Մանսում Իբրահիմով
Մանսում Իբրահիմով ադրբ.՝ Mənsum İsrafil oğlu İbrahimov | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | İmamqulubəyli (village), Agdam, Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան |
Մասնագիտություն | օպերային երգիչ, դերասան և Խանենդե |
Պարգևներ և մրցանակներ | |
Mansum Ibrahimov Վիքիպահեստում |
Մանսում Իսրաֆիլ օղլի Իբրահիմով (ադրբ.՝ Mənsum İsrafil oğlu İbrahimov, հոկտեմբերի 1, 1960, İmamqulubəyli (village), Agdam, Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի խանենդե, Ադրբեջանի ժողովրդական արտիստ (2005), Ադրբեջանի ազգային կոնսերվատորիայի պրոֆեսոր[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանսում Իբրահիմովը ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 1-ին Աղդամի Իմամգուլուբեկլի գյուղում։ Սովորել է 1982-1987 թվականներին Ասաֆ Զեյնալլու անվան Բաքվի երաժշտական քոլեջի մուղամի բաժնում, իսկ 1988-1993 թվականներին ՝Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարանի մշակութային կրթության ֆակուլտետում։ 1985 թվականին Ուզեիր Հաջիբեկովի 100-ամյակին նվիրված մրցույթում արժանացել է առաջին կարգի դիպլոմի[3]։
Նա Շովքեթ Ալեքպերովայի խորհրդով հրավիրվել է Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն։ 1993 թվականից նա խաղում է Մեջնունի դերը «Լեյլի և Մեջնուն» օպերայում։ Օպերայի բեմում կատարած աշխատանքներից բացի, նա նաև ժողովրդական և կոմպոզիտորական երգերի ու մուղամների կատարողն է։ Նա ներկայացնում է Ադրբեջանի մուղամը աշխարհի շատ երկրներում `Իրանում, Թուրքիայում, Իրաքում, Ֆրանսիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Կիպրոսում, Միացյալ Նահանգներում և Կանադայում։
Նա Ադրբեջանի ազգային կոնսերվատորիայի և երաժշտական քոլեջի ուսուցիչ է։ Նրան շնորհվել է 1998 թվականին Ադրբեջանի վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2005 թվականին `ժողովրդական արտիստի կոչում։ 2010 թվականին շնորհվել է Փառքի շքանշան ՝ Ադրբեջանի Նախագահի հրամանագրով։ Ադրբեջանի ազգային կոնսերվատորիայի պրոֆեսորն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանսում Իբրահիմով» հոդվածին։ |
|