Մախաոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մախաոն | |
Մախաոն | |
Մախաոն (արու) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թիթեռներ (Lepidoptera) |
Ընտանիք | Առագաստավորներ (Papilionidae) |
Ցեղ | Papilio |
Տեսակ | Մախաոն (P. machaon) |
Միջազգային անվանում | |
Papilio machaon |
Մախաոն (լատին․՝ Papilio machaon), առագաստավորների ընտանիքի թիթեռ։ Հայաստանում հանդիպում է Վայոց ձորի, Արարատի, Գեղարքունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում և Երևանի շրջակայքում։ Աչքի է ընկնում իր գեղեցկությամբ ու մեծությամբ։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թևերի վառ դեղնագույն ընդհանուր գունավորման վրա դասավորված են տարբեր ձևերի ու մեծության սև պտեր։ Հետին թևերն օժտված են պոչանման հավելվածով։ Հետին թևերի վրա աչքի է ընկնում լավ արտահայտված կարմրավուն պուտ՝ երիզված սև օղակով։ Թրթուրը կանաչ է՝ լայնական սև գծերով, որոնց վրա կան կարմիր կետեր։ Սնվում է հովանոցավորների և բարդածաղկավորների տերևներով։ Հարսնյակը կանաչ է կամ գորշ։ Տարեկան տալիս է 2 սերունդ։ Թիթեռի թռիչքը՝ մայիս-հունիսին և հուլիս-օգոստոսին՝ անտառի բացատներում, առվակների առափնյա վայրերում, արոտավայրերում։ Ձմեռում է հարսնյակը։ Գեղեցկության պատճառով մախաոնին անխնա որսում են և ոչնչացնում, պաշտպանության կարիք ունի։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
♂
-
♂ △
-
♀
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մախաոն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մախաոն» հոդվածին։ |
|