Հրանտ Թադևոսյան (Թաթոս)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Թադևոսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1938 (86 տարեկան) |
Ծննդավայր | Արևշատ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հրանտ Հովհաննեսի Թադևոսյան (Թաթոս) (ապրիլի 20, 1938, Արևշատ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (2008), Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ (2014)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1961-1965 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետում։
Հայաստանի նկարիչների միության, Արվեստի միջազգային ընկերության և նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ), ԱՄՆ Տեխաս նահանգի Պոմպեո Կոպինիի Գեղարվեստի ակադեմիայի անդամ է։
2008 թվականից դասավանդում է Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում, նույն համալսարանի պատվավոր պրոֆեսոր է։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (5 ցուցահանդես)[2][3], Վանաձորում, Մոսկվայում, Բուենոս Այրեսում, Մարսելում, Կարլսրուեում (Գերմանիա), Բանբերգում, Քոբուրգում, Մյունխենում, Փարիզում, Ժնևում, Լիոնում, Տուրում, Լոս Անջելեսում (2014[4])։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Մեղապարտի անվան մեդալ (2009)
- Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Արթուր Թարխանյանի անվան ոսկե մեդալ (2009)
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2010)
- ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ (2001)
- ՀՀ վարչապետի ոսկե մեդալ
- Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալ (2012)
- Հայաստանի վաստակավոր նկարիչ (2008)[5]
- Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ (2014)[6]
Մեջբերումներ Հրանտ Թադևոսյանից
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավը պետք է ծնվի ինքնին։ Ձեռքը պետք է աշխատի ինքն իրեն, ամեն ինչ պետք է ենթարկվի ներքին մղումին։ Ես նկարելիս աշխատում եմ ինքս ինձ չխանգարել։ |
Մեջբերումներ Հրանտ Թադևոսյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հրանտ Թադևոսյանին ՀՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում շնորհելու մասին
- ↑ Լոռվա բնաշխարհը` Հրանտ Թադևոսյանի գեղանկարներում
- ↑ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի հոբելյանական ցուցահանդեսի բացմանը
- ↑ Հրանտ Թադևոսյան
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Հ. Հ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