Մակարուն
Ենթատեսակ | բիսկվիտ |
---|---|
Առաջացման երկիր | Ֆրանսիա |
Macaroons Վիքիպահեստում |
Մակարուն (անգլ.՝ macaroon), հրուշակեղեն, բիսքվիթային թխվածք, պատրաստված, որպես կանոն, նուշից (հիմնական բաղադրիչն է[1]), կամ նաև ուրիշ ընկույզներից կամ կոկոսից, երբեմն մեղրի հոտով, վանիլով կամ այլ համեմունքներով, սննդային ներկանյութերի, մուրաբայի, ջեմի կամ շոկոլադե գլազուրի հավելումներով[2]։ Որոշ բաղադրատոմսեր պարունակաում են խտացված կաթ։ Թխվածքաբլիթը թխվում է բրնձի ուտելի թղթի վրա, մատուցվում է տեղադրված սկուտեղի վրա։
Թխվածքաբլիթի անվանումը ծագել է իտալերեն maccarone (maccherone) բառից, որը նշանակում է «մածուկ» և վերաբերվում է բնօրինակ բաղադրիչին՝ նուշի մածուկին։ Նույն ծագումն ունի «մակարոն» բառը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոհարարական պատմաբաններ գրում են, որ առաջին հիշատակումները մակարունի մասին գտնվել են VIII—XIX դարերի իտալական վանքերի նկարագրութունների մեջ։ Երբ վանականները 1533 թվականին ժամանեցին Ֆրանսիա, այս թխավծաքաբլիթի հետ ծանորացան Հենրի II թագավորի կին՝ Եկատերինա Մեդիչիի խոհարարները։ Ավելի ուշ երկու բենեդիկտացի միանձնուհիներ՝ Մարգարիտա և Մարիա քույրերը, ժամանեցին Նանսի, որպեսզի փրկվեն ֆրանսիական հեղաշրջումից։ Այս կանայք գումար էին վաստակում մակարուն վաճառելով, և այդպես դարձան հայտնի որպես «մակարունի քույրեր» (Macaroon Sisters)[3]։
Իտալիայի հրեաները նույնպես հետաքրքրվեցին և սկսեցին թխել այս թխվածքաբլիթը, քանի որ այն չի պարունակում ալյուր կամ փխրեցուցիչ (մակարունը փխրեցվում է ձվի սպիտակուցով), և այն կարելի է ուտել զատիկի ութօրյա տոնակատարության ժամանակ։ Հետո թխվածքաբլիթը տարածվեց Եվրոպայի մյուս հրեաների միջև։
Մակարունի բաղադրատոմսերը սկսեցին հայտնվել բաղադրատոմսերի գրքերում 1725 թվականին (Ռոբերտ Սմիթի «Robert Smith’s Court Cookery, or the Complete English Cook» գիրքը)։
Ժամանակի ընթացքում այն տարածվեց ամբողջ աշխարհում, ընդունելով որոշ տեղական առանձնահատկություններ․
- Դոմինիկյան Հանրապետությունում մակարունը շատ մուգ երանգ ունի, այստեղ քերած կոկոսը՝ խառնում են կոճապղպեղի և դարչինի հետ։
- Ֆրանսիայում այս թխվածքաբլիթը հայտնի է որպես «կոնգոլեզյան» կամ le rocher à la noix de coco
- Հնդկաստանում կան մակարունի տարբեր տարատեսակներ, պատրաստված հնդակական ընկույզով և ձվի սպիտակուցով
- Իռլանդական Wilton Candy in Co. գործարանը արտադրում է շոկոլադե սալիկներ, որոնց փաթեթավորման վրա գրված է «Մակարունի կտորներ կաթնային շոկոլադի մեջ» (macaroon pieces in Irish milk chocolate)․ իսկ մի ուրիշ իռլանդական հրուշակարան՝ Cleeve’s Irish Confectionery-ը, արտադրում է շոկոլադե սալիկներ մակարունով, որը պարունակում է բարձր քանակությամբ կակաոի յուղ, կաթի փոշի և չորացրած կոկոս։
- Ֆիլիպիններում մակարունները ունեն յուրահատուկ կառուցվածք․ նրանք փոքր-ինչ խրթխրթան են դրսից և փափուկ են ներսից, հիմնականում թխվում են կեքսերի համար նախատեսված գույնզգույն թղթերով և ծածկվում են չամիչով։
- ԱՄՆ-ում լայն տարածում գտած մակարունները, որպես կանոն, խիտ են և քաղցր, հաճախ թաթախվում են շոկոլադի մեջ, թեթև են և փխրուն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «macaroon (n.)». Online Etymology Dictionary. Douglas Harper. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Macaroon - Definition». Merriam-Webster Online Dictionary. Merriam-Webster, Incorporated. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Hochman, Karen (December 2008). «The History Of Macaroons». The Nibble. Lifestyle Direct, Inc. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակարուն» հոդվածին։ |
|