Մակարոն (թխվածքաբլիթ)
Մակարուն (ֆր.՝ macaron, /makaʁɔ̃/)[1], ֆրանսիական թխվածքաբլիթ՝ պատրաստված ձվի սպիտակուցներից, շաքարի փոշուց, աղացած նուշից և սննդային ներկերից։ Սովորաբար պատրաստվում է թխվածքաբլիթի տեսքով. երկու շերտերի միջև լցնում են կրեմ կամ մուրաբա։ Անվանումը ծագում է ammaccare բառից (իտալերեն՝ maccarone/maccherone), ինչը նշանակում է «կոտրել, տրորել», և համարվում է հիմնական բաղադրամասի՝ նուշի փոշու պատրաստման միջոցի անվանումը[2]։
Պատրաստի թխվածքը փափուկ է, հարթ մակերեսով, հալչում է բերանում։ Լինում է տարատեսակ համերի։
Քաղցրավենիքի ծագման վերաբերյալ վեճեր են ընթանում. Larousse Gastronomique[en]-ն հիշատակում է այն 791 թվականին որպես վանքերից մեկում պատրաստված բլիթ, այլ աղբյուրներ հղում են կատարում այն փաստին, որ քաղցրավենիքը բերել են իտալացի խոհարարները, որոնք եկել էին Եկատերինա Մեդիչիի հետ՝ իր և Հենրիխ II-ի ամուսնությունից հետո[3]։ 1830-ական թվականներին մակարոնները մատուցում էին լիկյորի, ջեմի կամ համեմունքների հետ մասին, իսկ ժամանակակից տեսքով մակարոնները հայտնվել են Ladurée[en] հրուշակեղենի խանութում, որտեղ են հենց մտածել թխվածքաբլիթի երկու շերտերը միացնել կրեմի օգնությամբ[4][5]։ Ընդհանուր առմամբ, բաղադրատոմսը տարբերվում է Ֆրանսիայի տարբեր քաղաքներում. օրինակ, Ամյենում XVI դարից օգտագործում են մրգեր, նուշ և մեղր[6], իսկ Լոթարինգիայի Նանսի քաղաքում, ըստ լեգենդի, երկու մենուհիներ՝ Մարգարիտա և Մարի-Էլիզաբեթ քույրերը, ստեղծել են մակարոնը, որպեսզի կարողանան վանքի խիստ դիետիկ կանոնների մեջ տեղավորվել (ինչի համար կոչվել են «Մակարոն քույրեր»)[7]։
Մակարոնները վաճավում են ֆրանսիական McDonald’s-ում[1], սկսած 2010 թվականից՝ այդ թխվածքաբլիթները շատ հայտնի են դարձել ԱՄՆ-ում, որտեղ դրանք նույնիսկ սկսել են օգտագործվել որպես Զատիկի նվեր՝ ավանդական շոկոլադների փոխարեն[8][9], և Կանադայում[10]։ Մակարոնների տարատեսակներից տարածված է նաև Ճապոնիայում[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Mon Dieu! Will Newfound Popularity Spoil the Dainty Macaron?»։ The Wall Street Journal։ մարտի 2, 2010։ Վերցված է դեկտեմբերի 29, 2010
- ↑ Search result on macaroon, Etymonline.com
- ↑ History of Macarons Archived 2009-02-05 at the Wayback Machine., Madmacnyc.com
- ↑ The story of the Macaron Archived 2010-07-04 at the Wayback Machine., Laduree.fr
- ↑ 2933, 578089, 00.html Macarons, the Daddy Mac of Cookies, Fox News
- ↑ Macarons d’Amiens Archived 2011-07-18 at the Wayback Machine., Saveursdumonde.net
- ↑ Notre Histoire Maison des soeurs Archived 2014-10-23 at the Wayback Machine., Achat-nancy.com
- ↑ «Macarons: New to The Easter Parade This Year»։ Los Angeles Times։ ապրիլի 1, 2010։ Վերցված է դեկտեմբերի 29, 2010
- ↑ «Move Over, Cupcake: Make Way For The Macaroon»։ NPR։ փետրվարի 12, 2010։ Վերցված է դեկտեմբերի 29, 2010
- ↑ «Macaron mania hits Montreal — finally!»։ The Gazette (Montreal)։ հոկտեմբերի 11, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-09-ին։ Վերցված է դեկտեմբերի 29, 2010
- ↑ ジャン=フィリップ・ダルシー「夏の新作マカロン」 Archived 2016-03-16 at the Wayback Machine., Fukui News
|