Մագդա Ֆրանկ
Մագդա Ֆրանկ հունգ.՝ Magda Frank Fischer | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1914[1] |
Ծննդավայր | Կլուժ-Նապոկա, Ռումինիա |
Մահացել է | հունիսի 23, 2010[2] (95 տարեկան) |
Վախճանի վայրը | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարչուհի |
Մագդա Ֆրանկ Ֆիշեր (անգլ.՝ Magda Frank Fischer, հուլիսի 20, 1914[1], Կլուժ-Նապոկա, Ռումինիա - հունիսի 23, 2010[2], Բուենոս Այրես, Արգենտինա), հունգարաարգենտինյան քանդակագործ՝ հրեական ծագմամբ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մագդա Ֆրանկը ծնվել է պատմական Տրանսիլվանիայի Կլուժ-Նապոկա քաղաքում, որն այդ ժամանակ Հունգարիայի մաս էր կազմում, սակայն 1918 թվականից անցավ Ռումինիայի տիրապետության ներքո։ Քանդակագործություն սովորել է Բուդապեշտում. սկզբից Գեղագիտության դպրոցում, հետո Կիրառական արվեստի քոլեջում։ Աշխատել է քարի, փայտի և մետաղների հետ։ Նացիստական Գերմանիայի հետապնդումներից վախենալով Մագդան լքում է Հունգարիան և տեղափոխվում է Շվեյցարիա։ Որոշ ժամանակ անց տեղափոխվում է Փարիզ և ընդունվում Ժյուլիանի ակադեմիա։ 1950 թվականին տեղափոխվում է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրես՝ եղբոր մոտ, որը միակ ողջ մնացած հարազատն էր։
Մագդա Ֆրանկն իր մահկանացուն կնքում է 2010 թվականի հունիսի 23-ին Բուենոս Այրեսում՝ իննսունհինգ տարեկան հասակում[3]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Արգենտինայում Մագդա Ֆրանկը սկսում է զբաղվել իր մասնագիտությամբ։ Բուենոս Այրեսում դասավանդում է կերպարվեստների դպրոցում։ Հենց Արգենտինայում էլ ձևավորվում է քանդակագործի ոճը։ Նրա արվեստի վրա մեծ ազդեցություն թողեց մինչկոլումբոսյան Ամերիկայի մշակույթը։ 1953 թվականին կայանում է առաջին անհատական ցուցահանդեսը Հենրի պատկերասրահում։
Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են նաև Պիսսարո պատկերասրահում[4]։ Արգենտինայոմ մի շարք գեղարվեստական մրցանակների դափնեկիր է դառնում Ֆիշերը։ 1960-ական թվականների սկզբին տեղափոխվում է Փարիզ։ Հետո կրկին հետ է դառնում Արգենտինա և հիմնադրում սեփական տուն-թանգարանը Սաավեդրեում։
Այսօր Մագդա Ֆրանկի ստեղծագործությունները ցուցադրվում են Փարիզի Ժամանակակից արվեստի պետական թանգարանում, ինչպես նաև Բուենոս Այրեսի Կիրառական արվեստի ազգային թանգարանում և այլ անգարաններում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 2,2 https://pantheon.world/profile/person/Magda_Frank
- ↑ «Murió la reconocida escultora Magda Frank». Urgente24 (Spanish). 2010 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Artistas húngaros» (Spanish). Gobierno de la Ciudad de Buenos Aires - Dirección General de Relaciones Institucionales. Secretaría General. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gwefan biography.com Արխիվացված 2019-04-23 Wayback Machine
- Հուլիսի 20 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- Ռումինիայում ծնվածներ
- Հունիսի 23 մահեր
- 2010 մահեր
- Բուենոս Այրես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- 20-րդ դարի նկարչուհիներ
- 21-րդ դարի կին արվեստագետներ
- Արգենտինացի արվեստագետներ
- Արգենտինացի կին քանդակագործներ
- Արգենտինացի մանկավարժներ
- Արգենտինացի նկարիչներ
- Հունգարացի արվեստագետներ
- Հունգարացի կին քանդակագործներ
- Հունգարացի նկարիչներ
- Հունգարացի քանդակագործներ
- Հրեա կին քանդակագործներ
- Հրեա նկարչուհիներ