Հիվանդանոց Առլում
Հիվանդանոց Առլում | |
---|---|
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1889 |
բարձրություն | 74 սանտիմետր |
լայնություն | 92 սանտիմետր |
ժանր | բնանկար |
հավաքածու | Museum collection Am Römerholz? |
Ծանոթագրություններ | |
Garden of the Hospital in Arles (F519) Վիքիպահեստում |
«Հիվանդանոց Առլում» (անգլ.՝ Hospital at Arles), Վինսենթ վան Գոգի երկու կտավների թեմա, որոնք նա նկարել է 1888 թվականի դեկտեմբերին ու 1889 թվականի հունվարին հարավային Ֆրանսիայի Առլ քաղաքի հիվանդանոցում գտնված ժամանակ։ Կտավներից մեկը պատկերում է հիվանդանոցային չորս շենքերի միջև գտնվող կենտրոնական այգին ու վերնագրված է «Առլի հիվանդանոցի այգին», իսկ երկրորդում պատկերված է հիվանդանոցի պալատներից մեկը և կրում է «Առլի հիվանդանոցի պալատը» անունը։ Վան Գոգը պատկերել է նաև հիվանդանոցի իր բժշկի դիմանկարը՝ «Բժիշկ Ֆելիքս Ռեյի դիմանկարը»։
Առլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առլը գտնվում է Հարավային Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն գավառի Պրովանս-Ալպեր-Լազուր ափ երկրամասում, Նիմ քաղաքից մոտավորապես 32 կմ դեպի հարավ-արևելք[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական դարաշրջանում Առլը դարձել է առևտուր անելու համար հաջողակ նավահանգիստ։ Հյուսիսային Աֆրիկայից բազմաթիվ ներգաղթյալներ 17-18-րդ դարերում ժամանել են Առլ ու նրանց ազդեցությունը նկատվել է այդ ժամանակահատվածում կառուցված քաղաքային տների վրա[2]։ Առլը տարիներով հանդիսացել է Ռոնում տնտեսապես կարևոր նավահանգիստ։ 19-րդ դարում երկաթուղու կառուցումը խանգարել է գետային առևտրին ու կրճատել քաղաքի առևտրային բիզնեսը։ Սակայն քանի որ քաղաքը պահպանել էր իր պրովանսային հմայքը, այն գրավել է այնպիսի արվեստագետների, ինչպիսին էր Վան Գոգը[3]։
Վան Գոգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան Գոգն Առլ է եկել 1888 թվականի փետրվարի 20-ին և առաջին շրջանում բնակվել Կարել ռեստորանի կացարաններում։ Մոտեցող գարնան նշանները երևում էին բողբոջող նշենիների վրա, որոնք նկարչին ճապոնական բնապատկեր են հիշեցրել[4]։
Վան Գոգի բնակված մյուս վայրերից Առլը միանգամայն տարբերվում էր։ Կլիման արևոտ էր, տաք և չոր, իսկ բնակիչներն ավելի շատ նմանվում էին իսպանացիների։ Նա Առլն անվանել է «հարավի Ճապոնիա»[5]։ Առլում բնակվելու ժամանակ ստեղծել է ավելի քան 200 կտավ, այդ թվում՝ «Աստղալից գիշեր Ռոնի վրա», «Գիշերային սրճարանը» և «Արևածաղիկներ» նկարները[2]։
Առլում Վան Գոգը քիչ ընկերներ է ունեցել, թեև փոստատար Ժոզեֆ Ռուլինի ու սրճարանատեր Ժինուի հետ ծանոթությունների շնորհիվ կարողացել է բազմաթիվ դիմանկարներ անել Ռուլին ընտանիքում, ինչպես նաև դիմանկարել տիկին Ժինուին։ Ընկերներ ձեռք բերելու դժվարության մի մասը կապված էր պրովանսի բարբառը սովորելու անկարողության հետ․ «ամբողջ օրեր են անցնում, երբ ես ոչ մի բառ որևէ մեկի հետ չեմ փոխանակում, բացի ճաշ կամ սուրճ պատվիրելը»։ Սակայն նա այնքան էր խանդավառված Առլում գտնվելով, որ դա նրան չէր անհանգստացնում։ 1888 թվականի հոկտեմբերին Պոլ Գոգենը ժամանել է Առլ ու ընկերակցել Վան Գոգին վերջինիս վարձած «Դեղին տան» սենյակներում[6]։ Դժբախտաբար Վան Գոգի այցելած ու պատկերած վայրերի նկարները ոչնչացվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծությունների ընթացքում[2]։
