Ղազախերեն Վիքիպեդիա
Ղազախերեն Վիքիպեդիա Қазақ Уикипедиясы | |
---|---|
URL՝ | kk.wikipedia.org |
Կոմերցիոն՝ | Բարեգործական |
Կայքի տիպ | Ցանցային հանրագիտարան |
Գրանցում | Ոչ պարտադիր |
Լեզու | ղազախերեն (կիրիլիկ, լատինատառ և արաբատառ) |
Սեփականատեր | Վիքիմեդիա Հիմնադրամ |
Աշխատանքի սկսում | 2002 հունիսի 3[1] |
Հոդվածների թիվ՝ | 238 194 |
Էջերի թիվ՝ | 642 404 |
Խմբագրումների թիվ՝ | 3 397 928 |
Գրանցված մասնակիցներ՝ | 161 190 |
Ակտիվ մասնակիցներ՝ | 284 |
Ադմինիստրատորներ՝ | 15 |
Խորություն: | 15.2 |
Ղազախերեն Վիքիպեդիա (ղազ.՝ Қазақша Уикипедия), Վիքիպեդիա հանրագիտարանի ղազախերեն բաժինը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղախազերեն լեզվային բաժինը բացվել է 2002 թվականի հունվարի 3-ին[1]։ Ղազախերեն Վիքիպեդիայի յուրահատկությունը նրանում է, որ այն գրվում է երեք տարբեր գրային համակարգերով՝ կիրիլիկ (Ղազախստան, Ռուսաստան և Ուզբեկստան)[2], լատինական (Թուրքիա)[2] և արաբական(Չինաստան և Իրան)[2]։ Այդ փորձը օգտագործվում են այլ Վիքիպեդիաները, որոնք նույնպես գրվում են մի քանի այբուբեններով։ Ղազախերեն բաժնին ամենամեծ ազդեցությունը ունեն Վիքիպեդիայի ռուսերեն և անգլերեն բաժինները, որոնցից թարգմանում են հոդվածները և կաղապարները։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]18 Նոյեմբերի 2024 դրությամբ Վիքիպեդիայի ղազախերեն բաժինը ունի 238 194 հոդված։ Կա 161 190 գրանցված մասնակից, որոնցից 284 վերջին 30 օրվա ընթացքում որևէ գործողություն են կատարել ղազախերեն բաժնում, իսկ 15 մասնակից ունի ադմինիստրատորի կարգավիճակ։ Խմբագրումների ընդհանուր թիվը կազմում է 3 397 928։
Հոդվածների թիվը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 - 1000 հոդված։
- մարտ 2008 - 2000 հոդված։
- մարտ 2009 - 3000 հոդված։
- հունվար 2010 - 6000 հոդված։
- հունվարի 17 2010 - 7000 հոդված։
- մարտի 10 2011 - 8000 հոդված։
- ապրիլի 5 2011 - 9000 հոդված։
- ապրիլի 8 2011 - 16 000 հոդված։
- ապրիլի 16 2011 - 20 000 հոդված։
- հուլիսի 15 2011 - 25 000 հոդված։
- հուլիսի 18 2011 - 30 000 հոդված։
- հուլիսի 22 2011 - 35 000 հոդված։
- հուլիսի 29 2011 - 40 000 հոդված։
- հուլիսի 3 2011 - 45 000 հոդված։
- հուլիսի 9 2011 - 50 000 հոդված։
- հուլիսի 12 2011 - Ղազախերեն Վիքիպեդիան մտնում է 50 խոշորագույն Վիքիպեդիաներից ցանկ, մեկ հորիզոնական վերև լինելով թագալերեն բաժնից և մեկ ցածր լատիներենից։
- հուլիսի 13 2011 - 55 000 հոդված։
- հուլիսի 20 2011 - 60 000 հոդված։
- հուլիսի 26 2011 - 65 000 հոդված։
- օգոստոսի 14 2011 - 70 000 հոդված։
- օգոստոսի 23 2011 - 75 000 հոդված։
- սեպտեմբերի 25 2011 — 500 հազար խմբագրում
- հոկտեմբերի 11 2011 - 80 000 հոդված։
- հոկտեմբերի 19 2011 - ղազախերեն բաժինը մտավ Վիքիպեդիայի 40 խոշորագույն բաժինների մեջ, անցնելով Էստորենեն բաժինը։
- հոկտեմբերի 22 2011 - 90 000 հոդված։
- հոկտեմբերի 26 2011 - 100 000 հոդված[3]
- նոյեմբերի 28 2011 - 110 000 հոդված։
- դեկտեմբերի 16 2011 - 120 000 հոդված, 34-րդ տեղը վիքիների ցանկում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 First currently-kept Main Page of 3 june 2002
- ↑ 2,0 2,1 2,2 Օլեգ Սիդորով (փետրվարի 19- 2004). «Ղազախական սփյուռքը. մ՞ի թե կա վերադարձի հույս» (ռուսերեն). Gazeta.kz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1–ին-ին.
- ↑ Ղազախերեն Վիքիպեդիան հատել է 100 հազար հոդված սահմանը (02.11.2011)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ղազախերեն Վիքիպեդիա կատեգորիայում։ |
- http://www.aikyn.kz/index.php?option=com_content&task=view&id=1531
- Қазақша Уикипедияны бірігіп дамытайық
- Հարցերին պատասխանում է "ՎիքիԲիլիմ" ղազախական հիմնադրամի Ռաուան Կենժեխանուլին