Հունիսի 24
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
<< | Հունիս | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | ||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
30 |
Հունիսի 24, տարվա 175-րդ (նահանջ տարիներին՝ 176-րդ) օրն է։
- Տարվա ավարտին մնում է 190 օր։
Դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 444 - Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառում կայացավ Հայ առաքելական եկեղեցու Շահապիվանի ժողովը։
- 1916 - Դերասանուհի Մերի Փիքֆորդը պայմանագիր ստորագրեց «Paramount Pictures» ընկերության հետ 1 040 000 ԱՄՆ դոլարով։
- 1934 - Ուկրաինայի մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվեց Կիև։
- 1935 - Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը։
- 1947 - Ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսավ 9 տարօրինակ օբյեկտ, նա դրանք նմանեցրեց ափսեների և այդտեղից էլ եկավ «թռչող ափսե» անվանումը (ՉԹՕ)։
- 2006 - Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ Օլիմպիադայի չեմպիոն։
- 2016 - Հռոմի Պապը ուխտագնացության գնաց Հայաստան։
Ծնունդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1908 - Արտեմ Ալիխանյան, գիտնական (մահ. 1978)
- 1935 - Ռոբերտ Դաունի Ավագ, ամերիկացի ռեժիսոր և դերասան, նաև սցենարիստ, պրոդյուսեր, օպերատոր
- 1940 - Վիտորիո Ստորարո, իտալաամերիկացի կինոօպերատոր, Օսկարի եռակի դափնեկիր
- 1963 - Յուրի Կասպարյան, հայազգի երաժիշտ, եղել է ռուսական «Կինո» ռոք խմբի կիթառահար
- 1968 - Բորիս Գելֆանդ, իսրայելցի, նախկինում՝ խորհրդային և բելառուսցի շախմատիստ, գրոսմայստեր (1989)
- 1985 - Դիեգու Ալվեշ, բրազիլացի ֆուտբոլիստ, դարպասապահ
- 1987 - Լիոնել Մեսսի, արգենտինացի ֆուտբոլիստ
Մահեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1967 - Ստեփան Քեչեկյան, հայ խորհրդային իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
- 1978 - Մստիսլավ Կելդիշ, խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ, 1960-1961 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ փոխպրեզիդենտ, 1961-1975 թվականին՝ նախագահ
- 2001 - Սպարտակ Սաֆյան, հայ նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