Առլի հիվանդանոցում գտնվելուն հանգեցրած իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան Գոգի հոգեկան առողջությունը վատթարացել է և նա տագնապալիորեն տարօրինակ է դարձել, որի արդյունքում 1888 թվականի դեկտեմբերին վիճաբանել է Գոգենի հետ ու դրանից հետո ածելիով կտրել սեփական ձախ ականջի կեսը[9]։ Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում նրան մի քանի անգամ հոսպիտալացրել են Առլում, որտեղ նրա վիճակը բնորոշվել է որպես «սուր մոլուցք՝ ընդհանրացված զառանցանքով»[10]։ Երիտասարդ բժիշկ Ֆելիքս Ռեյը կարծիք է հայտնել, որ դա կարող էր նաև «էպիլեպսիայի տեսակ» լինել՝ մտավոր էպիլեպսիա[11]։ Թեև Թեոյի կինը՝ Իոհանա վան Գոգը, նկարիչ Պոլ Սինյակը և այլք պնդում էին, որ Վինսենթը կտրել է ականջի բլթակի մի մասը միայն[12], արվեստաբան Ռիտա Վայլդգանսը նշել է, որ առանց բացառության Առլի բոլոր վկաները պնդել են, որ նա կտրել է ականջն ամբողջությամբ[13]։ 1889 թվականի հունվարին Վան Գոգը վերադարձել է դեղին տուն, սակայն հաջորդ ամիսն անցկացրել է մերթ տանը, մերթ հիվանդանոցու, քանի որ տառապում էր հալյուցինացիաներից ու պատրանքներից, թե իրեն թունավորում են։ 1889 թվականի մարտին 30 քաղաքացու պահանջին ընդառաջելով ոստիկանությունը փակել է նրա տունը, որոնք նրան «կարմրահեր խելագար» էին անվանում։ 1889 թվականի ապրիլին նա տեղափոխվել է Ֆելիքս Ռեյի տուն[14][15]։ Վերջիվերջո 1889 թվականի մայիսին Առլից տեղափոխվել է Սեն Ռեմի քաղաքում գտնվող Սեն-Պոլի ապաստանը[16], քանի որ հասկացել էր իր վիճակի լրջությունը[17]։
Առլի հիվանդանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Առլի նախկին հիվանդանոցի բակը Վան Գոգի որոշ աշխատանքների թեման է, որոնց մի մասը գլուխգործոցներ են[18]։ Այգին, որը բոլոր կողմերից շրջապատված է հիվանդանոցի չորս մասնաճյուղերով, կարելի է մուտք գործել առաջին հարկի կամարակապ սրահներով։ Առաջին և երկրորդ հարկերում ճեմասրահներ կան[19]։
Առլի հին հիվանդանոցը կառուցվել է 16-17-րդ դարերում․ կառուցումը շարունակվել է երկու դար։ 1835 թվականին կառուցվել են երեք թևերը՝ տեղավորելու համար խոլերայի համաճարակով հիվանդներին։ 20-րդ դարասկզբին հիվանդանոցը համապատասխանացվել է այն ժամանակվա բժշկական ստանդարտներին։ 1974 թվականին բացվել է Ժոզեֆ-Իմբերտ հիվանդանոցը և հին հիվանդանոցտ տեղափոխվել է այստեղ։ 1986 թվականին բոլոր բժշկական բաժանմունքներն ազատել են շենքերը և հիվանդանոցը դարձել է վերականգնման ծրագրի մի մաս՝ մշակութային և համալսարանական կենտրոն ստեղծելու համար։ Կենտրոնում գործում է մեդիա գրադարան, համալսարանական ռադիո, հսկայական ցուցասրահ, ինչպես նաև մի քանի խանութներ։ Ճարտարապետները փորձել են պահպանել հին հռոմեական զբոսավայրերը[19]։ Հիվանդանոցը բավարարում է բոլոր տեսակի հիվանդների կարիքները, այդ թվում՝ հոգ տանում լքված երեխաներն ու որբերին։ Սկասած 1664 թվականից ավգուստինյան միաբանության միանձնուհիներն են խնամում հիվանդներին[19]։
Կտավներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Առլի հիվանդանոցի պալատը» պատկերում է հիվանդանոցի ներսը, իսկ «Առլի հիվանդանոցի այգին»՝ տարածքը հիվանդանոցից դուրս[20]։ Վան Գոգը երբեմն կարողացել է հեռանալ հիվանդանոցային համալիրից ու նկարել դաշտերում[20]։
«Առլի հիվանդանոցի այգին»
