Ջեյմս Վուլֆենսոն
| Ջեյմս Վուլֆենսոն | |
| Կրթություն՝ | Սիդնեյի համալսարան և Հարվարդի բիզնես դպրոց |
|---|---|
| Մասնագիտություն՝ | տնտեսագետ, բանկիր, սուսերամարտիկ, քաղաքական գործիչ, փաստաբան, իրավաբան և մենեջեր |
| Դավանանք | հուդայականություն |
| Ծննդյան օր | դեկտեմբերի 1, 1933[1][2][3] |
| Ծննդավայր | Սիդնեյ, Ավստրալիա[4] |
| Վախճանի օր | նոյեմբերի 25, 2020[5][4] (86 տարեկան) |
| Վախճանի վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
| Թաղված | Sharon Gardens Cemetery[6] |
| Քաղաքացիություն | |
| Կայք՝ | wolfensohn.com |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Ջեյմս Վուլֆենսոն (անգլ.՝ James David Wolfensohn, դեկտեմբերի 1, 1933[1][2][3], Սիդնեյ, Ավստրալիա[4] - նոյեմբերի 25, 2020[5][4], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), Համաշխարհային բանկի 9-րդ նախագահը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վուլֆենսոնը ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 5-ին Սիդնեյում՝ հրեաների ընտանիքում, որը Մեծ ճգնաժամի տարիներին Անգլիայից արտագաղթել է Ավստրալիա։
1956 թվականին Մելբուռնում կայացած ամառային Օլիմպիական խաղերում եղել է Ավստրալիայի սուսերամարտի հավաքականի անդամ։ Եղել է նաև Ավստրալիայի Թագավորական ռազմաօդային ուժերի սպա։
Սիդնեյի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան։ 1959 թվականին Հարվարդի բիզնես դպրոցում ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։ 1980 թվականից ԱՄՆ-ի քաղաքացի է։ 2010 թվականին վերականգնել է Ավստրալիայի քաղաքացիությունը։
2020 թվականի նոյեմբերի 25-ին մահացել Է Նյու Յորքի Մանհեթենի շրջանում գտնվող իր տանը։ Մահվան պատճառ է հանդիսացել թոքաբորբի բարդությունը[11]։
Գործունեությունը Համաշխարհային բանկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վուլֆենսոնը պաշտոնապես ստանձնել է Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնը 1995 թվականի հուլիսի 1-ին։ Այդ պաշտոնում նա առաջադրվել է Միացյալ Նահանգների նախագահ Բիլ Քլինթոնի կողմից։ 2000 թվականին երկրորդ հնգամյա ժամկետով նրան միաձայն աջակցել է բանկի տնօրենների խորհուրդը, միաժամանակ դարձել է երրորդ անձը, որը երկու ժամկետով զբաղեցրել է բանկի նախագահի պաշտոնը` Յուջնի Բլեքից և Ռոբերտ ՄաքՆամարայից հետո։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ-հրամանատար։
- Ավստրալիայի շքանշանի սպա։
- Բարեկամության շքանշան (2004 թվականի հունվարի 17, Ռուսաստան)՝ միջազգային համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար[12]։
- Ոսկե Ռունի շքանշան (1999 թվականի հունիսի 1, Վրաստան)՝ վրացական պետության կառուցման, տնտեսության բարեփոխման և Վրաստանի մշակութային ժառանգության փրկության գործում ներդրած հատուկ ավանդի համար[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Wallenfeldt J. Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 3 4 5 6 The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- 1 2 James D. Wolfensohn, who led World Bank through tumultuous decade, dies at 86
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Australian Honours Search Facility
- ↑ http://www3.huji.ac.il/htbin/hon_doc/doc_search.pl?search
- ↑ https://www.theodor-heuss-stiftung.de/das-archiv/
- ↑ https://www.carnegie.org/awards/great-immigrants/2006-great-immigrants/
- ↑ «Умер экс-президент Всемирного банка Джеймс Вулфенсон». www.kommersant.ru (ռուսերեն). 2020 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 17 января 2004 года № 57 «О награждении орденом Дружбы Вулфенсона Д.»
- ↑ В. Лазаренко Государственные награды Республики Грузия // Петербургский коллекционер : газета. —СПб., 2008. — В. 48. — № 3. — С. 44—46. Архивировано из первоисточника 25 նոյեմբերի 2020.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Վուլֆենսոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Սիդնեյի համալսարանի շրջանավարտներ
- Դեկտեմբերի 1 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Սիդնեյ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 25 մահեր
- 2020 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Վրացական «Ոսկե գեղմ» շքանշանի ասպետներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Ավստրալիայի քաղաքական գործիչներ
- Ավստրալիացի իրավաբաններ