա Շվեդիայի Կառլոս XVI Գուստավի հիսնամյամի շքանշան (ապրիլի 30, 2016 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.royalcourt.no/artikkel.html?tid=34903&sek=34890&scope=27248
  3. http://kongehuset.dk/modtagere-af-danske-dekorationer
  4. http://www.ordens.presidencia.pt/?idc=154&list=1
  5. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  6. «'Iconic royal wedding gowns». Harpers Bazaar.
  7. «Princess has another daughter». Aftenposten. 2008 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 1-ին.
  8. «Går fra hverandre». www.kongehuset.no. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Underveis (portrettbok), av Erik Fosnes Hansen (2001)
  • Fra hjerte till hjerte, av prinsessa Märtha Louise og Ari Behn (2002)
  • Hvorfor de kongelige ikke har krone på hodet, av prinsesse Märtha Louise (2004)
  • Møt din skytsengel, av prinsesse Märtha Louise og Elisabeth Nordeng (tidligare Samnøy) (2009)
  • Englenes hemmeligheter: deres natur, språk og hvordan du åpner opp for dem, av prinsesse Märtha Louise og Elisabeth Nordeng (2012)
  • Eventyr fra jordas hjerte, antologi i flere bande med barne-eventyr fra hele verden (Prinsesse Märtha Louise hovedredaktør), Bazar forlag (2007 —)[1]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարթա Լուիզա (Նորվեգիայի արքայադուստր)» հոդվածին։
  1. «Barnebokkritikk, om "Eventyr fra jordens hjerte"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.