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավն ստեղծվել է 1889 թվականի հունիսին[21]․ պատկերված տեսարանը երևում էր Վան Գոգի հիվանդանոցային սենյակից[22]։ Նկարում նշմարվում են ծաղիկներ՝ կապույտ հիրիկներ, անմոռուկներ, եռագույն մանուշակներ, գինարբուկներ ու կակաչներ։ Վան Գոգի նկարած այգու տեսքը ներկայումս ամբողջությամբ պահպանվել է, միակ տարբերությունն այն է, որ նկարիչը կենտրոնում գտնվող լճակը մի փոքր մեծացրել է[23]։ Կապույտի ու ոսկեգույնի ստվերները կտավին մելամաղձոտություն են հաղորդում, իսկ մյուս գույները՝ դեղինը, նարնջագույնը, կարմիրն ու կանաչն այնքան վառ երանգներ չեն[24]։
«Առլի հիվանդանոցի պալատը»
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավը նկարիչը վերսկսել է 1889 թվականի հոկտեմբերին՝ Ֆեոդոր Դոստոևսկու «Գրառումներ մեռյալ տնից» վիպակի մասին մի հոդված կարդալուց հետո[25]
Վինսենտը կտավը նկարագրել է քրոջ՝ Վիլ վան Գոգի համար․ «Առաջին պլանում մի մեծ սև վառարան, շուրջը հավաքված հիվանդների սև ու մոխրագույն կերպարանքներ, հետին մասում կարմիր հատակով շատ երկար պալատ՝ սպիտակ մահճակալների երկու շարքով, սպիտակ միջնապատեր, բայց յասամանասպիտակ կամ կանաչասպիտակ ավելի շատ, պատուհաններ վարդագույն ու կանաչ վարագույրներով, իսկ ետնաֆոնին՝ սև ու սպիտակ հագած միանձնուհիների երկու պատկեր։ Առաստաղը մանուշակագույն է՝ խոշոր հեծաններով»[25]։
«Վան Գոգի ծաղիկները» աշխատության հեղինակ Դեբրա Մանկոֆը[26] այս նկարի մասին գրել է․ «միջանցքի չափազանցված երկարությունը և հիվանդների կերպարները գծագրող նյարդային ուրվագծերն արտահայտում են նրա մեկուսացման և սահմանափակման հուզական չափը»[20]։
«Բժիշկ Ֆելիքս Ռեյի դիմանկարը»
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան Գոգը պատկերել է նաև իր ականջը բուժած բժշկի՝ Ֆելիքս Ռեյի դիմանկարը, որի մասին եղբորը՝ Թեոյին, գրել է․ «համարձակ, աշխատասեր, մարդկանց միշտ օգնող»։ 1889 թվականի հունվարի 17-ին նկարիչը կտավը որպես հիշատակ նվիրել է բժշկին[27]։ Բժշկի մայրն այն «զարզրելի» է համարել ու դրանով փակել իրենց հավաբնում եղած անցքը։ 1901 թվականին արվեստի մի վաճառական, հավանաբար Լյուսիեն Մոլինարը, որը բժշկից Վան Գոգի վեց նկար էր ստացել վաճառելու համար[28], Ռեյից ձեռք է բերել ևս երեք կտավ, այդ թվում՝ դիմանկարը, որն արդեն 1903 թվականին հայտնվել է Ամբրուազ Վոլարի տրամադրության տակ[29]։ 2016 թվականին դիմանկարը տեղադրվել է Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում, ավելի քան 50 միլիոն դոլար գնահատված արժեքով[30]։
Գծանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ստացած գծանկարի մասին Թեոն գրել է․ «Առլի հիվանդանոցը շշմեցուցիչ է, թիթեռն ու մասրենու ճյուղերը նույնպես գեղեցիկ են, պարզ գույներով, բայց սքանչելիորեն պատկերված»[31]։
Օսկար Ռայնհարթի հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիվանդանոցի այգու և պալատի նկարները երկուսն էլ գտնվել են Օսկար Ռայնհարթի հավաքածուում[32]։ Վերջինիս կտակի համաձայն ավելի քան 500 կտավից բաղկացած իր ամբողջ հավաքածուն 1965 թվականին իր մահից հետո անցել է Շվեյցարիայի ժողովրդին։ Ամբողջ հավաքածուն այժմ գտնվում է Վինտերտուր քաղաքի նրա նախկին տանը գործող թանգարանում[33]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Where is Arles?». Arles Guide. Arles-guide.com. 2011. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Arles History». Arles Guide. Arles-guide.com. 2011. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Arles». Provence Hideaways. Travel Writers Coop. 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Van Gogh; Leeuw, 353
