Հարելբեկե (հոլ.՝ , ֆր.՝ Harelbeke), քաղաք և մունիցիպալիտետ Բելգիայում, ՖլանդրիայիԱրևմտյան Ֆլանդրիա նահանգում։ Տեղակայված է Բելգիայի հյուսիս-արևմուտքում, նահանգի հարավարևելյան մասում, Լիս գետի ափին։
Քաղաքը երկրի մայրաքաղաք Բրյուսելից գտնվում է 73 կմ հեռավորության վրա, Անտվերպենից՝ 88 կմ հեռավորության վրա, Գենտից՝ 37 կմ և Լիեժից՝ 161 կմ հեռավորության վրա։
Բնակչությունը կազմում է 26․957 մարդ (2012)։
Հարելբեկեն կազմված է երեք մասից՝ կենտրոն, որը գտնվում է Լիս գետի աջ ափին, Բավիկխովա (Bavikhove) և Հուլստա (Hulste)։
1958 թվականից սկսած անցկացվել է դասական մեկօրյա հեծանվավազք Հարելբեկե-Անտվերպեն-Հարելբեկե երթուղով, որը կոչվում է Գրան-պրի E3 Հարելբեկե։ Առաջին տարիների ընթացքում հեռավորության երկարությունը կազմում էր մի փոքր ավելի, քան 203 կիլոմետր, 1980-ական թվականներին այն աճեց մինչև 236 կմ, իսկ 2007-ից՝ կրկին 203 կիլոմետր։ Ներկայիս երթուղին անցնում Հարելբեկեից դեպի Արևելյան Ֆլանդրիա և՝ հակառակը։ E3 Հարելբեկեն ավանդաբար բացում է ֆլամանդական դասականների շաբաթը, այդ թվում` Գենտ-Վեվելգեմը, Ֆլեշ Բրաբանսոնը, Դե Պաննեյի երեք օրերը և առավել հեղինակավոր Ֆլանդրիայի շրջագայությունը։ 2012 թվականին մրցավազքը ներառվել է էլիտար UCI World Tour-ում։