Մաթիլդա Բոնապարտ
Մաթիլդա Բոնապարտ | |
Մասնագիտություն՝ | գրական սալոնի տեր և նկարչուհի |
---|---|
Ծննդյան օր | մայիսի 27, 1820[1][2][3][…] |
Ծննդավայր | Տրիեստ, Ավստրիական կայսրություն |
Վախճանի օր | հունվարի 2, 1904[1][2][3][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] |
Թաղված | église de Saint-Gratien (Val-d'Oise) |
Դինաստիա | Բոնապարտներ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Հայր | Ժեռոմ Բոնապարտ |
Մայր | Catharina of Württemberg? |
Ամուսին | Anatoly Nikolaievich Demidov, 1st Prince of San Donato? |
Ինքնագիր | |
Մաթիլդա-Լետիցիա Վիլհելմինա Բոնապարտ (ֆր.՝ Mathilde-Létizia Wilhelmine Bonaparte, մայիսի 27, 1820[1][2][3][…], Տրիեստ, Ավստրիական կայսրություն - հունվարի 2, 1904[1][2][3][…], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսուհի արքայադուստր, Ֆրանսիայի երկրորդ կայսրության և Ֆրանսիայի երրորդ հանրապետության ժամանակ հայտնի ֆրանսիական սալոնի տիրուհին։ Նապալեոն 1-ինի եղբոր` Ժերոմի և նրա երկրորդ կնոջ` Եկատերինա Վյուրտեմբերսկայայի դուստրը[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Տրիեստում, դաստիարակվել` Հռոմում և Ֆլորենցիայում։ Նապոլեոն III-րդի հարսնացուն էր, ավելի ուշ նշանադրությունը լուծել են։ 1840 թվականի նոյեմբերի 1-ին, Հռոմում ամուսնացել է Անատոլի Դեմիդովի հետ։ Ամուսնությունից առաջ, Դեմիդովը Տոսկանայի մեծ դուքս` Լեոպոլդ 2-րդից ստացել է Սան Դոնատոյի իշխանի տիտղոս, քանի որ Մաթիլդայի հայրը ցանկանում էր, որ աղջիկը արքայադուստր մնար։ Անատոլիի իշխանական կոչումը Ռուսաստանում չի ընդունվել։
Ամունությունը երկու ուժեղ անհատականություննների մեջ բուռն էր։ Իշխանը ցանկանում էր շարունակել իր կապը Վալենտինա դե Սեն Ալդեգոնդեի հետ, սակայն Մաթիլդան դեմ էր։ 1846 թվականին Մաթիլան իր սիրեկանի` Էմիլեոն դե Նյուվերկերկեի հետ դիպել է փախուստի, իր հետ տանելով օժիտի թանկարժեք իրերը (դրանք Դեմիդովը գնել էր Մաթիլդայի հորից, և հանդիսանում էին նրա սեփականությունը)։ Մաթիլդայի մայրը Կայսր Նիկոլայ I-ի զարմուհին էր, և ամուսուն հետ ընթհարման մեջ վերջինս աջակցեց Մաթիլդային։ Այդ իսկ պատճառով Դեմիդովը կյանքի մեծ մասը անցկացրել է Ռուսաստանի սահմանից դուրս։ 1847 թվականին կնքված ապահարզանի պայմանների համաձայն Դեմիդովը պետք է վճարեր նախկին կնոջ տարեկան ապրուստը`200 000 ֆրանկ չափով, իսկ նրա մահից հետո պետք է վճարեին Անատոլիի ժառանգները։
Մատիլդան ապրել է Փարիզում, առանձնատան, որտեղ Երկրորդ կայսրության ժամանակ, ինչպես նաև վերջինիս անկումից հետո հավաքվում էին մշակույթի և գրականության ներկայացուցիչները։ Նա ընդունում էր Նապոլեոն II-րդի վարչակագին դեմ մշակութային գործիչների։ Երբ Դյումա-հայրը արքայադստեր սալոնում հերթական անգամ հրաժարվեց կայսրից, Մաթիլդային հարցրել են, թե նա չի վիճել հայտնի վիպագրի հետ։ Մաթիլդան պատասխանել է. «Կարծում եմ, որ սաստիկ վիճել եմ… Այսօր նա ինձ մոտ ճաշում է»[6]։
Կայսրության անկումից հետո, Մաթիլդան որոշ ժամանակ ապրել է Բելգիայում, այնուհետև վերադարձել է Ֆրանսիա։
1886 թվականին, երբ օրենքի համաձայն Ֆրանսիայի գահի հավակնորդները վտարվեցին երկրից, Մաթիլդան, Բոնապարտներցի միակը` մնաց երկրում։
Տարիներ շարունակ արքայադուստրը պահպանում էր հարաբերությունները ռուսական կայսերական արքունիքի հետ։
Մահացել է Փարիզում, 1904 թվականին, 83 տարեկանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Princesse Mathilde Bonaparte (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 http://archives.paris.fr/s/4/etat-civil-actes/resultats/?
- ↑ «Бонапарты». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Моруа А. Три Дюма // Собрание сочинений в трёх томах. М.: — Пресса. 1992 Т. 1. с. 289
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ferdinand Bac, «La Princesse Mathilde» (Hachette, coll. «Les grandes figures du passé», 1928)
- Jean des Cars, La Princesse Mathilde (Paris, Perrin, 1988)
- Jérôme Picon, Mathilde, Princesse Bonaparte (Flammarion, " Grandes Biographies ", 2005)
- Henri Lemière, « Histoire d’un collier, ou la mémoire des Bonaparte» (Presses de La Renaissance, 1987)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթիլդա Բոնապարտ» հոդվածին։ |
|