- ↑ «Effects of the Sun in Provence» (PDF). National Gallery of Art Picturing France (1830-1900). Washington, D.C.: National Gallery of Art: 121 (starting 1 of pdf). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Van Gogh; Leeuw, 385
- ↑ Brooks, D. «Portrait of Doctor Félix Rey». The Vincent van Gogh Gallery, endorsed by Van Gogh Museum, Amsterdam. David Brooks (self-published). Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Brooks, D. «Dr. Félix Rey, interviewed by Max Braumann (1928)». The Vincent van Gogh Gallery, endorsed by Van Gogh Museum, Amsterdam. David Brooks (self-published). Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Maurer, 192
- ↑ «Concordance, lists, bibliography: Documentation». Vincent van Gogh: The Letters. Van Gogh Museum. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Naifeh and Smith (2011), 701 ff., 729, 749
- ↑ Erickson, 106
- ↑ Wildegans, Dr. R. «Van Gogh's Ear». Dr. Rita Wildegans. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին"It can be said that with the exception of the sister-in-law Johanna van Gogh-Bonger, who had family-related reasons for playing down the injury, not a single witness speaks of a severed earlobe. On the contrary, the mutually independent statements by the principal witness Paul Gauguin, the prostitute who was given the ear, the gendarme who was on duty in the red-light district, the investigating police officer and the local newspaper report, accord with the evidence that the artist's unfortunate "self-mutilation" involves the entire (left) ear. The existing handwritten and clearly worded medical reports by three different physicians, all of whom observed and treated Vincent van Gogh over an extended period of time in Arles as well as in the Saint-Paul asylum in Saint-Rémy ought to provide ultimate proof of the fact that the artist was missing an entire ear and not just an earlobe."
{{cite web}}
: CS1 սպաս․ postscript (link) - ↑ Pickvance (1986). Chronology, 239–242
- ↑ Tralbaut (1981), 265–273
- ↑ Hughes, 145
- ↑ Maurer, 86
- ↑ Fisher, 563
- ↑ 19,0 19,1 19,2 «Espace Van Gogh». Visiter, Places of Interest. Arles Office de Tourisme. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ 20,0 20,1 20,2 Mancoff, D (2006–2011). «Ward of Arles Hospital by Vincent van Gogh». HowStuffWorks. Publications International, Ltd. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Harrison, R, ed. (2011). «Letter from Vincent van Gogh to Theo van Gogh, Saint-Rémy, 17 or 18 June 1889». Van Gogh Letters. WebExhibits. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Harris, B (2008). «A visit to Van Gogh's Arles». bob.harris.com. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին" See photo that shows the vantage point that matches exactly to the painting."
