Մասուդ Փեզեշքիան
Մասուդ Փեզեշքիան պարս.՝ مسعود پزشکیان | ||||
Մասուդ Փեզեշքիանը 2024 թվականին | ||||
| ||||
---|---|---|---|---|
Նախորդող | Իբրահիմ Ռաիսի Մոհամմադ Մոխբեր(ժ․պ․) | |||
| ||||
2008 թվականի մայիսի 27 | ||||
| ||||
2001 թվականի օգոստոսի 22 - 2005 թվականի օգոստոսի 24 | ||||
Նախորդող | Մոհամադ Ֆարհադի | |||
Հաջորդող | Կամրան Բագերի Լանկարանի | |||
Կրթություն՝ | Թավրիզի բժշկական գիտությունների համալսարան, Իրանի բժշկական գիտությունների համալսարան | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, cardiac surgeon, ակադեմիկոս, Ընդհանուր պրակտիկայի բժիշկ և general surgeon | |||
Գործունեություն՝ | Կարդիովիրաբուժություն | |||
Ազգություն | ազարի և Քրդերն Իրանում | |||
Դավանանք | Շիա իսլամ | |||
Ծննդյան օր | սեպտեմբերի 29, 1954 (70 տարեկան) | |||
Ծննդավայր | Մահաբադ, Պահլավական Իրան[1] | |||
Քաղաքացիություն | Իրան | |||
Ամուսին | Fatemeh Majidi? | |||
Զավակներ | Zahra Pezeshkian?, Mehdi Pezeshkian? և Yousef Pezeshkian? | |||
Ինքնագիր | ||||
Մասուդ Փեզեշքիան (պարս.՝ مسعود پزشکیان; սեպտեմբերի 29, 1954, Մահաբադ, Պահլավական Իրան[1]), իրանցի կարդիովիրաբույժ և բարեփոխական քաղաքական գործիչ, որը ներկայումս Իրանի խորհրդարանում ներկայացնում է Թավրիզ, Օսկա և Ազարշահր ընտրատարածքները։ Նախկինում զբաղեցրել է խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալի պաշտոնը 2016-2020 թվականներին, իսկ 2001-2005 թվականներին եղել է Առողջապահության և բժշկական կրթության նախարար Մոհամադ Խաթամիի կառավարությունում[2]։ Ներկայումս Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն է[3]։
Առաջադրվել է 2013 թվականի նախագահական ընտրություններում, սակայն հանել է իր թեկնածությունը։ Կրկին առաջադրվել է 2021 թվականի ընտրություններում, սակայն նրա թեկնածությունը մերժվել է։ 2024 թվականի արտահերթ նախագահական ընտրություններին Փեզեշքիանն անցել է որակավորումը և մասնակցել՝ անցնելով երկրորդ փուլ Սաիդ Ջալիլիի հետ[4]։ 2024 թվականի արտահերթ նախագահական ընտրություններում ընտրվել է որպես Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին ազարու և քրդուհու ընտանիքում[6]։ 1973 թվականին ստացել է դիպլոմ և տեղափոխվել Զաբոլ՝ զորակոչով ծառայելու։ Հենց այդ ժամանակ էլ հետաքրքրվել է բժշկությամբ։ Ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի գավառ, որտեղ ընդունվել է բժշկական ինստիտուտ և ստացել ընդհանուր բժշկության աստիճան։ Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ (1980-1988) Փեզեշքիանը հաճախ է եղել առաջնագծում, որտեղ պատասխանատու է եղել բժշկական թիմեր ուղարկելու համար և աշխատել է որպես բժիշկ։ Փեզեշքիանն ավարտել է ընդհանուր պրակտիկայի բժշկի դասընթացը 1985 թվականին և սկսել է ֆիզիոլոգիա դասավանդել բժշկական քոլեջում։
Պատերազմից հետո ուսումը շարունակել է Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանում՝ ընդհանուր վիրաբուժության մասնագիտությամբ։ 1993 թվականին ստացել է կարդիովիրաբուժության մասնագիտություն Իրանի բժշկական գիտությունների համալսարանում։ Ավելի ուշ դարձել է կարդիովիրաբուժության մասնագետ՝ 1994 թվականին դառնալով Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանի նախագահ և պաշտոնավարել է հինգ տարի[7]։
