Հորսթ Քյոլեր
Հորսթ Քյոլեր | |
Կուսակցություն՝ | Քրիստոնեական-դեմոկրատական միություն |
---|---|
Կրթություն՝ | Թյուբինգենի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Դավանանք | լյութերականություն |
Ծննդյան օր | փետրվարի 22, 1943[1][2][3] (81 տարեկան) |
Ծննդավայր | Skierbieszów, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Ամուսին | Eva Köhler? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Հորսթ Քյոլեր (գերմ.՝ Horst Köhler, փետրվարի 22, 1943[1][2][3], Skierbieszów, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա), գերմանացի պետական և քաղաքական գործիչ։ Ծնունդով բեսարաբցի գերմանացիների ընտանիքից, որը 1940 թվականին Մոլդովական Ռիշկանա գյուղից տեղափոխվել էր Գերմանիայի կողմից բռնազավթված Լեհաստանի տարածք։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1965-1969 թվականներին Քյոլերը Թյուբինգենի համալսարանում սովորել է «քաղաքական տնտեսագիտություն և քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 1969-1976 թվականներին նա Կիրառական տնտեսական վերլուծության ինստիտուտում աշխատել է որպես ասիստենտ։ 1976-1981 թվականներին Հորսթ Քյոլերն աշխատել է տնտեսական դաշնային նախարարությունում։
1982 թվականին Քյոլերն աշխատանքի է անցել ֆինանսների դաշնային նախարարությունում։ 1990-1993 թվականներին նա նախարարության պետական քարտուղարի պաշտոնում զբաղեցրել է կանցլեր Հելմուտ Կոլի պաշտոնը։
1993-1998 թվականներին Քյոլերը գլխավորել Է Գերմանիայի խնայողական բանկերի ասոցիացիան և հաջորդ 2 տարիների ընթացքում ղեկավարել է Լոնդոնում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։
ԱՄՀ տնօրեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քյոլերը 2000 թվականի փետրվարի 14-ից մինչև 2004 թվականի մարտի 4-ը զբաղեցրել է Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրենի պաշտոնը։ Նա որպես իր նպատակ տեսնում էր հիմնադրամի աշխատանքն ավելի թափանցիկ և ճգնաժամային երևույթների կանխմանն ավելի հարմարեցված դարձնելու մեջ։ Նա ամրապնդել է Արժույթի միջազգային հիմնադրամի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ (որն այդ ժամանակ գլխավորում էր Ջեյմս Վուլֆենսոնը) և հանդես է եկել ԱՄՀ-ում որպես լայնածավալ բարեփոխումների նախաձեռնող։
Գերմանիայի նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականի հուլիսի 1-ից Գերմանիայի նախագահ։ Այդ պաշտոնում ընտրվել է 2004 թվականի ապրիլի 25-ին և երկրորդ ժամկետով վերընտրվել 2009 թվականի մայիսի 23-ին։
Ներքին քաղաքականության մեջ նպատակ էր դրել նախ և առաջ լուծել բնակչության զբաղվածության խնդիրը, պահպանել և ստեղծել նոր աշխատատեղեր, բարելավել կրթական համակարգը և նոր մոտեցումներ գտնել երկրում ժողովրդագրական փոփոխությունների համար։ Նրա կարծիքով՝ իրական հնարավորություն կա հասարակության մեջ կապեր հաստատել անցյալի և ապագայի միջև, որը հավասար հնարավորություններ է ընձեռում բոլորի համար։
Արտաքին քաղաքականության մեջ պաշտպանել է Գլոբալիզացիայի հումանիտար ասպեկտները, ակտիվորեն աջակցել է աղքատության և աֆրիկյան մայրցամաքի աջակցության արշավին[7]։
1981 թվականից ի վեր Քրիստոնեական-դեմոկրատական միության անդամ է (նախագահի պաշտոնավարման ընթացքում անդամակցությունը կասեցվել է)։
Հրաժարական է տվել 2010 թվականի մայիսի 31-ին։ Հեռացումը պայմանավորված է Գերմանիայի տնտեսական շահերի պաշտպանության համար Բունդեսվերի կիրառման թույլատրելիության վերաբերյալ նախագահի վիճահարույց արտահայտություններով[8]։ Գերմանիայի նախագահի պաշտոնում նրան փոխարինել է Քրիստիան Վոլֆը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.kongehuset.no/
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 499. — ISBN 978-951-37-7005-1
- ↑ www.bundespraesident.de: Der Bundespräsident / Startseite
- ↑ Bundespräsident Köhler tritt zurück(գերմ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հորսթ Քյոլեր» հոդվածին։ |
|
- Գերմանիայի քրիստոնեական-դեմոկրատական միության անդամներ
- Թյուբինհեմի համալսարանի շրջանավարտներ
- Փետրվարի 22 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանիայի նախագահներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Գերմանացի պետական գործիչներ