Ստեփան Քեչեկյան
Ստեփան Քեչեկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 25 (ապրիլի 6), 1890 կամ 1890[1] |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 24, 1967[2] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | փաստաբան և հետազոտող |
Աշխատատու | Մոսկվայի իրավաբանական ինստիտուտ, Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, ՌԴ ԳԱ պետության և իրավունքի ինստիտուտ, Մոսկվայի պետական համալսարան և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ |
Ստեփան Ֆեոդորի Քեչեկյան (մարտի 25 (ապրիլի 6), 1890 կամ 1890[1], Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հունիսի 24, 1967[2], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1918), ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ (1912)։ 1912 թվականից դասավանդել է տարբեր համալսարաններում։ 1942 թվականից եդել է Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր և պետության ու իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչը, 1946-1954 թվականներին՝ միաժամանակ ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր Հասարակական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր։ Քեչեկյանը եղել է իրավաբանական մի շարք ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամ։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեչեկյանի գիտական աշխատությունները վերաբերում են պետության և իրավունքի տեսությանն ու պատմությանը, քաղաքական գիտությունների պատմությանը և այլն։ Նախաձեռնել է պետության և իրավունքի տեսության ու պատմության մի շարք դասագրքերի ստեղծումը, եղել դրանց հեղինակը և խմբագիրը։ Թարգմանել է Ֆիխտեի երկերը։ Նրա աշխատությունները թարգմանվել են ԽՍՀՄ և արտասահմանյան ժողովուրդների բազմաթիվ լեզուներով։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=14667
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Ապրիլի 6 ծնունդներ
- 1890 ծնունդներ
- Նոր Նախիջևան քաղաքում ծնվածներ
- Հունիսի 24 մահեր
- 1967 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի հայկական գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ իրավաբաններ
- Խորհրդային իրավաբաններ
- Իրավաբանական գիտությունների դոկտորներ
- Հայկական ծագմամբ ռուսներ
- Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորներ
- Հայ փաստաբաններ