Կրոնական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փեզեշքիանը Ղուրանի ուսուցիչ և շիա մուսուլմանների համար «Պերճախոսության ուղի» հիմնական տեքստի ընթերցող է[8]։ Նա նաև «Իրան-Թուրքիա բարեկամության հասարակության» անդամ է[9]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փեզեշքիանի քաղաքական ուղին սկսվել է այն ժամանակ, երբ նա միացել է Մոհամադ Խաթամիի վարչակազմին՝ որպես առողջապահության փոխնախարար 1997 թվականին։ Չորս տարի անց նա նշանակվել է առողջապահության նախարար՝ պաշտոնավարելով 2001-2005 թվականներին։ Այդ ժամանակից ի վեր նա հինգ անգամ ընտրվել է Իրանի խորհրդարանում, որտեղ նաև զբաղեցրել է խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալի պաշտոնը 2016-2020 թվականներին[10]։
Առաջադրվել է 2013 թվականի նախագահական ընտրություններում, սակայն հանել է իր թեկնածությունը։ 2021 թվականի նախագահական ընտրություններում նրա թեկնածությունը մերժվել է։ Ի վերջո, նրան թույլատրել են մասնակցել 2024 թվականի արտահերթ նախագահական ընտրություններին, որտեղ նա միակ բարեփոխական թեկնածուն է եղել։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Փեզեշքիանի կինը գինեկոլոգ է եղել[11]։ 1993 թվականին Փեզեշքիանն ավտովթարի հետևանքով կորցրել է կնոջը և իր երեխաներից մեկին։ Նա մեծացրել է մնացած երկու որդիներին ու դստերը միայնակ և այլևս երբեք չի ամուսնացել[12]։ Նրա դուստրը՝ Զահրա Փեզեշքիանը, քիմիայի մագիստրոսի կոչում ունի Շարիֆի տեխնոլոգիական համալսարանում և աշխատել է Jam Petrochemical ընկերությունում մինչև Ռոհանիի կառավարության իշխանության գալը։
Փեզեշքիանը երկրպագում է «Տրակտոր» ֆուտբոլային ակումբին[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.theguardian.com/world/article/2024/jul/06/masoud-pezeshkian-the-former-heart-surgeon-who-became-president-of-iran
- ↑ در مورد مسعود پزشکیان در ویکیتابناک بیشتر بخوانید
- ↑ LLC, Helix Consulting. «Իրանում նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիան». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ افراد رد صلاحیتشده فقط توانستند یک نامه بنویسند
- ↑ LLC, Helix Consulting. «Իրանում նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիան». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ The Guardian view on Iran’s presidential election: more choice, but little real hope of change
- ↑ در مورد مسعود پزشکیان در ویکیتابناک بیشتر بخوانید
- ↑ Reformist candidate Masoud Pezeshkian shakes up Iran presidential election
- ↑ اسامي اعضاء گروه دوستي پارلماني مجلس نهم
- ↑ Persian Press Review
- ↑ مقامهای جمهوری اسلامی و همسرانشان؛ مردان نامدار و زنان 'بینام'
- ↑ «مسعود پزشکیان», ویکیپدیا، دانشنامهٔ آزاد (պարսկերեն), 2024 թ․ հունիսի 13, Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին
- ↑ پزشکیان: اکثر بازی های تراکتور را با نوهام محمدحسین به استادیوم می رویم /باهم بحث می کنیم، نقدم می کند اما هیچوقت دعوا نمی کنیم
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասուդ Փեզեշքիան» հոդվածին։ |
|