{{cite web}}
: CS1 սպաս․ postscript (link) - ↑ Fell, 30
- ↑ Acton, 109-110
- ↑ 25,0 25,1 Harrison, R, ed. (2011). «Vincent van Gogh. Letter to Wilhelmina van Gogh. Written c. 20–22 October 1889 in Saint-Rémy». Van Gogh Letters. WebExhibits. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Mancoff
- ↑ Van Gogh; Suh, 242
- ↑ Feilchenfeldt, Walter (2013). Vincent Van Gogh: The Years in France: Complete Paintings 1886-1890. Philip Wilson. էջ 306. ISBN 978-1781300190. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Khoshbin, Shahram; Katz, Joel T. (2015). «Van Gogh's Physician». Open Forum Infectious Diseases. 2 (3): ofv088. doi:10.1093/ofid/ofv088. PMC 4539511. PMID 26288801.
- ↑ «Portrait of Doctor Félix Rey Oil Painting Reproduction, 1889». van gogh studio (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Van Gogh; Leeuw, 447
- ↑ «Collection of Oskar Reinhart Collection 'Am Römerholz'». Van Gogh Paintings. Van Gogh Gallery. 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Simonis; Johnstone; Williams, 209
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Oskar Reinhart Collection am Roemerholz, Winterthur
- Old Hospital of Arles, Arles tourist office website
- Van Gogh Tour, Arles Office of Tourism
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Acton, M (197). Looking Back at Paintings. Oxon and New York. 0-415-14889-8.
- Erickson, K (1998). At Eternity's Gate: The Spiritual Vision Of Vincent van Gogh. Grand Rapids, MI: William B. Eerdsman Publishing. 0-8028-3856-1.
- Fell, D (1997) [1994]. The Impressionist Garden. London: Frances Lincoln Limited. 0-7112-1148-5.
- Fisher, R, ed (2011). Fodor's France 2011. Toronto and New York: Fodor's Travel, division of Random House. 978-1-4000-0473-7.
- Hughes, Robert. Nothing If Not Critical. London: The Harvill Press, 1990 0-14-016524-X
- Hulsker, Jan. The Complete Van Gogh. Oxford: Phaidon, 1980. 0-7148-2028-8
- Mancoff, D (1999). Van Gogh's Flowers. London: Frances Lincoln Limited. 978-0-7112-2908-2.
- Maurer, N (1999) [1998]. The Pursuit of Spiritual Wisdom: The Thought and Art of Vincent van Gogh and Paul Gauguin. Cranbury: Associated University Presses. 0-8386-3749-3.
- Naifeh, Steven; Smith, Gregory White. Van Gogh: The Life. Profile Books, 2011. 978-1-84668-010-6
- Pickvance, Ronald. Van Gogh In Saint-Rémy and Auvers (exh. cat. Metropolitan Museum of Art, New York), Abrams, New York 1986. 0-87099-477-8
- Simonis, D; Johnstone, S; Williams, N (2006). Switzerland. Lonely Planet Publications.
- Tralbaut, Marc Edo. Vincent van Gogh, le mal aimé. Edita, Lausanne (French) & Macmillan, London 1969 (English); reissued by Macmillan, 1974 and by Alpine Fine Art Collections, 1981. 0-933516-31-2.
- Van Gogh, V and Leeuw, R (1997) [1996]. van Crimpen, H, Berends-Albert, M. ed. The Letters of Vincent van Gogh. London and other locations: Penguin Books.
- Van Gogh, V; Suh, H (2006). Vincent van Gogh: A Self-portrait in Art and Letters. New York: Black Dog and Leventhal Publishers. 1-57912-586-7.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հիվանդանոց Առլում կատեգորիայում։ |