Մակարոն
Ենթատեսակ | մակարոնեղեն |
---|---|
Առաջացման երկիր | Իտալիա |
Հիմնական | ցորենի ալյուր |
Macaroni Վիքիպահեստում |
Մակարոն (իտալ.՝ maccheroni), տարբեր տրամագծերի և երկարությունների խողովակների տեսքով մակարոնեղեն[1][2][3]։ Խողովակաձև մակարոնների թվին են պատկանում փետուրները, եղջյուրիկները և խխունջները։
Հայերենում «մակարոն» բառը փոխառվել է ֆր.՝ maccaroni և գերմ.՝ Makkaroni լեզուներից, որոնք իրենց հերթին այն վերցրել են իտալ.՝ maccheroni բառից։ Բառի ծագումը կարելի է կապել հուն. μακαρία (մակարիյա) բառի հետ[4], որը նշանակում է «ապուր գարու ալյուրից կամ հատիկներից», որը մատուցվել է մահացածների հիշատակին[5][6][7][8][9][10][11][12][13]։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաշխարհային շուկայում առաջարկվող մակարոնեղենն ունի նախնական բաղադրիչների տարբեր բաղադրատոմսեր և արտադրության տարբեր տեխնոլոգիաներ։
Բարձրորակ մակարոնեղենի պատրաստման համար հրամայական է օգտագործել ալյուր այսպես կոչված կոշտ ցորենի հատիկներից։ Կոշտ ցորենի սորտերը սովորական սորտերից տարբերվում են հացահատիկի մեջ գլյուտենի ավելի շատ պարունակությամբ։ Սա պատրաստի արտադրանքը դարձնում է արտաքին տեսքով գեղեցիկ և հաճելի՝ ուտելու համար. բարձրորակ մակարոնեղենը պահպանում է իր ձևն ու առաձգականությունը ջրի մեջ եռացնելուց հետո։
Քանի որ հացահատիկի մեջ գլյուտենի քանակը կախված է ցորենի հասունացման վերջին փուլում չոր և արևոտ եղանակից, մակարոնեղենի ալյուր պատրաստելու համար հարմար հացահատիկ կարող է արտադրվել միայն երկրագնդի որոշակի վայրերում։ Կոշտ ցորենի սորտերը մեծ և կայուն պահանջարկ ունեն համաշխարհային շուկայում, ինչն էլ պայմանավորում է նման հացահատիկի բարձր գները։
Ազգային ավանդույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդաբար Իտալիայում մակարոնեղենը եփում են al dente և մատուցում տարբեր սոուսների, հավելումների հետ, որոնք հատուկ ստեղծված են խոհարարական մասնագետների կողմից՝ ճաշատեսակին ավելացնելու համար։
Միացյալ Նահանգների ազգային խոհանոցում նման սոուս է տարբեր բաղադրատոմսերով պատրաստված կետչուպը։
Այլ երկրների խոհանոցներում մակարոնեղենը հաճախ միայն խավարտ է, որը մատուցվում է մսի կամ այլ ճաշատեսակների հետ։
Մակարոնեղենն ավանդաբար տարածված արտադրանք է աշխարհի շատ երկրների բանակներում և հաճախ պահանջված է հեռավոր ուղևորությունների ժամանակ։ Նման հանրաճանաչությունը պայմանավորված է նրանով, որ մակարոնեղենը՝ որպես կիսաֆաբրիկատ, ունի փոքր քաշ, երկար պահպանման ժամկետ, փաթեթավորման և տեղափոխման հեշտություն և եփման համեմատաբար պարզ ու արագ եղանակներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Maccheroni47473hb, History of Maccheroni (it)
- ↑ Oxford Dictionary, Macaroni Արխիվացված 2012-07-18 Wayback Machine
- ↑ https://dizionari.corriere.it/dizionario_italiano/M/maccherone.shtml Dizionari - Corriere
- ↑ μακαρία, (def. III), Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus Digital Library
- ↑ Macaroni Արխիվացված 2020-03-13 Wayback Machine, on Compact Oxford English Dictionary
- ↑ "Macaroni", Online Etymology Dictionary
- ↑ Macaroni, on Webster's New World College Dictionary
- ↑ Andrew Dalby, Food in the Ancient World from A to Z, Routledge, 2003, on Google books
- ↑ Reader's Digest Oxford Complete Wordfinder
- ↑ Dhirendra Verma, Word Origins, on Google books
- ↑ Mario Pei, The story of language, p.223
- ↑ William Grimes, Eating Your Words, Oxford University Press, on Internet Archive
- ↑ Mark Morton, Cupboard Love: A Dictionary of Culinary Curiosities, on Google books
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Макаронные изделия // Товарный словарь. Том 5 / Гл. ред. И.А. Пугачёв. — М.: Госторгиздат, 1958.
- ГОСТ 31743-2017. Изделия макаронные. Общие технические условия.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակարոն» հոդվածին։ |
|