Jump to content

Հյուսիսային Ամերիկայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հյուսիսային Ամերիկայի պատմությունը պատմում է այնտեղ բնակվող մարդկանց հետ կապված իրադարձություննների մասին։ Ի տարբերություն Աֆրիկայի, ԴԵվրոպային և Ասիայի, Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը բավականին ուշ է բնակեցվել, մոտավորապես 15000 տարի առաջ[1]։ Ենթադրվում է, որ նորեկները հատել են Բերինգի նեղուցը և բնակություն են հաստատել հարավից (ացտեկներ, մայաներ) մինչև հյուսիս (օրինակ, ինուիտներ) ընկած լայնարձակ տարածքում։ Բնական մեկուսացման պատճառով առանձին համայնքները ստեղծեցին իրենց մշակույթները։

Աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանում եվրոպացիները իմացան Ամերիկայի մասին և սկսեցին գաղութային ներխուժումներ ինչպես նրա հյուսիսային, այնպես էլ հարավային հատված։ Առաջին այցելուն եղել է Քրիստափոր Կոլումբոսը, ով հիմք դրեց Նոր Աշխարհի գրավմանը։ Մայրցամաքը Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում դարձավ շահերի բախման հիմքը։ Ռեսուրսների շուրջ հակասությունները հանգեցրեցին պատերազմների, և դրանց հետևանք դարձավ ԱՄՆ-ի և Մեքսիկայի անկախությունը։ 1867 թվականին ստեղծվել է Կանադական համադաշնությունը և ընդհանուր ձևավորվեց մայրցամաքի ժամանակակից քաղաքական տեսքը։

XIX-ից մինչև XX դարերի ընթացքում տեղի է ունեցել պետությունների ինտեգրում. ազատ առևտուր, ռազմական արհմիություններ, Մեքսիկայի բնակչության վերաբնակեցում։

Առաջին մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աֆրիկայի տարածքից այլ երկրներ վերաբնակեցման ցուցանիշը

Ամերիկայի բնակեցման գործընթացը վեճերի և հետազոտությունների առարկա է համարվում։ Ըստ վարկածներից մեկի, առաջին մարդիկ Բերինգի նեղուցով, Սիբիրի և Ալյասկայով եկել են Ամերիկա։ ԱՄՆ-ի տարածքում, Ալաբամա նահանգի հյուսիսում գտնվող պալեո-հնդկական վայրերում հայտնաբերվել է հուշարձանների ամենամեծ կենտրոնը։ Այդ հուշարձաններից ամենաուշագրավներն ու ռազմավարական նշանակություն ունեցողները համարվում են Սթենֆլիդ-Ուորլիի Ժայռային կացարանները[2]։։

Հյուսիսային Ամերիկան նախակոլումբիական ժամանակաշրջանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայայի ավերա Պալենկայում

Նախքան եվրոպացիների ժամանումը Հյուսիսային Ամերիկայի ցեղերի մեծ մասը գտնվում էին համայնքային-կլանային համակարգի տարբեր փուլերում։ Հնարավոր էր նաև հանդիպել և՛ մայրական, և՛ հայրական կլանի ձևավորմանը, ինչպես մաև տոհմայինից դասակարգային հասարակությունների անցմանը[3]։

Սյուարդ թերակղզում Ալյասկա նահանգում Էսպենբերգ շրջանի «Լողացող կետ» (Rising Whale) վայրում հայտնաբերվել են 1000-ամյա բրոնզե և երկաթե հուշարձաններ, ինչը վկայում է Արևելյան Ասիայի և Ամերիկայի կաննոների մասին[4][5][6]։

Եվրոպացիները մայրցամաքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շփումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Եվրոպան Ամերիկայից բաժանում է Անտլանտյան օվկիանոսը, նախքան առագաստանավերի զարգացումը փոխազդեցությունը դժվար էր։ Ըստ լեգենդներից մեկի, սկանդինավյան ծովագնաց Լեյֆ Էրիկսոնը ժամանել է Բաֆինի Երկրի ամերիկյան ափ[7]։

XVI դարի սկզբին Հյուսիսային Ամերիկայի տարածքում եվրոպացիները զբաղվում էին հետազոտություններով և առևտրով։ Օրինակ Իսպանիան, որը փաստացի տիրապետում էր Քեյփ Հորնից մինչև Նյու Մեքսիկոյի տարածք, ստացել է մեծ դիվիդենտներ[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The Human Journey: Migration Routes». National Geographic Society. 1996–2008. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  2. Wolfgang Haberland Amerikanische Archäologie. — Darmstadt: Wissenschaftliche Buchgesellschaft, 1991. — ISBN 3-534-07839-X.
  3. Гуляев В. И. Америка и Старый Свет в доколумбову эпоху / Отв. ред. д-р ист. наук А. Л. Монгайт. Академия наук СССР.. — М.: Наука, 1968. — 184 с. — (Научно-популярная серия). — 25 000 экз.
  4. Evidence of Pre-Columbus Trade Found in Alaska House, 2015.
  5. Evidence of Eurasian metal alloys on the Alaskan coast in prehistory, 2016.
  6. Учёные: жители Азии знали об Америке за столетия до Колумба
  7. Сага о гренландцах
  8. The Great Republic by the Master Historians, edited by Hubert H. Bankcroft(անգլ.)