Հենրիխ Շյուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիխ Շյուց
Բնօրինակ անունգերմ.՝ Heinrich Schütz
Նաև հայտնի է որպեսHenricus Sagittarius
Ծնվել էհոկտեմբերի 8 (18), 1585[1]
Բադ Կյոստրից, Greiz, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[2]
ԵրկիրԳերմանիա
Մահացել էնոյեմբերի 6 (16), 1672[3][2][4][…] (87 տարեկան)
Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[2]
Ժանրերօպերա, Մոտետ, Կանտատ և Մադրիգալ
Մասնագիտությունկոմպոզիտոր և երգեհոնահար
Գործիքներերգեհոն
 Heinrich Schütz Վիքիպահեստում

Հենրիխ Շյուց (գերմ.՝ Heinrich Schütz, հոկտեմբերի 8 (18), 1585[1], Բադ Կյոստրից, Greiz, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[2] - նոյեմբերի 6 (16), 1672[3][2][4][…], Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[2]), գերմանացի երգահան և երգեհոնահար, երաժշտական մանկավարժ։

Երգել է Կասսելի պալատական երգչախմբում (1599 թվականից), կոմպոզիցիա ուսումնասիրել Ջ․ Գաբրիելի մոտ (1609–1612, Վենետիկ)։ Գերմանական երաժշտության շատ ժանրերի հիմնադիրն է։ Գրել է բազմաթիվ հոգևոր երկեր (պասսիոններ, օրատորիաներ, կանտատներ, «Գերմանական մագնիֆիկատ» ևն)՝ նախապատրաստելով Յո․ Ս․ Բախի, և Գ․ Ֆ․ Հենղելի մի շարք հայտնագործություններ։ Շյուցի գրչին են պատկանում գերմաներեն առաջին օպերան («Դափնե», 1627) և բալետը («Օրփեոս և Էվրիդիկե», 1638), որոնք չեն պահպանվել։

Համարվում է 17 դարի առավել կարևոր գերմանացի կոմպոզիտորը (մինչև Բախը)։ Գրել է «Դափնե» առաջին գերմանական օպերան (կատարվել է 1627 թ., երաժշտությունը չի պահպանվել) և հոգևոր ու աշխարհիկ բնույթի 500-ից ավել այլ ստեղծագործություններ։

Հիմնական ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Риман Г. Шютц (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 3. — С. 1467—1468.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 528