Մախաոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մախաոն
Papilio Machaon imago 01.jpeg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ընտանիք Առագաստավորներ
Լատիներեն անվանում
Papilio machaon


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Մախաոն (լատ.՝ Papilio machaon), առագաստավորների ընտանիքի թիթեռ։ Հայաստանում հանդիպում է Վայոց ձորի, Արարատի, Գեղարքունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում և Երևանի շրջակայքում։ Աչքի է ընկնում իր գեղեցկությամբ ու մեծությամբ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևերի վառ դեղնագույն ընդհանուր գունավորման վրա դասավորված են տարբեր ձևերի ու մեծության սև պտեր։ Հետին թևերն օժտված են պոչանման հավելվածով։ Հետին թևերի վրա աչքի է ընկնում լավ արտահայտված կարմրավուն պուտ՝ երիզված սև օղակով։ Թրթուրը կանաչ է՝ լայնական սև գծերով, որոնց վրա կան կարմիր կետեր։ Սնվում է հովանոցավորների և բարդածաղկավորների տերևներով։ Հարսնյակը կանաչ է կամ գորշ։ Տարեկան տալիս է 2 սերունդ։ Թիթեռի թռիչքը՝ մայիս-հունիսին և հուլիս-օգոստոսին՝ անտառի բացատներում, առվակների առափնյա վայրերում, արոտավայրերում։ Ձմեռում է հարսնյակը։ Գեղեցկության պատճառով մախաոնին անխնա որսում են և ոչնչացնում, պաշտպանության կարիք ունի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png