Հոկտեմբեր-նոյեմբեր (տարեգիրք)
«Հոկտեմբեր-նոյեմբեր», գրականության, արվեստի, գիտության և տնտեսության տարեգիրք։ Լույս է տեսել 1932-ին, Երևանում։ Պատասխանատու խմբագիր՝ Եղիշե Չարենց, խմբագիրներ՝ Ակսել Բակունց, Ե. Չուբար։ Ծանոթացրել է Ալեքսանդր Շիրվանզադեի, Հ. Հակոբյանի, Ավետիք Իսահակյանի, Նար-Դոսի, Դերենիկ Դեմիրճյանի, Ստեփան Զորյանի, Գուրգեն Մահարու և հայ խորհրդային մյուս գրողների ստեղծագործություններին, ներկայացրել հայ մյուս դասականներին «Հոկտեմբեր-Նոյեմբեր» տարեգրքի շապիկը (Խաչատուր Աբովյան, Միքայել Նալբանդյան, Հ. Թումանյան, Միսակ Մեծարենց և ուրիշներ)։ Խորհրդային Հայաստանի կերպարվեստի, թատրոնի, կինոյի, ճարտարապետության մասին հոդվածներով, հանդես են եկել Ա. Թամանյանը, Մ. Արուտչյանը, Ս. Մելիքսեթյանը, Դ. Դզնունին և ուրիշներ։ Տարեգիրքը կարևոր տեղ Է հատկացրել Հայաստանի տնտեսության նվաճումներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 524)։ |